User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 51 հատից

Թեմա: Հրազեն և զինամթերք, զենքի հետ վարվեցողության կանոններ, զենքի տեսակներ և այլն

  1. #1
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հրազեն և զինամթերք, զենքի հետ վարվեցողության կանոններ, զենքի տեսակներ և այլն

    Թեմայի ստեղծման առիթ հանդիսացավ Հայաստանում ներկայիս քաղաքացիական զինվածության շուրջ հետաքրքրությունն ու միարժամանակ ինֆորմացիայի հասանելիության պակասը, նաև եղած ինֆորմացիայի խճողվածությունը։


    Սույն թվականի հոկտեմբերի 5–ին ԱԺ–ն ընդունեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագիծը, որը կարծես թե ուժի մեջ կմտի ընդունելուց երեք ամիս անց, այսինքն` 2023 թ. հունվարի սկզբին։ Ահա նախագծի հղումը։

    Ըստ նոր օրենքի`

    1. Քաղաքացիական զենք ձեռք բերելու համար անհրաժեշտ կլինի հանձնել զենքի հետ վարվելու և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննություններ։

    2. Սահմանվում է քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվության տարիքը՝ ակոսափող հրազենի համար՝ 21 տարեկան, քաղաքացիական զենքի մնացած տեսակների համար՝ 18 տարեկան:

    3. Չեղարկվում է զենք ձեռք բերելու համար նախատեսված որսորդմիության անդամ լինելու պարտադիր պահանջը։

    4. Չեղարկվում է ակոսափող հրազեն ձեռք բերելու համար 5 տարվա ողորկափող հրազեն ունենալու պարտադիր պահանջը:

    5. Սահմանվում են հրաձգարանների չափանիշները:

    6. Զենք պահելու և կրելու թույլտվության ժամկետը սահմանվելու է 10 տարի՝ նախկին 5 տարվա փոխարեն։

    7. Թույլատրվում է ձեռք բերել մինչև 10 միավոր քաղաքացիական հրազեն՝ նախկին 8 միավորի փոխարեն։

    Հղում
    Si vis pacem, para bellum

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Morg (24.10.2022), Աթեիստ (17.10.2022)

  3. #2
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Նախագծին շատ շուտ էի ծանոթացել, ու ընդհանուր հավանել էի։
    Բայց վերջերս ընկերս որոշեց զենք ունենա, ու պարզվավ, որ սաղ փուլերում գները բարձրացրել են։
    Բժշկական կամիսիաներ, արանքում ինչ որ թուղթ հանել, տենց բաները հելել են։
    Մարկիզին հարցրի, ասեց, որ շատ ավելի մեծ թվով տեստեր են անում հիմա, դրա համար ա մի 4 անգամ թռել։

    Ես կողմ եմ զենքի ազատականացմանը, բայց չեմ կարծում, որ դա որևէ կերպ օգնելու ա սահմանին ։)
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  4. #3
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախագծին շատ շուտ էի ծանոթացել, ու ընդհանուր հավանել էի։
    Բայց վերջերս ընկերս որոշեց զենք ունենա, ու պարզվավ, որ սաղ փուլերում գները բարձրացրել են։
    Բժշկական կամիսիաներ, արանքում ինչ որ թուղթ հանել, տենց բաները հելել են։
    Մարկիզին հարցրի, ասեց, որ շատ ավելի մեծ թվով տեստեր են անում հիմա, դրա համար ա մի 4 անգամ թռել։

    Ես կողմ եմ զենքի ազատականացմանը, բայց չեմ կարծում, որ դա որևէ կերպ օգնելու ա սահմանին ։)
    Ինձ թվում է` անցումային շրջան է, շուտով պետությունը հնարավոր է «ստիպված» զենքը ձրի բաժանի շահագրգիռ քաղաքացիներին։
    Սահմանի վերաբերյալ` զենքին տիրապետելը լոկալ ինքնապաշտպանության խնդիր է լուծում, որը որոշ դեպքերում կարող է համընկել լոկալ տարածքի, կամ սահմանի պաշտպանության հետ։
    Անկախ զինված բախումների մասշտաբներից, զինված լինելն ու զենքին տիրապետելուն ունակ լինելը միշտ ավելի նպաստավոր ու օգտակար է անզեն ու անճար վիճակից։
    Si vis pacem, para bellum

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (17.10.2022)

  6. #4
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հրազենի հետ վարվեցողության պատահական սխալը կարող է կյանքեր արժենալ, հետևաբար վարվեցողության կանոններին ծանոթանալը դա զենքով հետաքրքրվածի համար ամենաառաջնային քայլը պիտի լինի։

    Ստորև բերում եմ զենքի հետ վարվեցողության Նահանգներում ընդունված կանոնները, որոնք իմ կարծիքով կարելի է ունիվերսալ համարել։
    Անգլերեն օրիգինալ տարբերակի համար նայել ասյտեղ։

    Վեց հիմնական զենքի անվտանգության կանոններ, որ զենք ունեցողները պիտի հասկանան ու ընդմիշտ կիրառեն.


    1. Վերաբերվեք բոլոր հրազեններին այնպես, ասես դրանք լիցքավորված են։
    Միշտ ենթադրեք, որ զենքը լիցքավորված է, նույնիսկ եթե կարծում եք, որ այն լիցքաթափված է։
    Ամեն անգամ եթե զենքի եք ձեռք տալիս ինչ–որ պատճառով, անպայման ստուգեք, որ այն լիցքաթափված լինի։
    Եթե դուք անկարող եք ստուգել տվյալ զենքի լիցքաթափված լինելը, ապա մի՛ վերցրեք այն, փոխարենը օգնություն խնդրեք մոտակայքում գտնվող ավելի փորձառու մեկից։

    2. Պահեք ձենքի փողի ուղղությունը դեպի հնարավորինս անվտանգ կողմ։
    Մշտապես գիտակցեք, թե որ կողմն է զենքը ուղղված։ «Անվտանգ կողմը» դա այն ուղղությունն է, որտեղ զենքի պատահական կրակոցը որևէ վնաս չի պատճառի։
    Զենքը ուղղեք միայն այն ուղությամբ և օբյեկտին, որին մտադիր եք կրակել։
    Երբեք մի ուղղեք զենքը դեպի ձեզ կամ այլ անձի։

    3. Մատը պահեք ձգանի վրայից հանած, միչև կրակելուն պատրաստ լինելը։
    Մշտապես պահեք ձեր մատը ձգանից հեռու, այսինքն` ձգանի պաշտպանիչ շրջանակից դուրս, մինչև այն ժամանակ, երբ պատրաստ եք կրակել։
    Չնայած որ հարմար է մատը ձգանի վրա դնելը, այն անվտանգ չէ։ Եթե դուք շարժվում եք, երբ ձեր մատը ձգանին է, կամ սայթաqում եք, կամ` ընկնում, դուք կարող եք ակամայից քաշել ձգանը։
    Անսպասելի բարձր աղմուկները, կամ շարժումները կարող են բերել պատահական կրակոցի, որովհետև մկանները հակված են ձգվելու հանկածակիի գալու դեպքերում։
    Ձգանը նախատեսված է կրակելու համար, իսկ զենքը բռնելու համար նախատեսված է զենքի բռնակ։


    4. Գիտակցեք ձեր թիրախը, դրա շրջակայքը և նաև դրանից այն կողմ։
    Կրակելուց առաջ ստուգեք, որ ձեր թիրախի դիմացի ու հետևի տարածքները անվտանգ են։
    Իմացեք, որ երբ փամփուշտը վրիպում է թիրախը, կամ անցնում է դրա միջով, ապա այն կարող է խոցել անձի, կամ առարկայի։
    Գնահատեք ձեր թիրախը և համոզվեք` դա այն է, որին ուզում եք կրակել։ Եթե կասկածի մեջ եք, ՄԻ՛ ԿՐԱԿԵՔ։
    Երբեք մի կրակեք դատելով ըստ թիրախի շարժման, գույնի, ձայնի, կամ անճանաչելի ձևի։
    Նախքան կրակելը տեղյակ եղեք ձեր շուրջ գտնվող բոլոր մարդկանց մասին։


    5. Իմացեք, թե ինչպես ճիշտ գործարկել ձեր զենքը։
    Շատ կարևոր է խորապես ծանոթ լինել ձեր զենքին։
    Դուք պետք է իմանաք դրա մեխանիկական հատկանիշները, ներառյալ ինչպես զենքը ճիշտ լիցքավորել, լիցքաթափել և խափանումները վերացնել։
    Ակնհայտ է, որ զենքերի մեխանիզմները տարբեր են։ Երբեք չենթադրեք, որ այն ինչ վերաբերում է մի ապրանքանիշի կամ մոդելի, կիրառելի է մեկ ուրիշի համար։
    Ձեր զենքի շահագործման վերաբերյալ հարցերը դուք պետք է ճշտեք ձեր հրազենի վաճառողի, կամ ուղղակի արտադրողի հետ:

    6. Պահպանեք ձեր զենքը ապահով, անվտանգ, չարտոնված օգտագործումից զերծ կերպով։
    (Սա Կալիֆոռնիային հատուկ կետ է, որոշ այլ Նահանգներում չի գործում)
    Զենքը և զինամթերը պիտի պահվեն առանձին։
    Անվտանգության մասին դուք միևնույն է պիտի մտածեք, երբ նույնիսկ ձեր զենքը ձեր ձեռքին չէ։
    Ձեր հրազենի վրա օգտագործեք Կալիֆոռնիայի կողմից հաստատված հատուք սարքերը, ասենք` ձգանի կողպեք, կամ մալուխային կողպեք, որ այն չկարողանա կրակել։
    Պահեք զենքը լիցքաթափված և կողպված պահոցում, ասենք` Կալիֆոռնիայի կողմից հաստատված զենքի պահարանում։
    Պահեք ձեր զենքն ու զինամթերքը տարբեր առանձին վայրերում։
    Առավելահույն անվտանգության համար օգտագործեք համ ձգանի կողպեքային սարք, համ պահարան։
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 17.10.2022, 02:56:
    Si vis pacem, para bellum

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (25.10.2022), Freeman (17.10.2022), Աթեիստ (17.10.2022)

  8. #5
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի փոքր գովազդ:
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Si vis pacem, para bellum

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (25.10.2022), Աթեիստ (17.10.2022)

  10. #6
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բացի վերոհիշյալ հիմնարար կանոններից, կան լրացուցիչ կանոններ, որոնք չարժե անտեսել, ահավասիկ.

    Երբեք զենք մի վերցրեք էմոցիոնալ վիճակներում, ասենք զայրույթի, կամ ընկվաճության ժամանակ, երբ ձեր դատողությունը կարող է խանգարված լինել։

    Երբեք մի կրակեք տոնակատարությունների ժամանակ (ասենք` Նոր Տարուն, կամ Անկախության օրը, կամ հարսանիքներին)։
    Բացի վտանգավոր լինելուց, դա նաև անօրինական է։
    Օդ կրակված փամփուշտները ի վերջո վերադառնում են երկիր` վնաս, կամ մահ պատճառելու համար բավարար արագությամբ։

    Մի կրակեք ջրի վրա, հարթ, կամ պինդ մակերեսներին։ Գնդակը կարող է ռիկոշետ կատարել ու խոցել թիրախից բացի որևէ բանի, կամ մեկին։

    Ձեր զենքը մեկ ուրիշին փոխանցելուց առաջ ստուգեք և համոզվեք, որ այն լիցքաթափված է և փամփշտանոցը բաց է
    (հրազենի այն մասը, որտեղ դրվում է փամփուշտը կրակելու համար, կամանրամասնեցվի հաջորդիվ)։
    Մեկ ուրիշից զենք վերցնելուց առաջ ստուգեք և համոզվեք, որ այն լիցքաթափված է և փամփշտանոցը բաց։

    Զեները, ալկոհոլն ու թմրանյութերը չեն համատեղվում։
    Ալկոհոլն ու թմրանյութերը բացասականորեն են ազդում դատողության և կոորդինացիայի վրա։
    Զենք գործածելուց առաջ, կամ գործածելու ընթացքում երբեք մի օգտագործեք ալկոհոլ, կամ բոլոր այն միջոցներից, որոնք ընդունակ են թուլացնելու մարդու մտավոր կամ ֆիզիկական ֆունկցիաները։
    Խուսափեք զենք վերցնելուց կամ օգտագործելուց, երբ ընդունում եք այնպիսի դեղամիջոցներ, որոնք քնկոտություն են առաջացնում, կամ ունեն մեքենաների ու մեխանիզմների վրա աշխատելու հակացուցումներ։

    Կրակելուց առաջացած բարձր աղմուկը կարող է լսողության վնաս պատճառել, իսկ գազերն ու արտանետումները կարող են վնասել աչքերը։
    Կրակելիս և կրակադաշտերում միշտ օգտագործեք աչքերի ու ականջների պաշտպանիչ միջոցներ։

    Շարունակելի։
    Si vis pacem, para bellum

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (25.10.2022), Աթեիստ (17.10.2022)

  12. #7
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի փոքր գովազդ:
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար
    Էսօր առավոտ սա տեսա, սկսել եմ նայել (գործի մեջ)։
    Լավ ա, որ թեման ակտիվ են պահում։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  13. #8
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հրազենի սեփականատիրոջ պատասխանատվությունը։

    Նահանգներում դուք կարող եք հանցանքի համար մեղավոր ճանաչվել, եթե ձեր զենքը պաշաճ չպահելու պատճառով հայտվել է անչափահասի ձեռքում, որը բերել է վնասվածքի, կամ մահվան, կամ անչափահասը զենքով հայտվել է հասարակական վայրում։
    Հայաստանում դուք կարող եք դատվել զենքը կամ զինամթերքը անփութորեն պահելու համար հետևյալ հոդվածով.

    Հոդված 239.

    Հրազենը կամ ռազմամթերքն անփութորեն պահպանելը

    Հրազենը կամ ռազմամթերքն անփութորեն պահպանելը, որը պայմաններ է ստեղծել այդ հրազենը կամ ռազմամթերքն ուրիշի կողմից օգտագործելու համար,
    ինչպես նաև զենքը կամ ռազմամթերքն այլ անձին հանձնելը, եթե դա առաջացրել է ծանր հետևանքներ՝

    պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝
    առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

    Զենքը և երեխաները։

    Զենքի և երեխաների հետ կապված զգուշավորությունը չի կարող չափազաց համարվել։
    Երբեք մի ենթադրեք, որ եթե երեխաների մատները թույլ են, ապա նրանք չեն կարող ձգանը քաշել։
    Երեխայի բութ մատը երկու անգամ ուժեղ է մնացած մատներից։
    Երբ չորեքթաթ սողացող երեխայի բութ մատը հրում է ձգանը, ապա գրեթե միշտ հրազենի փողը ուղղված է լինելու երեխայի դեմքին։
    ԵՐԲԵ՛Ք մի բրախեք հրազենը տանը ինչ–որ տեղ։

    Երեխաների անվտանգության նախազգուշական միջոցները պետք է կիրառել նույնիսկ երբ դուք երեխաներ չունեք, կամ ձեր երեխաներն արդեն չափահաս են, կամ լքել են ձեր տունը։
    Ձեզ կարող է այցելության գալ փոքրիկ զարմիկը, կամ եղբորորդին, հարևանի երեխան, կամ թոռը։
    Զենքի անվանգության կանոնները պետք է կիրառել միշտ և անկախ հանգամանքներից։

    Զենքի հասանելիությունը կողմնակի անձանց և երեխաների կողմից կանխելու համար պահեք զենքը լիցքաթափված, օգտագործեք ձգանի կողպեք և պահեք սեյֆում։
    Զինամթերքը պահեք զենքից առանձին։

    Զենքի մասին զրույցներ երեխաների հետ։

    Երեխաները բնականից հետաքրքրված են անիմանալի կամ «արգելված» բաների նկատմամբ։
    Երեխաների հարցերն ու հետաքրքրասիրությունը անհրաժեշտ է բավարարել հնարավորինս անկեղծ ու բաց կերպով, որպեսզի «առեղծվածն» անհետանա և երեխայի հետաքրքրությունը նվազի։
    Շատ կարևոր է երեխայի հետ խոսել այնպես, որ նրա մոտ ըմբռնում և վերաբերմունք առաջանա այնպես, որ նրանք կարողանան իրականն ու խաղայինը տարբերել։
    Նրանց սովորեցերք, որ զենքերն ու խաղալիքները կարող են նույն տեսքն ունենալ, բայց իրական զենքերը չափազանց տարբեր են խաղալիքներից։
    Իրական զենքը կարող է վնասել, կամ սպանել մեկին, որին կրակում ես։

    Երեխանյին անվտանգության ու պատասխանատվության մտածելակերպ ներարկեք։

    Ըստ ամերիկյան մանկաբուժության ակադեմիայի, դեռահասների համար պատանեկությունը կյանքի խիստ խոցելի փուլ է, որում նրանք պայքարում են ինքնության,
    անկախության և ինքնավարության գծերը զարգացնելու համար:
    Երեխաները բնականորեն հետաքրքրասեր և միևնույն ժամանակ անմեղորեն անտեղյակ են իրենց շրջապատող բազմաթիվ վտանգներից:
    Զգուշավոր խորհուրդները, ինչքան էլ հաճախակի մատուցվեն, բավարար չեն դեռահասների ու երեխաների անվտանգությունն ապահովելու համար։

    Չափահասների հակասական գործողությունները կարող են ամբողջությամբ իմաստազրկել լավ խորհուրդները:
    «Արա այն, ինչ ասում եմ և ոչ թե այն ինչ անում եմ» մոտեցումը զենքի նկատմամբ և՛ անպատասխանատու է, և՛ վտանգավոր:

    Հիշեք, որ գործողություններն ավելի բարձր են խոսում, քան խոսքերը:
    Երեխաները ամենից շատ սովորում են՝ դիտարկելով իրենց շրջապատող մեծահասակներին:
    Զգուշավոր վարքագիծ սովորեցնելու համաար առաջին հերթին ինքներդ դրսևորեք զգուշավոր վարքագիծ:
    Si vis pacem, para bellum

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (25.10.2022), Աթեիստ (19.10.2022)

  15. #9
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկընդմիշտ հիշեք․ Երբե՛ք մատը ձգանի վրա մի պահեք, եթե կրակելու նպատակ չունեք։ Մատը դրեք ձգանին միայն՝ երբ պատրաստ եք կրակելու։

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Շուտով կքննարկենք անձնական զենքերի տեսակները, դրանց մեխանիզմները, զինամթերքի տեսակները և դրանց ընտրությունը։
    Նաև կփորձենք հասկանալ, թե ինչպես ընտրել առաջին զենքը։
    Si vis pacem, para bellum

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (25.10.2022), Աթեիստ (19.10.2022)

  17. #10
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զենքը տանը պահելու մասին։

    Էստեղ ավելի շուտ շարադրում եմ իմ մտքերը հայկական իրականության վերաբերյալ, հաշվի առնելով, որ Հայաստանում ատրճանակները քաղաքացիական պաշտպանության համար անհասանելի են,
    մնում են՝ ողորկափող ու ակոսափող հրացանները։

    Պետք է մտածել ստորև երկու խնդրի մասին․
    1. Կողմնակի անձանց ու երեխաների կողմից զենքի հասանելիության կանխումը
    2. Զենքի արագ հասանելիությունը տիրոջ կողմից անհրաժեշտության դեպքում

    Անկախ հանգամանքներից, տան գտվելու վայրից, ու տան տիպից (քաղաքում բնակարան, թե՝ գյուղում սեփական տուն) տանը զենքը կողպելու միջոցներ ունենալն անհրաժեշտություն է։
    Գոյություն ունեն հետևյալ միջոցները․

    1. Սեյֆ, կամ համանման կողպեքով պահոց։
    Սեյֆերը կարող են լինել պատին ձգովի, կամ գետնին դնովի։
    Հիշեք, որ կողմնակի անձինք, մասնավորապես գողերը, կարող են սեյֆը իր զենքերով հանդերձ գողանալ, եթե այն ինչպես հարկն է ամրացված չէ։
    Օրինակ Նահանգներում, լինում են դեպքեր, որ սեյֆը գողանում են նույնիսկ եթե այն ամրացված է պատին՝ ամերիկյան տները փայտե են, ու սեյֆը փայտից ավելի հեշտ է պոկել, կամ նույնիսկ փայտե պատի կտորն էլ հետը տանել։
    Այսինքն, որպես լրացուցիչ միջոց, անպայման պետք է մտածել սեյֆը, կամ պահոցը պատին, կամ գետնին, կամ երկուսին միաժամանակ ձգելու մասին։

    Լինում են նաև հորիզոնական, տափակ սեյֆեր, կամ պահոցներ, որոնք կարելի է խցկել մահճակալի տակ։
    Վերջիններս սովորաբար հատուկ անցքեր, կամ ամրաններ են ունենում՝ մետաղյա կաբելով տան պատին կամ հատակին ամրացնելու համար։
    Կաբելը թույլ է տալիս պահոցը առանց կաբելից անջատելու մահճակալից հանել և բացել։
    Բայց հիշեք, որ կաբելը հեշտությամբ կարելի է կտրել գործիքով, սակայն ոչ բոլոր գողերն են հետները կաբել կտրելու գործիք քարշ տալիս։
    Ցանկալի է սեյֆը կամ պահոցը տեղադրել ձեր մահճակալին մոտիկ, որպեսզի զենքերը հասանելի լինեն, երբ դուք զարթնում եք։
    Տան վրա հարձակվելու շանսերը ավելի բարձր են գիշերվա ժամանակ, և ննջարանը որպես զենքի պահոց ավելի հարմար վայր է՝ անցանկալի աչքից հեռու։

    Սեյֆերի և պահոցների կողպման մեխանիզմները բազմազան են, կարելի է տարանջատել հետևյալ 4–ը․
    ա) Բանալիով
    Սրանք պարզ են, սակայն հիշեք, որ լրացուցիչ խնդիր է ստեղծելու բանալիների հասանելիության կանխումն ապահովելը, ասենք՝ ձեր հետաքրքրասեր երեխան մի օր կարող է հայթայթել սեյֆի բանալին։
    Բացի այդ, արտակարգ իրավիճակներում բացելու արագությունը կարող է խնդրահարույց լինել։
    բ) Կոմբինացիոն-մեխանիկական, լինում են պտտովի անիվներով, նաև՝ սեղմովի կոճակներով։
    Կախված մեխանիզմից, սեյֆի բացելը կարող է ձեզ համար վայրկեանից պակաս լինել, բայց և կարող է տևել տասնյակ վայրկեաններ։
    Առավելությունը՝ այս սեյֆերը օգտագործման տեսակետից պարզ են և մարտկոց չի պահանջվում։
    գ) Էլեկտրոնային, կոդով։ Սրանք կարող են բազմազան հնարավորություններ ունենալ, ասենք կոդի սխալ հավքելու փորձի դեպքում ձայնային ազդանշան տալ, լրացուցիչ հապաղումներ մտցնել, սեֆյի բացելու ժամերը գրանցել և այլն։
    Առավելությունը՝ արագ է բացելը, դե եթե կոդը ճիշտ եք հիշում։
    Թերությունը՝ անհրաժեշ է մտածել մարտկոցը ժամանակ առ ժամանակ փոխելու մասին, որպեսզի արտակարգ իրավիճակներում ձեր սեյֆը ձեզ չդավաճանի լիցքաթափված մարտկոցի պատճառով,
    չնայած սովորաբար մարտկոցի փոխելու հաճախությունը հասնում է տարիների (կախված սեյֆի օգտագործման հաճախությունից)։
    դ) Բիոմետրիկ, մատնահետքով։ Սրանք թույլ են տալիս մատի հպումով շատ արագ բացել սեյֆը, և կոդ հիշելու անհրաժեշտություն չի լինում։
    Չնայած, մեծ մասը նաև ունեն կոդային ստեղնաշար, որը թույլ է տալիս բացել նաև կոդով եթե ինչ–ինչ պատճառներով մատնահետքը չի աշխատում։

    Սեյֆ կամ պահոց ընտրելիս պետք է հաշվի առնել բացելու արագությունն ու ձեզ համար հեշտությունը, ասենք մթության մեջ ինչքան արագ ու անաղմուկ կարող եք հանել զենքը։
    Հաշվի առեք, որ որոշ էլեկտրոնային սեյֆերի ստեղնաշարը կարող է լուսավորվել հպումից, կամ ստեղները սեղմելուց կարող ենք ձայներ արձակել ու մատնել ձեր տեղը,
    այսինքն այս բոլոր հանգամանքները պետք է նկատի ունենալ ու ստուգել որ կարողանում եք անջատել այս կամ այն հատկությունները, որ ձեզ պետք չեն։
    Նաև կախված արտադրողից ու մոդելից, կան շատ հուսալի սեյֆեր, և կան՝ ոչ այնքան։
    Հիշեք, որ սեյֆերի մեծ մասը ունեն կոտրման ձևեր, որոշները ավելի հեշտ են, որոշները ավելի բարդ, և սա նշանակում է, դուք 100%-անոց անվտանգություն միևնույն է չեք կարող ապահովել սեյֆով։
    Սեյֆերի մեծ մասը ունեն բանալիով բացելու, կամ կոդը reset անելու հնարավորություն, կոդը մոռանալու, կամ ասենք մարտկոցի լիցքաթափված լինելու դեպքերի համար։
    Հիշեք՝ չթողնել այդ "ետնամուտքային" բանալին նույն սեյֆի մեջ, և պահեք այն ապահով վայրում (մեկ այլ սեյֆի մեջ ։Ճ)։
    Ես խորհուրդ կտամ սեյֆ ընտրելիս անպայման որոնել տվյալ սեյֆի կոտրելու ձևը (ասենք որոնեք cracking a safe և ձեր սեյֆի մոդելը) Յութուբում։
    Եթե դուք գտաք այն, ապա այն կգտնի նաև ձեր հետաքրքրասեր երեխան, սա հաշվի առեք։

    2. Մալուխային կողպեք։
    Սա իրենից ներկայացնում է մետաղյա տռոս, որի երկու ծայրերը կողպվում են կողպեքով, սովորաբար բանալիով, կամ էլ կոմբինացիոն կողպեքով։
    Օգտագործումը հետևյալն է՝ մետաղյա տռոսը անցկացվում է հրազենի փամփշտանոցի բացվածքով ու կողպվում, որով արգելափակվում է փամփշտանոցի մեջ փամփուշտ դնելն ու զենքը լիզքավորելը։

    3. Ձգանի կողպեք։
    Ձգանի կողպեքները բացովի մետաղյա կարկասի կառուցվածք ունեցող կողպեք են, որոնք արտադրվում են կոնկրետ հրազենի մոդելների համար։
    Օգտագործումը հետևյալն է՝ կողպեքը հագցվում է ձգանի ու ձգանի պաշտպանիչ շրջանակի վրա ու կողպվում, որով արգելափակվում է ձգանի հասանելությունը։

    Մալուխային կողպեքն ու ձգանի կողպեքը միայն լրացուցիչ անվտանգության միջոցներ են զենքը երկարաժամկետ պահելու, ինչպես նաև տեղափոխելու (ասենք տնից հրաձգարան, կամ խանութից տուն) ժամանակ։

    Զենքը տեղափոխելու մասին։

    Զենքը մեքենայով տեղափոխելիս միշտ հիշեք գողերի, կամ այլ պատահական հասանելության մասին։
    Օրինակ Կալիֆոռնիայում, զենքը մեքենայի մեջ պիտի լինի բեռնախցիկում, լիցքաթափված, կողպված, զինամթերքից առանձին։
    Չի խրախուսվում հաճախակի կանգառները տարբեր վայրերում, երբ որ զենք կա մեքենայի մեջ, ասենք կրակադաշտից տուն գնալիս ճանապարհին մեքենան ինչ–որ տեղ կանգնեցնելն ու ռեստորանում ճաշելը վատ գաղափար է։
    Լավ գաղափար է բեռնախցիկում ունենալ լրացուցիչ մալուխային կողպեք, որով կարող եք կողպել զենքը կամ զենքի պահոցը մեքենայից չանջատվող կամ դժվար անջատվող որևէ տարրից բեռնախցիկում։
    Օրինակ կարելի է կաբելով կողպել զենքը բեռնախցիկի հատակին ձգված պահեստային անվից, ինչը դժվարացնելու է «պատահական անցորդի» կողմից զենքի արագ հափշտակելն ու փախչելը,
    երբ որ դուք մի փոքր շեղվել եք զրույցով մեքենայից մի փոքր հեռու։
    Միշտ հիշեք մեքենայում գտնվող զենքի մասին ու միշտ մեքենայից թեկուզ փոքր–ինչ հեռանալիս համոզվեք, որ մեքենան կողպված է։ Մի թողեք զենքը մեքենայի մեջ այնպես, որ տեսանելի լինի։
    Գողացված կամ կորած զենքի մասին դուք պետք է անմիջապես հաղորդեք ոստիկանություն, և ընկնեք քաշքշուկների մեջ։

    Զենքը ձեռքով տեղափոխելիս (ասենք կրակադաշտում) միշտ համոզվեք որ այն լիցքաթափված է, փամփշտանոցը բաց, զենքի փողն ուղղված դեպի «նեյտրալ» ուղղություն։
    Սովորաբար բացովի որսորդական հրացանը տեղափոխելիս այն պետք է բացված լինի, բացվածքով դրված ուսին այնպես, որ կոթը ուղղված է մեջքի կողմ, իսկ հրացանի փողը առջևի կողմ՝ գետնին ուղղված։
    Մնացած հրացանները պետք է կրել փամփշտանոցը բաց ու տեսանելի, ձեռքով կոթը բռնած ներքևի կողմից այնպես, որ զենքը հենված լինի ուսին, իսկ փողը՝ ուղղված երկինք։
    Երբեք զենքի փողը մի ուղղեք մարդկանց վրա (խոսքը վերաբերում է բոլոր մարտերից դուրս իրավիճակներին)։

    Կարելի է կարծել, թե զենք պահելը լուրջ գլխացավանք կարող է լինել, սակայն այն պահանջում է փոքրիկ մեկանգամյա ջանքեր՝ սեյֆ ընտրելու ու տեղադրելու համար, և
    կայուն կերպով անվտանգության միջոցների ու կանոնների պահպանում։
    Սա և՛ հետաքրքրական է ու զբաղեցնող, և՛ ինչ–որ ժամանակ հնարավոր է, որ այս փոքրիկ ջանքերը կյանք, կամ կյանքեր փրկեն, կամ ապահովեն ձեր ազատությունը։
    Si vis pacem, para bellum

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chilly (25.10.2022)

  19. #11
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չորս պարզ կանոններ երեխաների համար

    Ասենք, դուք ձեր տանը և ձեր երեխաների հետ չափազանց կարգապահ եք անվտանգության հարցերում, բայց ձեր երեխան կարող է հայտնվել հարևանի կամ ընկերոջ տանը, որն այնքան էլ կարգապահ չէ,
    և հոպ՝ ձեր երեխան այնտեղ սեղանի վրա զենք է հայտնաբերում։ Երեխան պետք է իմանա, թե ինչ պետք է անի, և մանավանդ՝ չանի նման իրավիճակում։
    Միշտ լինում են չնախատեսված իրավիճակներ, որոնց համար պետք է ինչպես ինքներդ ձեզ պատրաստեք, այնպես էլ երեխաներին, և այստեղ երբեք սովորեցնելու համառությունը բավարար չի կարող համարվել։
    Երեխաներն ավելի արագ ու հաճույքով են սովորում, եթե պարզություն ու ալգորթիմ կա կանոնների մեջ։
    Ստորև 4 պարզ կանոնները ամերիկյան մեթոդաբանությունից են, բայց կարելի է և պետք է կիրառել ամենուր։

    1. Կա՛նգ առ, կամ ստոպ
    Առաջին կանոնը, որ երեխան պիտի հետևի, երբ պատահականորեն զենք է հայտնաբերում, կամ նկատում, ապա պիտի դադարեցնի, այն ինչով որ տվյալ պահին զբաղված է։

    2. Ձեռք մի՛ տուր
    Երկրորդ կանոնը երեխայի համար՝ հայտնաբերած զենքին չդիպչելն է։
    Երեխան կարող է մտածել, որ լավագույն բանը դա զենքը վերցնելն ու տանել մեծահասակին ցույց տալն է։
    Սովորեցրեք երեխային, որ նա ԵՐԲԵ՛Ք չդիպչի զենքին, որ կարող է հայտնաբերել կամ տեսնել։

    3. Տարածքից հեռացի՛ր
    Երրորդ կանոնը՝ տարածքից անմիջապես հեռանալն է։
    Սա նշանակում է նաև, որ երեխան պիտի ԵՐԲԵ՛Ք չփորձի զենքը վերցնել մեկ ուրիշ երեխայից, կամ փորձել կանգնեցնել նրան։

    4. Պատմի՛ր մեծահասակին
    Վերջին կանոնը՝ պատմել մեծահասակին հայտնաբերած կամ տեսած զենքի մասին։
    Դա ներառում է նաև այն դեպքերը, երբ երեխան տեսնում է, որ այլ երեխաներ խաղում են զենքի հետ։

    Հիշե՛ք, որ թեկուզ լավ սերտած երեխաների դեպքում սույն կանոններն առանձին վերցրած բավարար չեն, որպես բոլոր միջադեպերը կանխելու միջոցներ,
    ինչը սակայն չի նվազեցնում սույն կանոնների կարևորությունը։
    Si vis pacem, para bellum

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chilly (25.10.2022)

  21. #12
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի՞նչ անել, երբ ձեր զենքը պատահական վայր է ընկնում, ասենք ձեր ձեռքից, կամ սեղանից։

    Թողեք ընկնի, մի՛ փորձեք բռնել այն։
    Si vis pacem, para bellum

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chilly (25.10.2022)

  23. #13
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տիպային օրինակ, թե ինչպես է հայրը երեխաների հետ ուսուցողական զրույց տանում զենքի վերաբերյալ։
    Անլգերենի հետ խնդիր ունեցողների համար ասեմ՝ բացատրում է մոտավորապես այն, ինչ կա վերևի գրառումներում՝ ավելի երեխա–ընկերական ձևով։
    Ուշադրություն դարձնենք, որ երեխաները թեմային լուրջ են կվերաբերվում, որովհետև հայրը երեխաներին լուրջ է վերաբերվում, այսինքն՝ ինչպես հավասարի։

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Si vis pacem, para bellum

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chilly (25.10.2022)

  25. #14
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոռացել եմ հենց ամենասկզբից նշել, որ թեմայի գրառումները բնականաբար սուբյեկտիվ են, ոչինչ չեն երաշխավորում և ենթակա են քննարկման, կամ առարկությունների։ Ես ինքս դիլետանտ եմ, ու առանձնապես լուրջ զենքերի կոլեկցիա չունեմ (ընհամենը երկու ատրճանակ ու երկու հրացան) ու ամբողջ օրը հրաձգարանում, կամ պատերազմի դաշտում չեմ։
    Սա ամեն դեպքում, որպեսզի ենթադրություններից ազատվենք։
    Նշմարելի է, որ ակումբով ու տվյալ թեմայով բուռն հետաքրքրություն չկա (ընդհանրապես հայերս քանի գնում, նմանվում ենք ֆիկցիայի, քանզի համակերպվել ենք անհետացման հետ), բայց եթե թեման մի հոգու էլ օգուտ տա, ուրեմն այն անիմաստ չի։

    Շուտով կքննարկենք զենքերի ու զինամթերքների տեսակներն ու հանտկանիշները։
    Si vis pacem, para bellum

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (25.10.2022), Աթեիստ (21.10.2022)

  27. #15
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայերեն տերմինաբանությունը կարող է սկզբի համար խորթ հնչել, հետևաբար կաշխատեմ կարևոր անվանումների համար ավելացնել ռուսերեն և անգլերեն համարժեքը փակագծերում։
    Ուղղումներն ու դիտողությունները ողջունվում են։

    Մի փոքր` հրազենի (огнестрельное оружие, firearm) ընհանուր կառուցվածքի մասին։

    Ի՞նչ բան է հրազենը։ Այն մետաղյա գնդակներ (пуля, bullet) կրակելու համար նախատեսված մեխանիզմ է,
    որում օգտագործվում է պայթուցիկ նյութի այրվելուց առաջացած գազի ընդարձակման կինետիկ էներգիան։
    Որպես զինամթերք (боеприпас, ammunition), հրազենը օգտագործում է փամփուշտներ (патрон, cartridge/round)։

    Նշենք, որ հայերենում հաճախ փամփուշտ են անվանում գնդակին, այսինքն` թռչող ու խոցող մետաղյա մասին։
    Մենք փամփուշտ ասելիս նկատի կունենանք զինամթերքի միավորը, որի կառուցվածքին կանրադառնանք հաջորդիվ։

    Ժամանակակից հրազենները բազմազան են իրենց տեսքով, կառուցվածքով, նշանակությունով ու մինչև մի քանի հարյուրի հասնող մասերով.
    Սակայն բոլորին ընդհանրացնում են հետևյալ հիմնական մասերը.

    Փող (cтвол, barrel)` փամփուշտն ուղղորդող մետաղյա գլանն է, որի միջով, այսինքն` փողանցքով (канал, bore) փամփուշտն անցնելիս թափ ու ուղղություն է վերցնում դեպի նշանակետ։
    Փողը ունի լայնացված ետնամաս` փամփշտանոց/լիցքախուց (камора/патронник, chamber), որտեղ տեղադրվում է փամփուշտը կրակելու համար։
    Փողի մյուս ծայրը, որից դուրս է թռչում գնդակը` փողաբերանն է (дуло, muzzle):

    Փողատուփ (ствольная коробка, receiver), կրակելու գործողության մեխանիզմն (yзел запирания, action) իր մեջ ինտեգրող մասն է,
    որը ներառում է փամփուշտը փամփշտանոցի մեջ դնելը, կրակելն ու հանելը։

    Կոթ, որոշ հրազենների համար` խզակոթ (ложа, stock), այլոց համար` բռնակ (рукоять, grip), զենքը բռնելու և/կամ ուսին հարմարացնելու մասը։
    Si vis pacem, para bellum

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •