User Tag List

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 51 հատից

Թեմա: Հրազեն և զինամթերք, զենքի հետ վարվեցողության կանոններ, զենքի տեսակներ և այլն

  1. #16
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ոչ ոք չի ուզում հա՞ շարունակել։

    Մի փոքր` փողի մասին (դրամի հետ չխառնել)։

    Փողի անցքը լինում է հարթ և ակոսավոր, այստեղից էլ հրազենի համապատասխան տեսակները` հարթափող (гладкоствольный, smoothbore) և ակոսափող (нарезной, rifling)։
    Հարթափողի դեպքում փողանցքը, այսինքն` փողի ներքին մակերևույթը, հարթ է փողի ողջ երկայնքով։
    Ակոսափողի դեպքում փողանցքի մակերևույթի պատերին փորված են պարուրաձև երկայնական ակոսներ։
    Պարուրաձև ակոսների նպատակը գնդակին փողի միջով անցնելիս սեփական առանցքի շուրջ պտտաձև շարժում, 8-րդ դասարանի ֆիզիկայից կհիշեք` անկյունային, կամ իմպուլսի մոմենտ հաղորդելն է։
    Գնդակի անկյունային մոմենտը լավացնում է գնդակի թռիչքի աերոդինամիկ կայունությունը, այն է` գնդակի ուղղության ճշգրտությունը։

    Փողի և դրանով պայմանավորված, նաև` զենքի հիմնական հատկանիշներից է փողանցքի լայնությունը, կամ տրամաչափը։
    Հայերենում հաճախ կալիբրն ու տրամաչափը փոխարինաբար օգտագործվում են, սակայն կա նրբություն, կարդացեք ստորև։

    Ակոսափող հրազենի դեպքում որպես տրամաչափի նոմինալ օգտագործվում է կալիբրը, այն է` փողանցքի ներքին տրամագիծը, կամ միլիմետրերով
    (ՆԱՏՈ–ի ու ռուսական ստանդարտներով), ասենք` 5.45մմ, 7.62մմ, 9մմ,
    կամ` դյույմի հարյուրերորդականներով (ամերիկյան ստանդարտներով), ասենք` .300, .45, .22 և այլն։
    Կարևոր է իմանալ, որ ամերիկյան ստանդարտներում փողանցքի տրամագիծը չափվում է ակոսների փոսերի հատակներից, այնինչ` ՆԱՏՈ–ի և ռուսական ստանդարտներում տրամագիծը չափվում է ակոսների բլրակներից։
    Ստացվում է, որ որոշ դեպքերում իրարից մի փոքր տարբերվող կալիբրներ իրականում նույն չափն են։
    Օրինակ 7.62x51 մմ–ը և .308 Վինչեստրը նույն չափն են, չնայած փոխակերպելիս .308 դյույմը դա 7.82մմ–ն է, ոչ թե 7.62–ը։

    Հարթափող հրազենի դեպքում որպես տրամաչափի նոմինալ (gauge) ընդունված է օգտագործել հետաքրքիր բանաձև`
    դա միասին մեկ անգլիական ֆունտ կշռող կապարե գնդակների քանակն է, որ տվյալ փողի մեջ կարող են խցկվել։
    Օրինակ, 12 տրամաչափ հարթափող հրացանի համար նշանակում է միասին մեկ ֆունտ (454 գրամ) կշռող կապարե 12 գնդակ, որոնց տրամագիծը համընկնում է փողի տրամաչափի հետ, հուսով եմ` հասկանալի է։
    Ավելի բարձր թիվը նշանակում է միասին մեկ ֆունտ կշռող ավելի շատ գնդակներ` ավելի փոքր տրամագծով, այսինքն ինչքան մեծ է թիվը, այդքան փոքր է փողի անցքը։
    Եթե այլ կերպ ձևակերպենք, ապա 12 տրամաչափը դա 1/12–րդ ֆունդ կշռող կապարե գնդակի տրամագիծն է, 16-ը` համապատասխանաբար 1/16-րդ ֆունտ կշռող գնդակի տրամագիծը և այլն։
    Կալիբրը, կամ տրամագիծը որպես չափ օգտագործվում է որոշ հարթափողերի դեպքում, օրինակ .410 տրամաչափը (սա ամենափոքր անցք ունեցող որսորդականն է) վկայում է դյույմերի մասին։

    Տրամաչափերի բազմազանության, էֆեկտիվության ու նշանակությունների մասին դեռ կխոսենք։
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 26.11.2022, 05:00:
    Si vis pacem, para bellum

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (27.11.2022), Հայկօ (01.12.2022)

  3. #17
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մենք ի՞նչ շարունակենք, սկի բանակում չեմ տեսել զենք
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  4. #18
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենք ի՞նչ շարունակենք, սկի բանակում չեմ տեսել զենք
    Ազատազեն հրաձգարանում կարելի է տեսնել, սովորել ու կրակել։ Հուսով եմ, շուտով իրենց կայքն ու մոտեցումները ավելի կթարմացնեն հասանելիության համար, ու ալտերնատիվ, կամ մրցակցող հրաձգարաններ էլ կառաջանան ու զենքի նկատմամբ վերաբերմունքն ու կուլտուրան կզարգանա, տեսնենք։
    Si vis pacem, para bellum

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (27.11.2022)

  6. #19
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դուք արդեն այնքան բլոկբաստերներ եք դիտել, որ ձեզ թվում է, թե անգիր գիտեք բոլոր «պիստալետներն» ու «ավտոմատները» ու անմիջապես ճանաչում եք 1911 Կոլտը Բրյուս Ուիլիսի ձեռքին,
    ու գիտեք, թե տակտիկական հարթափողը ինչով է տարբերվում որսորդականից, ու ինչ բան է ժամանակակից սպորտային ակոսափողը,
    ու որ գնդակներն են մարմնին դիպչելիս բացվում ծաղկի պես, որ առավելագույն վնաս պատճառե՞ն... Էդքան էլ չէ՞, ուրեմն մնացեք մեզ հետ։

    Ժամանակակից հրազենի տեսակները շատ ավելի բազմազան են, քան անտեղյակ մարդը կարող է ենթադրել,
    սակայն մեծամասնությունդ վստահաբար կասեք, որ Կալաշնիկովի ավտոմատը «ամենաժողովրդական», համար մեկ մարդասպանն է աշխարհում ու չեք սխալվի։
    Սակայն Կալաշին դեռ կվերադառնանք։

    Սկսենք փոքրիկներից։

    Ռևոլվերներ (револьверы, revolvers)։
    Ռևոլվերը ձեռքի կարճափող հրազեն է, փամփուշտների համար նախատեսված անցքերով պտտվող թմբուկաձև փամփշտանոցով, ու ամեն անգամ կրագելիս թմբուկը պտտվում է այնպես,
    որ փողի հետ համընկնում է թմբուկի հաջորդ անցքը իր համապատասխան փամփուշտով։ Սա մենք մանկապարտեզից գիտենք, շատերդ կասեք։
    Ու նաև կհարցնեք, թե ումն է պետք այդ հնոտին, եթե կան «ժամանակակից» ատրճանակներ...
    Բայց արի ու տես, որ ներկայիս բազամազնության մեջ ամեն մի մոդել իր պահանջարկն ունի և հենց դրա համար էլ այն կա։

    Ռևոլվերները ունեն հետևալ առանձնահատկությունները, եթե համեմատենք կիսաավտոմատ ատրճանակների հետ.
    – Քիչ խնամք պահանջող պարզ ու հուսալի մեխանիզմ
    – Շատ ռևոլվերներ թույլ են տալիս կրակել տարբեր երկարության ու հզորության փամփուշտներ
    – Ռևոլվերի փողն անշարժ կերպով ամրացված է զենքի կորպուսին (ի տարբերություն կիսաավտոմատ ատրճանակների, որոնց փողը կրակելիս «խաղում է»), դարձնելով նրանց ավելի ճշգրիտ
    – Եթե կրակելը ձախողվում է անհաջող փամփուշտի պատճառով, ապա կարելի է կրակել հաջորդ փամփուշտը առանց լրացուցիչ գործողության (երբեմն ակնթարթային հապաղումները կարող են ճակատագրական լինել)
    – Ռևոլվերի լիցքավորված ու քոքած լինելը հեշտ նկատելի է, որն հեշտացնում է օգտագործելը սկսնակների համար
    – Կարճ փողով ռևոլվերները շատ ավելի փոքր են նույն փողով ատրճանակներից, որն հեշտացնում է գրպանում, կամ այլ տեղ թաքուն կրելը
    – Ռեվոլվերով կրակելիս փամփուշտի պարկուճները ոչ թե թռնում են դուրս, այլ մնում են թմբուկի մեջ... սա հենց այնպես... Եթե վկայություններ չեք ուզում թողնել դեպքի վայրում ։Ճ

    Ռևոլվերների թերություններից.
    – Կեղտոտվելու նկատմամբ ավելի զգայուն են, ասենք ցեխի մեջ ընկած ռևոլվերը ավելի շուտ կլռվի, քան ցեխի մեջ ընկած կիսաավտոմատ ատրճանակը
    – Փամփուշտների տարողունակությունը սահմանափակ է, ռևոլվերների մեծ մասը 5–6 փամփուշտանի են, որոշները տեղավորում են մինչև 8 փամփուշտ իրենց թմբուկներում
    – Փամփուշտները դատարկելն ու վերալիցքավորելն ավելի դանդաղ է, քան կիսաավտոմատների մոտ, որոնցում կարելի է արագ փոխել դատարկ պահեստատութը լիքը պահեստատուփով

    Հիշեք` ռևոլվերով կրակելիս երբեք ձեռքի ափով կամ մատներով մի ծածկեք թմբուկի արանքները, որովհետև կողքից արտանետվող գազերը կարող են այրել ձեր ձեռքը։
    Ռևոլվերը բռնեք այնպես, որ ձեր ձեռքի մատները գտնվեն թմբուկից ներքև։
    Si vis pacem, para bellum

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (09.12.2022), LisBeth (04.12.2022), Հայկօ (01.12.2022)

  8. #20
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ոչ ոք չի ուզում հա՞ շարունակել։
    Իբր կարդացող շատ կա, դու շարունակող ես ուզում
    Ամեն դեպքում ասեմ, որ ես կարդում եմ, թեկուզ ոչ ամբողջությամբ։

  9. #21
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Իբր կարդացող շատ կա, դու շարունակող ես ուզում
    Ամեն դեպքում ասեմ, որ ես կարդում եմ, թեկուզ ոչ ամբողջությամբ։
    Դե որ ոչ ամբողջությամբ, ուրեմն ես էլ կիսատ-պռատ կգրեմ :Ճ

    Մի փոքր գովազդ.
    Միջնակարգ դպրոցի անգլերենի նախկին դասատու, այժմ թոշակառու Գրեգ Քինմանը հանդես է գալիս իր Hickok45 յութուբյան ալիքով՝ ներկայացնելով իր տնամերձ կրակադաշտում նորագույն ու պատմական զենքերին ծանոթացնող, ցուցադրող ու կրակող իր հոլովակները։
    Դուք ըստ երևույթին չեք գտնի ավելի մանկավարժական ու հանրամատչելի զենքերը բացատրող մեկին հարյուրավոր յութուբերների մեջ, ճշմարիտ-ճշմարիտ եմ ասում։
    Նրա ալիքում կարելի է գտնել գրեթե ցանկացած հրազենի մասին ինֆորմացիա, ներառյալ՝ քանդելը մաքրելը ու ճիշտ կրակելը, համեմված հումորով ու սարկազմով։ Անգլերենով իհարկե։

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 03.12.2022, 04:58:
    Si vis pacem, para bellum

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (03.12.2022), Աթեիստ (04.12.2022)

  11. #22
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե որ ոչ ամբողջությամբ, ուրեմն ես էլ կիսատ-պռատ կգրեմ :Ճ

    Մի փոքր գովազդ.
    Միջնակարգ դպրոցի անգլերենի նախկին դասատու, այժմ թոշակառու Գրեգ Քինմանը հանդես է գալիս իր Hickok45 յութուբյան ալիքով՝ ներկայացնելով իր տնամերձ կրակադաշտում նորագույն ու պատմական զենքերին ծանոթացնող, ցուցադրող ու կրակող իր հոլովակները։
    Դուք ըստ երևույթին չեք գտնի ավելի մանկավարժական ու հանրամատչելի զենքերը բացատրող մեկին հարյուրավոր յութուբերների մեջ, ճշմարիտ-ճշմարիտ եմ ասում։
    Նրա ալիքում կարելի է գտնել գրեթե ցանկացած հրազենի մասին ինֆորմացիա, ներառյալ՝ քանդելը մաքրելը ու ճիշտ կրակելը, համեմված հումորով ու սարկազմով։ Անգլերենով իհարկե։
    Սենց բաներ մեկ մեկ աչքովս ընկնում են, բայց ցավոք հիմնականում անգլերեն են, քիչ եմ նայում։
    Որոշ բլոգերներ իսկականից նենց հավեսով են ներկայացնում, որ քեֆդ բերում են։ Բայց որ անգլերեն ա, չեմ հետևում, ու ինչ որ բան որոնելուց եմ հելնում վրեքը։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  12. #23
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Հիմա խորացված ուսումնասիրում եմ, կարամ սրա մասին գրեմ, բայց եթե Վիշապը գրի ավելի հետաքրիր կլինի
    SWTS

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (05.12.2022), Վիշապ (05.12.2022)

  14. #24
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ինձ թվում ա Վիլենի էդ հոդվածը Վիշապը շատ կհավանի ։)

    https://infocom.am/hy/article/93384

    Հայաստանի անվտանգային համակարգը պատերազմից 2 տարի անց. անելիքներ եւ առաջնահերթություններ. Վիլեն Գաբրիելյան

    2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքին զուգահեռ Հայաստանը հայտնվեց արտաքին և ներքին ռազմաքաղաքական էական գործոնների բախման կիզակետում, որի արդյունքում ձևավորվեց տուրբուլենտ իրավիճակ։ Դրան բնորոշ երբեմն անհաղթահարելի էմոցիոնալ ֆոնի առկայության պայմաններում բավական բարդ էր մի պահ կանգ առնել և սառնասրտորեն ու հավասարակշռված վերլուծել օպերատիվ իրավիճակը, լուծումներ տալ մարտավարական ու ռազմավարական բնույթի խնդիրներին՝ հաշվի առնելով սեփական սխալներն ու բացթողումները, ինչպես նաև ներքին ու արտաքին սպառնալիքների ողջ համակարգը:


    Այնուամենայնիվ, այդ աշխատանքն արվել և արվում է մշտապես (այլ հարց է՝ որքան ճշգրիտ ու արդյունավետ), և կատարված այդ աշխատանքի հիմքի վրա է խարսխվում Հայաստանի անվտանգային համակարգի վերափոխմանն ուղղված ծրագիրը:


    Չնայած Հայաստանի համար պատերազմի աղետալի հետևանքներին, որոնք արդյունքն էին տասնամյակների ընթացքում առաջ եկած տարբեր սուբյեկտիվ և օբյեկտիվ բացթողումների (այդ թվում համակարգային գործոնների ազդեցությամբ` իրավակառավարչական, կադրային, լոգիստիկ, կոմունիկացիոն, ռազմատեխնիկական, մարտավարական, ռազմավարական և այլն), այնուամենայնիվ, Հայաստանի զինված ուժերը և հայ զինվորը 44 օր շարունակ աննկարագրելի խիզախությամբ ու պատվով մարտնչեցին առնվազն վեց անգամ գերազանցող թշնամու դեմ և այսօր էլ շարունակում են փառքով կատարել առաջադրված մարտական խնդիրները:


    Այս փաստն արձանագրելով՝ պետք է հստակ գիտակցել, որ ստեղծված աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ակնհայտ անհավասարակշռության պայմաններում Հայաստանի Զինված ուժերը դեռևս չի կարող համարժեք ու լիարժեք դիմակայել հակառակորդին: Նման հետևության ենք գալիս՝ համադրելով ու հաշվի առնելով հակառակորդի և Հայաստանի զինված ուժերի ռեսուրսների որակն ու քանակը, զինված ուժերի կառուցման փիլիսոփայությունը, միջոցների որակական ու կիրառման արդյունավետությունը, օպերատիվ-մարտավարական, ռազմավարական խնդիրների ճշգրիտ, իրատեսական գնահատումը և ձևակերպումները:


    Հատկապես պետք է նշել, որ դեպի ժողովրդավարություն անցումային փուլում դեռևս կարևոր է հաղթահարել զինված ուժերը քաղաքացիական հասարակությունից տարանջատված լինելու հանգամանքը, տասնամյակներ շարունակ բանակում արմատավորված կոռուպցիոն ավանդույթներն ու ներմուծված քրեական ենթամշակույթին բնորոշ սովորույթները, ոչ կանոնադրային հարաբերություններն ու բարեվարքության կանոնների անտեսումը, կարծրատիպացած մտածելակերպը և կաղապարված մոտեցումները, այդ թվում՝ հստակ ձևակերպված տեսլականի բացակայությունը։ Ըստ այդմ՝ պետք է փաստել, որ չի կարելի միայն զինված ուժերի վրա դնել հակառակորդին դիմակայելու պարտավորությունն ու դրա պատասխանատվության ամբողջ բեռը՝ օժտելով նրան մենաշնորհային, «արտոնյալ» կարգավիճակով: Հայաստանի Զինված ուժերն այլևս չի կարող գործել առանձին, մեկուսացված ու կղզիացած միջավայրում:


    Պետք է փաստել նաև, որ Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգային միջավայրը դրական փոփոխությունների չի ենթարկվել։ Մեր տարածաշրջանում և դրան մերձ տարածքում մեր հարևաններից որոշների ագրեսիվ քաղաքականությունն օրեցօր մեծացնում է կոնֆլիկտայնությունը, իսկ ռազմական բնույթի անմիջական սպառնալիքները շարունակում են խիստ հավանական մնալ:


    Ուսումնասիրելով համաշխարհային ռազմարվեստի զարգացման միտումները և այն գործոնները, որոնք արդիական պահանջներին համահունչ վերանայվում են ռազմագիտության դասական մոտեցումներում, պարզ երևում է, թե ինչպես է մշակվում, կոնֆլիկտային գոտիներում գործնականորեն փորձարկվում պատերազմ վարելու ռազմաքաղաքացիական խելամիտ և արդյունավետ գործիքակազմը՝ կառավարման և մարտավարական նոր մոտեցումների, տեխնոլոգիապես հագեցված, ռազմականացված ոչ պետական կազմակերպությունների, ինչպես նաև տնտեսական, քաղաքական, տեղեկատվական և այլ տեխնոլոգիաների կիրառմամբ։ Ուստի կարելի է հստակ փաստել, որ պատերազմ վարելու մարտավարությունը և օպերատիվ արվեստն այլևս հեռու են իրենց դասական ընկալումներից:


    Այս փաստերը և աշխարհի փորձարարությունը հաշվի առնելով՝ հստակ է, որ Հայաստանի նման փոքր չափերով, ռազմավարական խորություն չունեցող, բնակչության թվով և սահմանափակ ռեսուրսներով երկրի ազգային և պետական անվտանգությունն ապահովելու համար պահանջվում է ամբողջ բնակչության ներգրավումը պետության պաշտպանության գործում՝ ձևավորելով անվտանգային ռազմաքաղաքացիական նոր համակարգ։ Որքան էլ աշխարհի յուրաքանչյուր քաղաքացու, այդ թվում՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ցանկությունը, անշուշտ, խաղաղության մեջ ապրելն է, սակայն փաստ է, որ մեզ նման փոքր պետությունները պետք է մշտապես ցուցաբերեն ինքնիշխանության պաշտպանության պատրաստակամություն և կամք։ Միայն այս պարագայում է հնարավոր այն պահպանել և իրական գործընկերներ ձեռք բերել։


    Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետության անվտանգության և պաշտպանության խնդիրը յուրաքանչյուր քաղաքացու առաքելությունն ու պարտականությունն է։ Որպեսզի մեր պետությունը կարողանա դիմակայել այն մարտահրավերներին, որոնք մեր առջև ծառացած են, և ապահովվի Հայաստանի սահմանների անվտանգությունն ու պաշտպանությունը, այս գործընթացի մեջ պետք է ներգրավված լինի յուրաքանչյուր քաղաքացի, սակայն ոչ թե անհատական, այլ համակարգային մակարդակում, ինչը պետք է արտացոլվի Պաշտպանության նախարարության և ոլորտային այլ գերատեսչությունների, ոչ պետական կազմակերպությունների ազգային, մարզային և տարածքային մակարդակում փոխհամագործակցության միջոցով։


    21-րդ դարի անվտանգային միջավայրում, ինչպես ցույց տվեց 44-օրյա պատերազմը, միայն պետական կառույցները, որոնք պատասխանատու են պաշտպանության և անվտանգության համար, ի վիճակի չեն ամբողջապես նախապատրաստել հասարակությանը, իսկ պատերազմի ժամանակ, ճգնաժամից արագորեն դուրս հանելով, ներգրավել անվտանգությունը ապահովման գործում, ուստի անհրաժեշտություն է առաջանում օգտագործել հասարակական ողջ ներուժը։ Այս մոտեցումը նորություն չէ և ժողովրդավարական բազմաթիվ երկրներում ներդրված համակարգ է։ Այսպիսի համակարգ ունեն հաստատված ժողովրդավարական պետությունները՝ Նորվեգիան, Ֆինլանդիան, Շվեյցարիան, Շվեդիան, Էստոնիան, և այլ երկրներ։ Այս մոդելը կոչվում է «համապարփակ մոտեցում անվտանգությանը» (Comprehensive approach to Defence)։ Իսկ Ուկրաինան, որն ունի այս համակարգի կարևորագույն էլեմենտներից մի քանիսը, ռուս-ուկրաինական ներկայիս հակամարտության ժամանակ ցույց է տալիս դրա նաև պրակտիկ կենսունակությունը ու արդյունավետությունը։ Այս մոտեցման հիմնական սկզբունքների հիման վրա վերջերս փոխվեց Ղազախստանի ռազմական դոկտրինը։


    Այսպիսի մոտեցումը նպատակ ունի զսպելու արտաքին ագրեսիան, ողջ հասարակությանը պատրաստել դիմագրավելու պետության և հասարակական կայունության սպառնալիքներին, օգնել երկրի վերակառուցմանը, ստեղծել ճգնաժամերի, արտակարգ իրավիճակների կամ ռազմական դրության ժամանակ հասարակության բոլոր շերտերի համախմբված ներգրավվածություն՝ որպես միասնական, համահունչ, բազմամակարդակ անվտանգության համակարգ։ Նման համակարգի առանցքային և կարևորագույն էլեմենտ է քաղաքացու դիմակայունությունը արտակարգ և ռազմական իրավիճակում, երբ հանրության անդամը պատրաստ է և կարող է իրեն պահել տոկուն, ադեկվատ՝ արձագանքելով այդ իրավիճակներին։


    Այս համակարգը ներդնելը մեր պետությանը հնարավորություն կտա անվտանգային ներուժը համապատասխանեցնել ռազմական սպառնալիքների մակարդակին և հավանական պատերազմի բնույթին՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ զինված ոտնձգությունը զսպելու և կանխելու անհրաժեշտ կարողության ձևավորվամբ։


    Շատ կարևոր է արձանագրել, որ պատերազմից հետո այս համակարգին բնորոշ տարրերը, մասնավորապես՝ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» և «Ռազմամարզական գործունեության մասին» նոր օրենքները, տարածքային պաշտպանության ու պահեստային ուժերի համակարգի ստեղծման, և որքան էլ դանդաղ, բայց այնուամենայնիվ կայացման ուղղված միտումները, հրաձգային հայեցակարգի վերակենդանացումը, քաղպաշտպանության սկզբունքների վերանայման միտումները, «պրոֆեսիոնալ բանակի» ձևավորմանն ուղղված քայլերը, մոբիլիզացիոն համակարգի պատրաստման էության և ժամանակահատվածի փոփոխության մշակումների միտումները ակամայից ինքնաբուխ են ստեղծվել, ձևավորվել ու զարգանում։ Եւ պետությունն ուղղակի պետք է որդեգրի այս համակարգի կայացման քաղաքականությունը, մշակի պատշաճ օրենսդրական բազա և, ճշգրիտ կոմունիկացնելով, մոդերացիա իրականացնի՝ վերջնական ձևավորում տալով այս համակարգին։


    Այս հոդվածի նպատակն է ոչ միայն ներկայացնել իմ անձնական համոզմունքը և տեսլականը Հայաստանի անվտանգային ու պաշտպանական համակարգի մոտեցումների լիարժեք վերափոխման անհրաժեշտության վերաբերյալ, այլև շատ ավելի լայն հանրային քննարկում հրահրել այս համակարգի ներդրման անհրաժեշտության վերաբերյալ՝ ներգրավելով թե՛ պատասխանատու պաշտոնյաներին, թե՛ մասնագիտական, թե՛ հանրային այլ սեկտորների ներկայացուցիչներին, առավել ևս, որ մեր երկրում կան բազմաթիվ մասնագետներ և շահագրգիռ քաղաքացիներ, որոնք «Համապարփակ անվտանգային համակարգի» մոտեցումների մասին ավելի մանրակրկիտ պատկերացումներ ունեն, և որոնք նպաստել են այս գաղափարի լայն տարածմանը և ընկալմանը։


    Հարգանքով՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյան
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LisBeth (06.12.2022), Վիշապ (05.12.2022)

  16. #25
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    ...

    Հիմա խորացված ուսումնասիրում եմ, կարամ սրա մասին գրեմ, բայց եթե Վիշապը գրի ավելի հետաքրիր կլինի
    Գրիր, տեսնենք, ինչն ես խորացված ուսումնասիրում։ Տեսնում ես, որ ես ահագին մզմզում եմ

    Հ.Գ. Էդ վիդեոյի մեջ Նիկոլաս Քեյջը աննպատակ փոխում է արդեն լիցքավորված ավտոմատի պահեստատուփը ու մի հատ էլ աննպատակ լիցքավորում ու թռցնում չկրակած փամփուշտը, իր ախմախագույն դրվագներից է ։Ճ Բայց էն, որ ռուսները աշխարհին տվել են կալաշնիկով ու մեկ էլ մաքսիմում վոդկա, խավիար ու սուիցիդալ նովելիստներ, դառը ճշմարտություն է։
    Տարօրինակորեն, նույն ռուսների արտադրած ատրճանակները, ասենք ТТ–ն ու Մակարովը առանձնապես պահանջարկ ու հեղինակություն չունեն նույնիսկ Ռուսաստանում, ներկայիս Գռաչը չեխական CZ-ի կրկնօրինակն է կարելի է ասել։
    Կալաշնիկոլվի ստեղծման մեջ ասեկոսեներ կան, որոնց կանդրադառնանք։
    Si vis pacem, para bellum

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (05.12.2022)

  18. #26
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրիր, տեսնենք, ինչն ես խորացված ուսումնասիրում։ Տեսնում ես, որ ես ահագին մզմզում եմ

    Հ.Գ. Էդ վիդեոյի մեջ Նիկոլաս Քեյջը աննպատակ փոխում է արդեն լիցքավորված ավտոմատի պահեստատուփը ու մի հատ էլ աննպատակ լիցքավորում ու թռցնում չկրակած փամփուշտը, իր ախմախագույն դրվագներից է ։Ճ Բայց էն, որ ռուսները աշխարհին տվել են կալաշնիկով ու մեկ էլ մաքսիմում վոդկա, խավիար ու սուիցիդալ նովելիստներ, դառը ճշմարտություն է։
    Տարօրինակորեն, նույն ռուսների արտադրած ատրճանակները, ասենք ТТ–ն ու Մակարովը առանձնապես պահանջարկ ու հեղինակություն չունեն նույնիսկ Ռուսաստանում, ներկայիս Գռաչը չեխական CZ-ի կրկնօրինակն է կարելի է ասել։
    Կալաշնիկոլվի ստեղծման մեջ ասեկոսեներ կան, որոնց կանդրադառնանք։
    Նենց չի ես հենց հիմա գրում եմ, ավելին ասեմ մինչև հիմա դեռ ոչ մի հետաքրքիր փաստ չեմ հանդիպել, զուտ չոր փաստեր, բնութագիր։

    Իսկ ինչ վերաբերվում ա ռսների աշխարհին բաներ տալուն, ես տենց գլոբալ չեմ վերաբերվում։ Նախ քո ասածները անհատներ են, ու սիստեմատիկ բնույթ չի կրում։ Իսկ Կալաշը մեղմ ասած լավագույն բանը չի, որ կարելի էր տար։ Իրա տարածումը բնավ որակ չի, որ ապահովվել ա, ուղղակի մինչ ասենք ամերիկացիք իրենց ըսալթ րայֆըլները ՆԱՏՕյի ներսում էին ցրում, սրանք իրենց պրիմիտիվ բայց աշխատող տարբերակը էժանով ստեղ ընդեղ ցրեցին ու տենց դառավ հայտնի։ Ու փորձը ցույց ա տալիս որ իրանց գովազդած աշխատունակությունը օդում, ջրում և ցամաքում, գեղեցիկ միֆ ա․․․ ոնց որ ասենք Նիքըլըս քեյջի անիմաստ գործողություններն են, ընկեր։ Իսկ էդ վիդեյում պետք էր ուշադրություն դարձնել խոսքերին էլի ։Ճ

    Եթե անբռնազբոս ցանկություն ունենաս գրելու, քեզ մի կաշկանդիր, ես ավարտեմ կգրեմ, թեման ծավալուն ա․․․
    SWTS

  19. #27
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում ա Վիլենի էդ հոդվածը Վիշապը շատ կհավանի ։)

    https://infocom.am/hy/article/93384
    Էս «համապարփակ պաշտպանության ու անվտանգության» գաղափարների շուրջ կոնսենսուսի գալու խնդիր կա թե իշխանության ներկայացուցիչների ու թե մասնավոր-կամավորական սեկտորում գործողների ու ընդհանրապես հայության մեջ: «Ոգեզէն» հարթակը գոյություն ունի որպես այդ գաղափարները ամբողջացնող ինֆորմացիայի ու քննարկումների տեղ։ Որոշ մարդկանց կարծիքով այս «համապարփակ» կոչվածը պիտի տարանջատված լինի պետությունից ու գործի անկախ։ Ես կարծում եմ, սա առհասարակ «պետություն» կոչված ինստիտուտի թյուրընկալում է, մարդիկ պիտի պետությունն ու ժողովուրդը նույնականացնեն որպեսզի սա աշխատի։ Այսինքն այս «համապարփակի» գործունեությունը, որը ենթադրում է առողջ ազգաբնակչության ներգրավվում՝ պիտի համակարգվի ու կառավարվի սահմանադրությամբ, օրենքներով ու ըստ էության պիտի ինտեգրվի Հայաստանի քաղաքական հասարակարգի հետ։ Հակառակ պարագայում սա վերածվելու է հերթական ֆիդայական շարժման, բնականաբար՝ ձախողված։
    Si vis pacem, para bellum

  20. #28
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Նենց չի ես հենց հիմա գրում եմ, ավելին ասեմ մինչև հիմա դեռ ոչ մի հետաքրքիր փաստ չեմ հանդիպել, զուտ չոր փաստեր, բնութագիր։

    Իսկ ինչ վերաբերվում ա ռսների աշխարհին բաներ տալուն, ես տենց գլոբալ չեմ վերաբերվում։ Նախ քո ասածները անհատներ են, ու սիստեմատիկ բնույթ չի կրում։ Իսկ Կալաշը մեղմ ասած լավագույն բանը չի, որ կարելի էր տար։ Իրա տարածումը բնավ որակ չի, որ ապահովվել ա, ուղղակի մինչ ասենք ամերիկացիք իրենց ըսալթ րայֆըլները ՆԱՏՕյի ներսում էին ցրում, սրանք իրենց պրիմիտիվ բայց աշխատող տարբերակը էժանով ստեղ ընդեղ ցրեցին ու տենց դառավ հայտնի։ Ու փորձը ցույց ա տալիս որ իրանց գովազդած աշխատունակությունը օդում, ջրում և ցամաքում, գեղեցիկ միֆ ա․․․ ոնց որ ասենք Նիքըլըս քեյջի անիմաստ գործողություններն են, ընկեր։ Իսկ էդ վիդեյում պետք էր ուշադրություն դարձնել խոսքերին էլի ։Ճ

    Եթե անբռնազբոս ցանկություն ունենաս գրելու, քեզ մի կաշկանդիր, ես ավարտեմ կգրեմ, թեման ծավալուն ա․․․
    Ում փորձն է ցույց տալիս, կասե՞ս։ Եթե անհուսալի զենք լիներ, էդքան պոպուլյարություն չէր ունենա, ես երկու տարի ու երեք ամիս ռեգուլյար АК74 ու АКМ եմ վայրենաբար օգտագործել, մի հատ «ասեչկա» չեմ հիշում։ Օրինակ մոզամբիկցիներին էնքան ա դուր եկել, АК47-ը խփել են իրենց պետական դրոշի վրա։ Ճիշտ է ամերիկացիքի М16-ը ավելի ճշգրիտ, էրգոնոմիկ, թեթև ու հետաքրքիր ակսեսուարներով զենք է, բայց դե դիսցիպլինայից հեռու մասսաների համար սրանք ֆիքստուլություններ են։ Հետո կմանրամասնեմ։
    Si vis pacem, para bellum

  21. #29
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ում փորձն է ցույց տալիս, կասե՞ս։ Եթե անհուսալի զենք լիներ, էդքան պոպուլյարություն չէր ունենա, ես երկու տարի ու երեք ամիս ռեգուլյար АК74 ու АКМ եմ վայրենաբար օգտագործել, մի հատ «ասեչկա» չեմ հիշում։ Օրինակ մոզամբիկցիներին էնքան ա դուր եկել, АК47-ը խփել են իրենց պետական դրոշի վրա։ Ճիշտ է ամերիկացիքի М16-ը ավելի ճշգրիտ, էրգոնոմիկ, թեթև ու հետաքրքիր ակսեսուարներով զենք է, բայց դե դիսցիպլինայից հեռու մասսաների համար սրանք ֆիքստուլություններ են։ Հետո կմանրամասնեմ։
    Կունենար, իրա էժանագնության և հասանելիության շնորհիվ։ Չգիտեմ դու վերջին անգամ երբ ես սերիական արտադրության որևէ АК վայրենաբար կիրառել, բայց էս վերջին տարիներին ես ինչքան առնչվել եմ, ու ինչքան առնչվող եմ տեսել/իսկ դրանց թիվը 100 անցել ա ու կարա փորձ դիտարկվի/ ռուսների դիզայնած մեծամասամբ զենքերը իրանց անխնդիր չեն դրսեվորել, լինի AK, РПК, ПК թե СВД։ Հիմա չգիտեմ սա գլոբալ խնդիր ա թե լոկալ, բայց ասում եմ էն ինչ տեսնում եմ։
    Իսկ М16-ը ոչ թե տենց փորձված և դիսցիպլինայով նրբազգաց քիմք ունեցեղ մարդկանց գնահատման պատճառով չի տարածում գտնում, այլ որ թանկ ա, ընկեր։ Նենց չի մենակ դուք եք ֆիքստուլություններ սիրում, իսկ բիրտ աշխարհը դեռ մահակների վրա ա
    Վերջին խմբագրող՝ LisBeth: 07.12.2022, 02:21:
    SWTS

  22. #30
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Կունենար, իրա էժանագնության և հասանելիության շնորհիվ։ Չգիտեմ դու վերջին անգամ երբ ես սերիական արտադրության որևէ АК վայրենաբար կիրառել, բայց էս վերջին տարիներին ես ինչքան առնչվել եմ, ու ինչքան առնչվող եմ տեսել/իսկ դրանց թիվը 100 անցել ա ու կարա փորձ դիտարկվի/ ռուսների դիզայնած մեծամասամբ զենքերը իրանց անխնդիր չեն դրսեվորել, լինի AK, РПК, ПК թե СВД։ Հիմա չգիտեմ սա գլոբալ խնդիր ա թե լոկալ, բայց ասում եմ էն ինչ տեսնում եմ։
    Իսկ М16-ը ոչ թե տենց փորձված և դիսցիպլինայով նրբազգաց քիմք ունեցեղ մարդկանց գնահատման պատճառով չի տարածում գտնում, այլ որ թանկ ա, ընկեր։ Նենց չի մենակ դուք եք ֆիքստուլություններ սիրում, իսկ բիրտ աշխարհը դեռ մահակների վրա ա
    Ախ ինչու՞ ես դու այդպես միակողմանի պդնումներ անում ։Ճ Այո, համ էժան է, համ հասանելի ու համ էլ հուսալի։ Էդ անտերի դետալները իրարից միլիմետրերով արաքներ ունեն, այսինքն դիզայնն էնպիսին է, որ կամայական ռուս ալկաշի կողմից շեղումներով արտադրածը մեկ է կրակելու է։ Ու եթե չի կրակում, էդտեղ Կալաշը չի պրոբլեմը՝ այլ փամփուշտը, իսկ ռուսական փամփուշտները այո՝ հիմնականում աղբ են։ Ու այո՝ էժան ու հասանելի աղբ։ Ամերկացիների ռայֆլը հայտնվեց կալաշից 10 տարի հետո, այսինքն առաջինը արդեն հասցրել էր աշխարհը նվաճել այնպես, որ հարձակողական ավտոմատի գերմանական նախատիպը՝ շտուղմգեվերը չէր կարողացել…
    Si vis pacem, para bellum

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •