User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 41 հատից

Թեմա: Կլիմայի փոփոխությունների դեմ մարդկության ձեռնարկած միջոցներն ու դրանց էֆեկտիվությունը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #14
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քիչ կասկածում եմ, որ Նիդեռլանդներում փակվող ֆերմաները բոլորը նման վայրագ տնտեսություններ են։

    Առհասարակ ես էլ եմ դեմ անշարժ ու GMO եգիպտացորենով ու գարիով բտած կենդանիների արդյունաբերությանը, առաջին հերթին ոչ թե հոտի ու մեթանի համար, այլ որ առողջարար չի նման պայմաններում բուծած կենդանու միսն ուտելը։ Ինձ համար դա նույնն է ինչ վերամշակված բուսական ծագում ունեցող junk food-ը, անկախ դրանցում ճարպերի, սպիտակուցների ու ածխաջրերի հարաբերությունից։

    «Ուզում ես միս ուտես, քո կենդանիներին պահի»–ն առհասարակ իրատեսական չի ներկայիս սպառողների մեծամասնության համար։ Նահանգներում սեփական հայաթում հավ պահելու համար էլ է լիցենզիա պահանջնում ու օրինակ մեր թաղում ինձ դժվար թե թույլատրեն տարածքի խտության պատճառով։

    Բուսական ծագում ունեցող սննդի արդյունաբերության մեջ էլ վայրագություններ կան, ոչ թե արյունահեղությունների տեսքով, այլ վերամշակման սրիկա ձևերի ու սպառողին համուհոտով խաբելու տեսակետից, որը խոշոր առմամբ ու երկարաժամկետ էլի թանկ է նստում ռեսուրսների ու էկոլոգիայի ու առողջության տեսակետից։
    Ընկեր տեղակայումը կապ չունի, կարող ա որ ասում են նոր զելանդական չալպուտուրիկ կովեր, դու մտածում ես ալպերում սնված ու մի թիզ սերուցքը վրեն անմահական համով կաթի մասին, գովազդագեներացված մոլորություն ա: Մի հատ էս վիդեոն որ նայես, կհասկանաս, վայրագությունը քաղաքակրթություն չի ճանաչում, լինի դա եվրոպա թե ասիա, մի քիչ տոլերանտ եղի եվրոպացիքի հանդեպ :Ճ
    Ինչ վերաբերվում ա իրատեսական լինելուն, համամիտ եմ, չնայած որ ձեր Հովիտներում զվռնող հավերը բավական հետաքրիր ու զավեշտալի տեսարան կներկայացնեն: Ամեն դեպքում ինդուստրիալ մսամթերքի հույսին մնացած մարդը սոված չի մնա... իմ ասածը էդ չէր, իմ ասածը, որ որական տարբերություն չկա ինդուստրիալ մսի ու իրա փոխարինիչների միջև, որ ահազանգենք թե բա՝ ահա, մեզ սպանում են պետրիի թասի վրա պատրաստված դավադրությամբ:
    Ոչ մեկ էստեղ բուսական սնունդ չի պրոպագանդում, ամենայն հավանականությամբ ինքդ էլ ես տեղյակ որ սխալ ա դրանք իրար հակադրելը, մարդու համար իրանք հավասարակշիռ սննդարար են, լիարժեքության տեսանկյունից: Ու էստեղ էլ որակը բնականաբար կարևոր ա, թեև ավելի հեշտ ա Հովիտներում լոլիկներ աճացնելը, եթե մի օր որոշեն էդ էլ վրեքներս կտրել:Ճ
    Իսկ թե ով իրա ափսեի մեջ գերազանցապես գիշատիչ ա թե խոտակեր, ընդհանուր քննարկման հարց չի հանդիսանում:
    Վերջին խմբագրող՝ LisBeth: 14.12.2022, 08:30:
    SWTS

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •