Թեմայի ստեղծման առիթ հանդիսացավ Հայաստանում ներկայիս քաղաքացիական զինվածության շուրջ հետաքրքրությունն ու միարժամանակ ինֆորմացիայի հասանելիության պակասը, նաև եղած ինֆորմացիայի խճողվածությունը։
Սույն թվականի հոկտեմբերի 5–ին ԱԺ–ն ընդունեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագիծը, որը կարծես թե ուժի մեջ կմտի ընդունելուց երեք ամիս անց, այսինքն` 2023 թ. հունվարի սկզբին։ Ահա նախագծի հղումը։
Ըստ նոր օրենքի`
1. Քաղաքացիական զենք ձեռք բերելու համար անհրաժեշտ կլինի հանձնել զենքի հետ վարվելու և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննություններ։
2. Սահմանվում է քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվության տարիքը՝ ակոսափող հրազենի համար՝ 21 տարեկան, քաղաքացիական զենքի մնացած տեսակների համար՝ 18 տարեկան:
3. Չեղարկվում է զենք ձեռք բերելու համար նախատեսված որսորդմիության անդամ լինելու պարտադիր պահանջը։
4. Չեղարկվում է ակոսափող հրազեն ձեռք բերելու համար 5 տարվա ողորկափող հրազեն ունենալու պարտադիր պահանջը:
5. Սահմանվում են հրաձգարանների չափանիշները:
6. Զենք պահելու և կրելու թույլտվության ժամկետը սահմանվելու է 10 տարի՝ նախկին 5 տարվա փոխարեն։
7. Թույլատրվում է ձեռք բերել մինչև 10 միավոր քաղաքացիական հրազեն՝ նախկին 8 միավորի փոխարեն։
Հղում
Էջանիշներ