Ընկեր տեղակայումը կապ չունի, կարող ա որ ասում են նոր զելանդական չալպուտուրիկ կովեր, դու մտածում ես ալպերում սնված ու մի թիզ սերուցքը վրեն անմահական համով կաթի մասին, գովազդագեներացված մոլորություն ա: Մի հատ էս վիդեոն որ նայես, կհասկանաս, վայրագությունը քաղաքակրթություն չի ճանաչում, լինի դա եվրոպա թե ասիա, մի քիչ տոլերանտ եղի եվրոպացիքի հանդեպ :Ճ
Ինչ վերաբերվում ա իրատեսական լինելուն, համամիտ եմ, չնայած որ ձեր Հովիտներում զվռնող հավերը բավական հետաքրիր ու զավեշտալի տեսարան կներկայացնեն: Ամեն դեպքում ինդուստրիալ մսամթերքի հույսին մնացած մարդը սոված չի մնա... իմ ասածը էդ չէր, իմ ասածը, որ որական տարբերություն չկա ինդուստրիալ մսի ու իրա փոխարինիչների միջև, որ ահազանգենք թե բա՝ ահա, մեզ սպանում են պետրիի թասի վրա պատրաստված դավադրությամբ:
Ոչ մեկ էստեղ բուսական սնունդ չի պրոպագանդում, ամենայն հավանականությամբ ինքդ էլ ես տեղյակ որ սխալ ա դրանք իրար հակադրելը, մարդու համար իրանք հավասարակշիռ սննդարար են, լիարժեքության տեսանկյունից: Ու էստեղ էլ որակը բնականաբար կարևոր ա, թեև ավելի հեշտ ա Հովիտներում լոլիկներ աճացնելը, եթե մի օր որոշեն էդ էլ վրեքներս կտրել:Ճ
Իսկ թե ով իրա ափսեի մեջ գերազանցապես գիշատիչ ա թե խոտակեր, ընդհանուր քննարկման հարց չի հանդիսանում:
Էջանիշներ