User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 34 հատից

Թեմա: Ինչո՞ւ ունենալ երեխաներ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ինչո՞ւ ունենալ երեխաներ

    Գուցե հարցադրումը մի քիչ պրովոկատիվ է, բայց միևնույն է հետաքրքիր է լսել կարծիքներ, թե ինչու են մարդիկ ուզում երեխաներ ունենալ կամ ծնող դառնալ։
    Բնազդները՝ մի կողմ

    Կիսվեք մտքերով կամ սեփական օրինակներով։

    Կարելի է նաև քննարկել հարցը, թե ինչու մարդիկ չեն ուզում երեխա ունենալ։
    Որպես մտածելու նյութ, կարող ենք, օրինակ, անտինատալիզմը վերցնել։

    Ու մի հարց էլ։
    Կան նաև մարդիկ, որոնք ահագին լավ հասկանում են ու գիտեն, որ երեխա ունենալ չեն ուզում, բայց միևնույն է գնում են էդ քայլին (խոսքը պատահականության մասին չի)։
    Ինչո՞ւ։

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (14.12.2022), Freeman (03.12.2022), Աթեիստ (02.12.2022), Հայկօ (02.12.2022), մարդ եղած վախտ (03.12.2022)

  3. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,739
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարելի ա, իհարկե, երեխա ունենալու պատճառների մի սիրուն ու պատկառելի ցուցակ գրել, որոնք բոլորն էլ ճիշտ կլինեն: Բայց կարծում եմ` պարտադիր չի, որ ամեն մարդ երեխա ունենալու համար հատուկ ինչ-որ պատճառ ունենա: Ընդհանրապես բոլոր էն բաները, որոնք ընդունված են հասարակության մեջ ու որոնց հետ կապված մենք անձամբ մեր ցանկությունների, սկզբունքների, արժեքների հետ հակասություն չենք տեսնում, ինքնաբերաբար անում ենք` առանց հատուկ պատճառների մեջ խորանալու: Երեխա ունենալն էլ էդ շարքից ա: Այսինքն` եթե հատուկ չունենալու պատճառ չունես, ունենում ես կամ առնվազն փորձում ես ունենալ: Ինձ թվում ա` սա ճիշտ ա մարդկանց առնվազն մեծամասնության դեպքում: Օրինակ, շատ միայնակ կանայք կան, որ չնայած ֆինանսական և անձնական խնդիրներին` հատուկ երեխա են ունենում, որ մենակ չմնան: Էս դեպքում հատուկ պատճառ ա լինում: Բայց մնացած դեպքերում, կարծում եմ, մարդիկ հատուկ չեն մտածում, թե ինչի ունենան: Ավելի շուտ չունենալու համար ա պատճառ պետք, քան ունենալու: Կարող ա` էլի դեպքեր կան, երբ մարդ հատուկ պատճառով ա երեխա ունենում, էս պահին մտքիս էդ մեկն եկավ:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (14.12.2022), ivy (03.12.2022), John (04.12.2022), Աթեիստ (04.12.2022)

  5. #3
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,197
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարելի ա, իհարկե, երեխա ունենալու պատճառների մի սիրուն ու պատկառելի ցուցակ գրել, որոնք բոլորն էլ ճիշտ կլինեն: Բայց կարծում եմ` պարտադիր չի, որ ամեն մարդ երեխա ունենալու համար հատուկ ինչ-որ պատճառ ունենա: Ընդհանրապես բոլոր էն բաները, որոնք ընդունված են հասարակության մեջ ու որոնց հետ կապված մենք անձամբ մեր ցանկությունների, սկզբունքների, արժեքների հետ հակասություն չենք տեսնում, ինքնաբերաբար անում ենք` առանց հատուկ պատճառների մեջ խորանալու: Երեխա ունենալն էլ էդ շարքից ա: Այսինքն` եթե հատուկ չունենալու պատճառ չունես, ունենում ես կամ առնվազն փորձում ես ունենալ: Ինձ թվում ա` սա ճիշտ ա մարդկանց առնվազն մեծամասնության դեպքում: Օրինակ, շատ միայնակ կանայք կան, որ չնայած ֆինանսական և անձնական խնդիրներին` հատուկ երեխա են ունենում, որ մենակ չմնան: Էս դեպքում հատուկ պատճառ ա լինում: Բայց մնացած դեպքերում, կարծում եմ, մարդիկ հատուկ չեն մտածում, թե ինչի ունենան: Ավելի շուտ չունենալու համար ա պատճառ պետք, քան ունենալու: Կարող ա` էլի դեպքեր կան, երբ մարդ հատուկ պատճառով ա երեխա ունենում, էս պահին մտքիս էդ մեկն եկավ:
    Էս պահը շատ հետաքրքիր ա ստացվել՝ երբ մարդիկ իմանում են, որ մեկը չի ուզում երեխա ունենալ, իրեն են հարցնում՝ խի՞ չես ուզում, բայց ինչ որ բանն անելու կամ ուզենալու համար ա պատճառ պետք, ոչ թե չանելու/չուզելու
    The cake is a lie.

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (03.12.2022), մարդ եղած վախտ (03.12.2022)

  7. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,739
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս պահը շատ հետաքրքիր ա ստացվել՝ երբ մարդիկ իմանում են, որ մեկը չի ուզում երեխա ունենալ, իրեն են հարցնում՝ խի՞ չես ուզում, բայց ինչ որ բանն անելու կամ ուզենալու համար ա պատճառ պետք, ոչ թե չանելու/չուզելու
    Դե հա, տրամաբանորեն տենց ա, բայց փաստացի էն, ինչ մեծամասնությունն անում ա, ինքնաբերաբար դառնում ա նորմա, ու դա չուզենալն ա հարց առաջացնում, թե` ինչու, ոչ թե չուզենալը: Իհարկե, շատ ավելի լավ կլիներ, եթե ամեն մարդ ինքն իր համար պարզեր երեխա ունենալ ուզենալու և չուզենալու պատճառները ու գիտակցեր թե՛ իր, թե՛ իր ունեցած երեխաների կյանքի զարգացումը էդ որոշումն ընդունելու դեպքում, բայց դե, ցավոք, տենց չի:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (03.12.2022), ivy (04.12.2022), Աթեիստ (04.12.2022)

  9. #5
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհանրապես բոլոր էն բաները, որոնք ընդունված են հասարակության մեջ ու որոնց հետ կապված մենք անձամբ մեր ցանկությունների, սկզբունքների, արժեքների հետ հակասություն չենք տեսնում, ինքնաբերաբար անում ենք` առանց հատուկ պատճառների մեջ խորանալու: Երեխա ունենալն էլ էդ շարքից ա: Այսինքն` եթե հատուկ չունենալու պատճառ չունես, ունենում ես կամ առնվազն փորձում ես ունենալ: Ինձ թվում ա` սա ճիշտ ա մարդկանց առնվազն մեծամասնության դեպքում:
    Հետաքրքիր մոտեցում է, բայց իմ կարծիքով, երեխա ունենալը պիտի որ ամենաշատ կշռադատված քայլերից մեկը լինի կյանքում, այլ ոչ թե «ունենում եմ, որովհետև չունենալու պատճառ չունեմ»։
    Թեև իրականում, երևի հենց գրածիդ պես էլ կա, ունենում են՝ առանց շատ խորանալու (բնազդաբա՞ր), հետո նոր հասկանում՝ ուզում էին ծնող լինել, թե չէ։ Իր բոլոր հետևանքներով։
    Մինչև ունենալը, իհարկե, դժվար է էն ամենը պատկերացնել, ինչ կապված է ծնող լինելու հետ, բայց էս հարցին հեշտ ու թեթև մոտենալն էլ, իմ կարծիքով, վտանգներով լի է։

    Ինչպես վերևում արդեն գրեցի, ինձ նաև հետաքրքիր են էն մարդիկ, որոնք գիտեին, որ չէին ուզում ծնող լինել, բայց միևնույն է ունենում են (հետո հաճախ թե իրենք են կրակն ընկնում, թե ծնված երեխաները)։ Մի օրինակ բերեմ։
    Մի մամա է գալիս մոտս, երկու երեխա ունի՝ մեկը մոտ կես տարեկան, մյուսը՝ երեք։ Խորը բացասական զգացմունքներ ունի թե երեխաների, թե իր՝ ծնող լինելու հանդեպ։ Էն աստիճանի, որ ֆիզիկապես զզվանք է ապրում երեխաներից։ Ամուսնու հետ հարաբերությունները մարել են․ միայն մնացել են ֆունկցիաները՝ երեխաներին խնամող (ուզած-չուզած), գործող անհատներ։
    Պատմում է, որ մինչև երեխաների ծնվելը ներդաշնակ, երջանիկ հարաբերություններ են ունեցել, երեխա ունենալ չեն ուզել։ Սակայն այնուամենայնիվ ութ տարի անց որոշել են գնալ էդ քայլին։
    Առաջին երեխայի ծնվելուց հետո զույգի մոտ սկսվել են էմոցիանալ դժվարություններ, ինչը իհարկե կարելի է կապել հետծննդաբերական շրջանի ու կայնքի նոր փուլ մտնելու հետ, բայց իրենց դեպքում ահագին պաթոլոգիկ ընթացք է ստացել էդ ամենը։ Էդ ժամանակից սկսած՝ թերապիաների մեջ են։
    Ու դեռ վիճակը որևէ կերպ չբարելավված, և նաև ևս մեկ անգամ հստակ գիտակցելով, որ իրենք իրականում երեխա չէին ուզում՝ ի՞նչ են անում, երկրորդին են ունենում։ Երկու չափահաս մարդ, որոնք իրենց որոշման արդյունքում ատում են թե իրենք իրենց, թե իրենց երեխաներին։

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (03.12.2022), Աթեիստ (04.12.2022), մարդ եղած վախտ (03.12.2022)

  11. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,739
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր մոտեցում է, բայց իմ կարծիքով, երեխա ունենալը պիտի որ ամենաշատ կշռադատված քայլերից մեկը լինի կյանքում, այլ ոչ թե «ունենում եմ, որովհետև չունենալու պատճառ չունեմ»։
    Թեև իրականում, երևի հենց գրածիդ պես էլ կա, ունենում են՝ առանց շատ խորանալու (բնազդաբա՞ր), հետո նոր հասկանում՝ ուզում էին ծնող լինել, թե չէ։ Իր բոլոր հետևանքներով։
    Մինչև ունենալը, իհարկե, դժվար է էն ամենը պատկերացնել, ինչ կապված է ծնող լինելու հետ, բայց էս հարցին հեշտ ու թեթև մոտենալն էլ, իմ կարծիքով, վտանգներով լի է։

    Ինչպես վերևում արդեն գրեցի, ինձ նաև հետաքրքիր են էն մարդիկ, որոնք գիտեին, որ չէին ուզում ծնող լինել, բայց միևնույն է ունենում են (հետո հաճախ թե իրենք են կրակն ընկնում, թե ծնված երեխաները)։ Մի օրինակ բերեմ։
    Մի մամա է գալիս մոտս, երկու երեխա ունի՝ մեկը մոտ կես տարեկան, մյուսը՝ երեք։ Խորը բացասական զգացմունքներ ունի թե երեխաների, թե իր՝ ծնող լինելու հանդեպ։ Էն աստիճանի, որ ֆիզիկապես զզվանք է ապրում երեխաներից։ Ամուսնու հետ հարաբերությունները մարել են․ միայն մնացել են ֆունկցիաները՝ երեխաներին խնամող (ուզած-չուզած), գործող անհատներ։
    Պատմում է, որ մինչև երեխաների ծնվելը ներդաշնակ, երջանիկ հարաբերություններ են ունեցել, երեխա ունենալ չեն ուզել։ Սակայն այնուամենայնիվ ութ տարի անց որոշել են գնալ էդ քայլին։
    Առաջին երեխայի ծնվելուց հետո զույգի մոտ սկսվել են էմոցիանալ դժվարություններ, ինչը իհարկե կարելի է կապել հետծննդաբերական շրջանի ու կայնքի նոր փուլ մտնելու հետ, բայց իրենց դեպքում ահագին պաթոլոգիկ ընթացք է ստացել էդ ամենը։ Էդ ժամանակից սկսած՝ թերապիաների մեջ են։
    Ու դեռ վիճակը որևէ կերպ չբարելավված, և նաև ևս մեկ անգամ հստակ գիտակցելով, որ իրենք իրականում երեխա չէին ուզում՝ ի՞նչ են անում, երկրորդին են ունենում։ Երկու չափահաս մարդ, որոնք իրենց որոշման արդյունքում ատում են թե իրենք իրենց, թե իրենց երեխաներին։
    Ծանր դեպք ա, ինչ խոսք: Բայց էդքանը պատմելով հանդերձ` չես գրել (չգիտեմ` էդ կինը չի ասել, թե դու չես ուզել գրել ուղղակի), թե ինչն ա պատճառ հանդիսացել, որ, այնուամենայնիվ, որոշել են երեխաներ ունենալ: Շատ դեպքերում, օրինակ, պրոբլեմատիկ հարաբերությունների դեպքում որոշում են ունենալ` միամտորեն հավատալով, որ երեխան կբարելավի հարաբերությունները, բայց դե մեծ մասամբ ճիշտ հակառակն ա լինում, քանի որ երեխան ինքն իրենով մի շարք պրոբլեմներ ա իր հետ բերում, ու դժվար ա պատկերացնել, թե էդ ոնց պիտի երեխան օգներ էդ գործին: Առանձին դեպքերում, համապատասխան հանգամանքների բերումով բացառություններ կարող են լինել, իհարկե, բայց ընդհանուր առմամբ սա, կարծում եմ, խոր մոլորություն ա: Նույնիսկ հակառակը` երեխա ունենալը, հատկապես երբ օգնող չկա կողքից, լուրջ քննություն ա հարաբերությունների հարցում, որից շատերը կտրվում են: Բայց քո նկարագրած դեպքում, փաստորեն, հակառակն ա. հարաբերությունները մինչև երեխա ունենալը լավ են եղել:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (04.12.2022), մարդ եղած վախտ (04.12.2022)

  13. #7
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ինձ թվում ա երեխա ունենալու մեջ ինչ որ էգոիստական բան էլ կա։ Ոչ թե երեխայի մասին ես մտածում (ինչ աշխարհում ա ապրելու, ոնց ա ապրելու), այլ ոնց ես ամեն օր երեխայի ինչ որ նոր բանով ուրախանում, հիանում ։)
    Մենք հնարավորություն ունենայինք, 4-րդն էլ կունենայինք։

    Իհարկե դժվարություններ էլ կան, գիտակցում ենք, որ երկիրը կատարյալ չի, ու վաղն էլ իրանք են դժվարություններ ունենալու։ Բայց լավ բաները կարծում եմ ավելի շատ են։ Կամ էլ պետք լավ բաները տեսնել, իրանց էլ դա սովորեցնել։ Ասենք բանակում լիքը վատ բաներ էլ են եղել, բայց ես հիմնականում լավ հիշողություններ ունեմ։
    Եթե վստահ լինեմ, որ նույնը երեխեքն են ունենալու, շատ ուրախ կլնեմ։ Համենայն դեպս տենց ենք փորձում անենք ։)

    Կարծում եմ երեխա չեն ուզում կամ որտև հստակ չեն պատկերացնում, թե ինչ ա դրանից հետ փոխվելու, կամ էլ շատ լավ պատկերացնում են, գցել, բռնել են, որ մինուսներն ավելի շատ են, քան պլյուսները։

    Հա, մեկ էլ շատ ընտանիքներում երեխան խախուտ ընտանիքը «ամրացնելու» գործիք ա։ Վստահ եմ էս թեմայում բոլորն էլ հասկանում են, որ սա շատ ապուշ մոտեցում ա։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (14.12.2022), Freeman (04.12.2022), ivy (04.12.2022), մարդ եղած վախտ (04.12.2022)

  15. #8
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ, էն դեպքերը, երբ երեխա(ներ) ունենալուց հետո ամուսինների հարաբերությունները ակնհայտորոն վատացել են, քիչ չեն։
    Ու սա անպայմանորեն չի նշանակում, թե հարաբերությունները տեղից խախուտ են եղել։
    Ուղղակի ծնող դառնալով՝ մարդիկ իրար մեջ էնպիսի կողմեր են բացահայտում, որոնք մինչև էդ չէին տեսել։ Ու էդ բացահայտումները կարող են նաև հիասթափեցնող լինել։

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (04.12.2022), մարդ եղած վախտ (04.12.2022), Ուլուանա (04.12.2022)

  17. #9
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծանր դեպք ա, ինչ խոսք: Բայց էդքանը պատմելով հանդերձ` չես գրել (չգիտեմ` էդ կինը չի ասել, թե դու չես ուզել գրել ուղղակի), թե ինչն ա պատճառ հանդիսացել, որ, այնուամենայնիվ, որոշել են երեխաներ ունենալ: Շատ դեպքերում, օրինակ, պրոբլեմատիկ հարաբերությունների դեպքում որոշում են ունենալ` միամտորեն հավատալով, որ երեխան կբարելավի հարաբերությունները, բայց դե մեծ մասամբ ճիշտ հակառակն ա լինում, քանի որ երեխան ինքն իրենով մի շարք պրոբլեմներ ա իր հետ բերում, ու դժվար ա պատկերացնել, թե էդ ոնց պիտի երեխան օգներ էդ գործին: Առանձին դեպքերում, համապատասխան հանգամանքների բերումով բացառություններ կարող են լինել, իհարկե, բայց ընդհանուր առմամբ սա, կարծում եմ, խոր մոլորություն ա: Նույնիսկ հակառակը` երեխա ունենալը, հատկապես երբ օգնող չկա կողքից, լուրջ քննություն ա հարաբերությունների հարցում, որից շատերը կտրվում են: Բայց քո նկարագրած դեպքում, փաստորեն, հակառակն ա. հարաբերությունները մինչև երեխա ունենալը լավ են եղել:
    Թե ինչու են երեխաներ ունեցել, իրենք էլ չգիտեն: Երևի ի վերջո հասարակության կողմից սահմանված ընտանիքի մոդելը՝ «ամուսիններ երեխաներով» ամուր նստած է շատերիս մեջ ու ինչ-որ ժամանակ հաղթում է մնացած ամեն ինչին:

  18. #10
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջին անհաջողությունից հետո մենք երկար ժամանակ կիսագիտակցաբար-բնազդաբար էինք մոտենում էս հարցին, ու էդ ընթացքում իմ սաղ ցեղը աչքիս ինձնից ավելի շատ էր ուզում, որ մենք երեխա ունենանք (որովհետև «դա ճակատագրական հարց ա», «ապագայի մասին մտածեք», «քեզ նմանին պիտի շատացնել» ու նման այլ էշություններ), այսինքն պիտի դիմեինք արհեստական միջոցների բան, հետո մտածեցի, որ առանց մեզ էլ օրեկան 300-400 հազար մարդ ա ծնվում ու էս վերջերս ամեն տարի «հաջողությամբ» Ֆրանսիայի չափ բնակչություն է ավելանում մոլորակի վրա, էլ ի՞նչ մի հավայի դես ու դեն ընկնելու բազար կա… Ու ըստ երևույթին ճիշտը որդեգրելն է, եթե իսկապես ուզենանք երեխաներ պահել։ Չնայած ես երեխաներ շատ եմ սիրում, բայց էս պահին իմ մարդասիրությունս անհրաժեշտ շեմը չի հաղթահարում, որ ես մնացած ներվերս ու առողջությունս ծախսեմ պապայությունով զբաղվելու վրա, զգում եմ, որ դրա կարիքը քյաֆթառ հալիս առանձնապես շատ չունեմ, ու առհասարակ նման է, որ դեպքերի մեծամասնությունում երեխա ունենալը անշնորհակալ գործ է։ Մի հին հույն փիլիսոփա կար, անզավակ, որ ասում էր զավակ ունենալը մի կողմից ուրախալի է, մյուս կողմից ցավ ես ապրում: Տատս կասեր՝ «ավելորդ ուտող բերաններ» ։Ճ

    Հ.Գ. Մոռացա ասել՝ էս պատերազմոտ ու քաոտիկ աշխարհում երջանիկ ու բախտավոր սերունդներ ունենալը մի քիչ տարօրինակ է հնչում, լավ կլինի մարդիկ անիմաստ ինքնախաբեությամբ չզբաղվեն, որովհետև շատերի քչից շատից հաջողակ կյանք ունենալու շանսերը բավական ցածր են, մենք ու դուք՝ կարդացողներդ էն հազվագյուտներից եք, որ բախտ ունեք «դարդ ու ցավ չունենալու» ու ակումբում քննարկելու թե «ինչու ունենալ երեխաներ», մի հատ ինքներդ ձեզ հարցրեք, թե ու՞ր են մյուսները…
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 03.12.2022, 00:00:
    Si vis pacem, para bellum

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (03.12.2022), Աթեիստ (04.12.2022), մարդ եղած վախտ (03.12.2022)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •