Ֆերմաները ոչ թե արտադրում են առհասարակ սնունդ, այլ մասնավորապես միս։ Մսի արտանետումները բուսական արտանետումներից պատիկներով ավել են։ Ասենք ստեղ կարելի ա տեսնել 100 գրամ կենդանական կամ բուսական սպիտակուց արտադրելուց առաջացած արտանետումները ոնց են իրար հետ համեմատվում։ Միսը պարտադիր ա, մսի վիտամինները, անփոխարինելի ամինաթթուները․․․ բլա բլա բլա, օքեյ, ստեղ կարելի ա տեսնել, միս ներառող ինչ օպտիմալ սննդակարգ կարելի ա ունենալ, որը կբավարարի մարդուն սննդանյութերով ու էդ բոլոր անփոխարինելի միացություններով, բայց նաև ահագին կնվազեցնի արտանետումների քանակը։ Նաև կարելի ա տեսնել, թե տարբեր աշխարհամասերում միջին սննդակարգը ինչքանով մոտ կամ հեռու ա էդ օպտիմումից։ Օրինակ՝ կարելի ա տեսնել, որ զարգացած աշխարհը շատ ավելի շատ միս ա ուտում, քան կարիքը ունի։ Նույն կերպ կարելի ա տեսնել, որ օրինակ արևելյան Ասիայում, որը ներառում ա նաև Չինաստանը, էլի ահագին ավել միս են ուտում, քան արժի, ու դա դեռ աճելու ա։ Մսի սպառման հետ կապված կա նաև էն միտումը, որ միս ուտելը արևմտյան քաղաքակրթությունում ասոցացված ա ստատուսի հետ, դրանից ամբողջ աշխարհում տիրող տենդենցով, որ եկամտի աճի հետ մարդիկ սկսում են նաև ավել միս ուտել։ Առհասարակ, ՀՆԱ֊ն ուղիղ համեմատական ա մսի սպառման հետ ամբողջ աշխարհում։ Էս տենդենցով պայմանավորված, կարելի ա սպասել, որ մսի սպառումը դեռ որ ահագին ինտենսիվ աճելու ա, օրինակ որտև հարարևելյան ասիայի ՀՆԱ֊ն ա ինտենսիվ աճում։ Էս պայմաններում արդարացվա՞ծ ա արդյոք, որ մսի սպառման աճի տենդենցը նվազի, կամ զսպվի պետական որոշումներով։ Իմ կարծիքով լրիվ արդարացված ա, առավել ևս արևմտյան երկրներում, որտեղ մսի պակասով պայմանավորված սով մեղմ ասած չի սպառնում։ (հլը որ մի կողմ թողնենք էն, որ շատ միս ուտելը իրա հետ լիքը առողջական խնդիրների ա բերում)
Հաջորդ հարցը հողերի մշակման հարցն ա։ Ստեղ կարելի ա տեսնել թե բուսական ու կենդանական սննդի արտադրության համար ինչքան հողատարածք ա օգտագործվել 2017ի դրությամբ։ Գյուղատնտեսության համար կիրառվող հողի մակերեսի 77%ը օգտագործվել ա կենդանական սնունդ ստանալու նպատակով, որը մատակարարել ա գլոբալ կալորիաների 18%-ը, գլոբալ սպիտակուցի 37%ը։ Ստեղից հետևում ա, որ եթե ավելի շատ հողատարածք օգտագործվի բուսական սնունդ ստանալու համար, ավելի շատ մարդու հնարավոր կլինի սնել։ Էս հաշվարկներից ա ստացվում էն արդյունքը, որ Երկիրը կարող ա սնել 10մլրդ մարդու։ Բայց էդ մարդկանց սննդակարգում ամեն օր սթեյք ուտելը չի կարա մտնի, որտև էդքան միս արտադրելու համար հող չկա(ոչ էլ մթնոլորտ)։
Ինչ վերաբերվում ա Նիդերլանդների նման երկրին, որի՝ պրակտիկորեն ամբողջ մակերեսը կարա օգտագործվի բուսական սնունդ արտադրելու համար, հողը վատնել կենդանական սննդի վրա, էն էլ ֆերմաների, որոնք առավել շատ արտանետումներ են անում, երևի այնուամենայնիվ նպատակահարմար չի (չնայած հնարավոր ա, որ իրանք իրանց կոմբիկերը (կամ չգիտեմ ինչ են տալիս էդ անասուններին) առնում են ասենք ղազախստանից)։ Ինչևէ, ամեն դեպքում առավել շատ արտանետում անող ֆերմա առնել֊փակելը Նիդերլանդների ժողովրդին հաստատ հումանիտար աղետի չի բերի, եթե ինչ, երևի հակառակը, երկարաժամկետ կարա բերի ավելի շատ սնունդ արտադրելու հնարավորություն, ու երևի ավելի լավ օդ։
Էջանիշներ