User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 41 հատից

Թեմա: Կլիմայի փոփոխությունների դեմ մարդկության ձեռնարկած միջոցներն ու դրանց էֆեկտիվությունը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #6
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Մանկապարտեզի երեխան նաև գիտի, որ գյուղի օդն ավելի մաքուր է, քան քաղաքինը։ Ավելի հաճելի է շնչել, ու բնական է ենթադրել, որ ավելի առողջարար է։ ...
    Խնդիրը օդի մաքրությունը չի, այլ ջերմոցային էֆեկտը, որի վրա մեթանի ազդեցությունը, ոմանք ասում են 25, ոմանք` թե 80 անգամ ավելի մեծ է, քան ածխաթթու գազինը, չնայած որ մեթանը շատ ավելի քիչ է արտանետվում, քան ածխաթթու գազը։
    Մեթանը անհոտ գազ է, օդից թեթև, այսինքն մենք գյուղի արտադրած մեթանը ոչ մի կերպ չենք զգում։
    Ամենաշատ մեթանը արտադրվում է կենդանիների աղիներում, կպել ենք խեղճ կովերից, բայց դե մարդիկս էլ ենք էդ գործի մեջ։

    Ասենք էստեղ արտանետվող ջերմոցային գազերի բաշխումն է վերլուծվում։
    Հա, լրիվ կարող է դավադրությունների տեսությունների, կամ մատից հոտ քաշոցու մեջ տեղավորվել, այսինքն որոշ գիտնականների պնդումները ապացուցելու համար դու պիտի գիտնական դառնաս ու թաթախվես էդ գործի մեջ։ Անձամբ ես շփվել եմ զգալի թվով գիտնականների ու PhD-ների հետ, որոնց մեջ զգալի քանակությամբ բուլշիթերներ կան, գործունեության իմիտացիա անողներ, ավելի շատ հոդված գրելու, կամ ուսումնասիություն անել–ցույց տալու համար աշխատողներ, քան թե իրական խնդիրներ լուծելու։ Թարսի մես սրանցից որոշները պետական որոշումների վրա են ազդում ու ահագին լուրջ ալիքներ փոխում։

    Բայց դիցուք` հավատում ենք, ու ի՞նչ։ Ստացվում է, որ մեթան տռող անասուններից ազատվում ենք, ուտում ենք բանջարեղեն, կամ ածխաջրեր ու մենք ենք ավելի շատ տռում։
    Եթե գուգլ անես, կգտնես ինչ–որ հոդվածներ, որ պնդում են, թե մսակերները ինչ–որ չափով ավելի են «ներդրում անում» մեթանի արտադրության մեջ, քան բուսակերները, ըստ համապատասխան սնունդի արտադրության, բայց մյուս կողմից էլ կան հովածներ, որ ասում են, թե բուսական սնունդը մարսելիս բուսակերներն իրենք շատ ավելի մեթան են արտադրում, քան մսակերները մսեղենը մարսելիս, արդյունքում նիչյա է ստացվում ։Ճ

    Առհասարակ, մարդիկս ըստ կենսաբանական պարամետրերի ու հատկանիշների, վայթե ավելի շուտ մսակերներ ենք, քան թե բուսակերներ, համենայն դեպս խոտակեր անասունների նման չունենք մի քանի խորշանի ռեսայքլինգով ստամոքսներ ու դե ֆակտո կենդանական ծագում ունեցող սնունդը ավելի էֆեկտիվ ենք մարսում քան բուսականը, չնայած էս առումով էլ լիքը բուլշիթ կարելի է գտնել ինտերնետում։

    Մյուս կողմից էլ բուսակերների մի ահռելի մաս «նստած» է բրնձի վրա, որն էլ ճահճուտային բույս է ու էլի համեմատելի քանակով մեթան արտանետող արտադրությունների մեջ է մտնում։ Խնդիրն այն է, որ եվրոպայում բրինձ չի արտադրվում, դրա համար եվրոպացիք կենտրոնացել են անասնապահության վրա, իսկ ասենք Չինաստանը հենց սկսի սնունդի արտադրության սահմանափակումներ մտցնել, վայթե գազազած չինացիները կուտեն մնացած ազգերին։ Չգիտեմ, արդեն ահագին ձանձրալի է մարդկային հիմարությունների շքերթին հետևեը։
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 13.12.2022, 03:42:
    Si vis pacem, para bellum

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (15.12.2022), laro (13.12.2022), One_Way_Ticket (13.12.2022), Աթեիստ (14.12.2022)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •