User Tag List

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234
Ցույց են տրվում 46 համարից մինչև 53 համարի արդյունքները՝ ընդհանուր 53 հատից

Թեմա: Հայաստան–Ադրբեջան հարաբերություններ, խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմի վտանգ։

  1. #46
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ կարծիքի եք վերջին զարգացումների մասին․
    Հայաստանը փորձում է խաղաղությանն ուղղված զիջողական կառուցողականություն ցույց տալ, Ադրբեջանը դեռևս թշնամական հռետորաբանությունից չի ազատվում, Ալիևն մի երկու օր առաջ հիշեցրեց Փաշինյանի "Արցախը Հայաստան է և վերջ"-ը ու Հայաստանին էլի պատերազմի պատրաստվելու մեջ մեղադրեց։
    Ի՞նչ ընտրություններ ունեն սույն երկու երկրները։

    Իմ կարծիքով՝ քանի Ադրբեջանում ժողովդրի կողմից ընտրված ղեկավարություն չկա, կայուն խաղաղության ոչ մի երաշխիք չկա նույն կերպ, ինչ Ռուսաստան-Ուկրաինա դեպքում է (չնայած էնտեղ Թրամփը ճզմում է երկու կողմերին էլ)։
    Հենց Ալիևին ներսից ընդդիմությունը ճնշի, Ալիևը ՀՀ-ի դեմ պատերազմը կօգտագործի գործիք իր իշխանությունը պահելու համար։
    Հետևաբար, Հայաստանն, այո, պատրաստվում է պատերազմի, որովհետև Ալիևը խաղաղության չի պատրաստվում։ Բայց ինչքան շատ Հայաստանը պատրաստ լինի պատերազմի, էդքան զգուշավոր կլինի Ալիևը։ Հետևաբար՝ si vis pacem? para bellum:
    Ու ինձ Փաշինյանի վարչախմբի վարած քաղաքականությունը վերջերս դուր է գալիս, չնայած հայերիս մեջ մոդայիկ է Փաշինյանին սարքել հայոց հարցերի մեղավոր, ու յուրաքանչյուր քննադատող հայ քաղաքականապես ավելի գրագետ է, ավելի դիվանագետ, ավելի ռազմավար, ավելի հայրենասեր, քան Փաշինյանը, էդտեղ կասկածներ չկան։

    Կարծիքնե՞ր։
    Ի՞նչ օգուտ ունի Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղությունից։
    Ոչ մի։

    Զրո վտանգ ունեն Հայաստանի կողմից։
    Ունեն Թուրքիայի բացարձակ աջակցությունը, ինչը չեզոքացնում է հնարավոր վտանգը Հայաստանի կողմից, անգամ եթե երկու երկրների ուժերը հավասար լինեն։
    Միայն մի հիպոթետիկ վտանգ կա, եթե սկսվի ռուս-թուրքական պատերազմ, և հայ-ռուսական հարաբերությունները լինեն շատ ավելի բարձր մակարդակում, քան հիմա են։
    Ուրիշ վտանգ չկա, իսկ սրա հավանականությունը զրոյին մոտ է։
    Հանգիստ իրենց համար ապրում են, լավ հարաբերություններ ունեն բոլորի հետ, Հայաստանի հետ փակ սահմանը ոչ մի զգալի խնդիր չի առաջացնում իրենց համար, Հայաստանը չի հարձակվելու իրենց վրա, ոչ մի ճնշման գործիք չունի իրենց վրա, խաղաղության հասարակական պահանջ չկա։

    Ուրեմն ինչների՞ն է պետք խաղաղության պայմանագիրը, որը փաստացի նշանակում է Հայաստանի ապաբլոկադա։
    Որ ի՞նչ։
    Որ Հայաստանն էլ սկսի շունչ քաշել, ինտեգրվել տարածաշրջանային ծրագրերին, թուլացնել Ռուսաստանից կախվածությունը, զարգացման ու հզորացման պոտենցիալ ձեռք բերել, ու ապագայում սկսել վտանգ ներկայացնե՞լ։
    Չեն անելու։ Ով էլ լիներ՝ չէր անի։

    Մինչև լուրջ օգուտ չունենան, լուրջ ճնշման տակ չլինեն, չեն թողնելու Հայաստանը շունչ քաշի։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (14.03.2025)

  3. #47
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    ...
    Մինչև լուրջ օգուտ չունենան, լուրջ ճնշման տակ չլինեն, չեն թողնելու Հայաստանը շունչ քաշի։
    Համաձայն եմ, չնայած տնտեսապես, Ադրբեջան-Թուրքիա կապը Հայաստանի տարածքով առավելություններ կտա Ադրբեջանին, որն էլ Ադրբեջանը վայթե ախորժակ ունի ռազմական ճանապարհով լուծելու,
    «տեռորիզմի դեմ պայքարի» շրջանակներում, ու որին էլ ՀՀ-ն պատասխանում է, թե խաղաղություն կնքենք, կունենաք այդ ճանապարհը, այսպես, կամ այնպես։
    Բայց ունի՞ արդյոք այլընտրանք Հայաստանը։
    Si vis pacem, para bellum

  4. #48
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն եմ, չնայած տնտեսապես, Ադրբեջան-Թուրքիա կապը Հայաստանի տարածքով առավելություններ կտա Ադրբեջանին․․․
    Առավելություն կտա, եթե այդ կապը առանց հսկողության լինի։ Հակառակ դեպքում ի՞նչ տարբերություն Հայաստանով ես գնում Նախիջևան, թե Իրանով։ Իսկ առանց հսկողություն ճանապարհ Հայաստանը չի տալիս՝ անգամ Արցախից հրաժարվելու գնով (Լաչինի միջանցքը փակվեց, երբ պարզվեց, որ Սյունիքով համարժեք միջանցք չի լինելու)։
    Ես չեմ կարծում, թե Ադրբեջանը ուժով միջանցք է վերցնելու։ Դա չի կարողանալու մարսել։ Դրա տված վնասները ավելի շատ կլինեն, քան օգուտները։ Բայց որ շարունակելու է բլոկադայի ու անդադար լարվածության մեջ պահել Հայաստանը, ակնհայտ է։

    Հայաստանն առանձնապես շատ բան չի կարող անել հիմա։
    Հայաստանին պետք է արհեստավարժ, կոմպետենտ, ոչ պոպուլիստ իշխանություն, որը կկարողանա այս բարդ իրավիճակում, շարունակվող բլոկադայի պայմաններում զարգացնել Հայաստանի տնտեսությունն ու ռազմական ներուժը, հարաբերություններ հաստատել գերտերությունների հետ, քիչ թե շատ առկա հարաբերությունները չտորպեդահարել, խելացնոր, անիրատեսական նպատակներ չդնել իր ու պետության առաջ։
    Ներկա պահին ոչ այդպիսի իշխանություն ունենք, ոչ դրա պոտենցիալն ունեցող ընդդիմություն։
    Մի ձև պիտի յոլա գնանք, մինչև տեսնենք ինչ է գլխներիս գալիս։
    Ամեն դեպքում շատ լավ բաներ չեն սպասվում։

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (14.03.2025), Վիշապ (14.03.2025)

  6. #49
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    ...
    Հայաստանին պետք է արհեստավարժ, կոմպետենտ, ոչ պոպուլիստ իշխանություն, ...
    Արհեստավարժ, ոչ պոպուլիստ իշխանություն պետք է բոլոր երկրներին: Խելացի ժողովուրդ ունենալն էլ չէր խանգարի: Եթե աշխարհի մակարդակով նայենք, Հայաստանի իշխանությունները օքեյ են
    Si vis pacem, para bellum

  7. #50
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե աշխարհի մակարդակով նայենք, Հայաստանի իշխանությունները օքեյ են
    Հայաստանի իշխանությունները ժողովրդից պատահական ընտրված մի քանի տասնյակ հոգի են, որոնց միակ արժանիքը եղել է մի 10 տարի առաջ մեր պես ցանցերում ճամարտակելն ու ցույցերին մասնակցելու հավես ունենալը։ Ուրիշ ոչ մի բանով չեն տարբերվում միջին վիճակագրական հայ մարդուց։
    Իմ կարծիքով երկիրը ղեկավարողները պիտի զգալիորեն առավել լինեն միջին կարողություններ ունեցող մարդուց ինտելեկտուալ, կազմակերպչական, փորձառության առումով։ Ալեն Սիմոնյանը, կամ Վահագն Ալեքսանյանը փողոցից պատահական վերցրած մարդուց ինչո՞վ են տարբերվում, ի՞նչ արժանիք ունեն։ Ոչ մի։
    Իշխանությունն էսպիսին չպետք է լինի։
    Երկրի ղեկավար դառնալը պիտի երկարատև կարիերային առաջընթացի, ֆիլտրերի միջով անցնելու հետևանք լինի, ոչ թե պատահական ինչ-որ վայրում հայտնվելու արդյունք։

    Հիմա Փաշինյանի նման գավառային մտածողությամբ, մինչև վարչապետ դառնալը մի փոքր կազմակերպություն անգամ չգլխավորած, ցածր ինտելեկտով ու բարձր հավակնություններով մարդու ղեկավարած երկիրը ո՞նց հաջողության կհասնի։ Չի հասնելու։ Մսխելու է բոլոր եղած հնարավորությունները, չի օգտվելու պարբերաբար բացվող հնարավորությունների պատուհաններից, ստեղծելու է նորանոր խնդիրներ, որոնք երկար ժամանակ հնարավոր չի լինելու լուծել, էնպիսի վիճակի է բերելու երկիրը (վայթե արդեն բերել է), որ իշխանությունն իրենից վերցնող ցանկություն ունեցող մարդ էլ ոչ էլ լինելու է։

    Իմ կարծիքով ավելի լավ է երկրի ղեկավարը պրոֆեսիոնալ, կոմպետենտ, լիդերի հատկանիշներով խելացի մարդ լինի, ով իշխանությունը կօգտագործի նաև իր ու իր հարազատների անձնական բարօրությունն ապահովելու նպատակով, քան իբր կոռուպցիայի դեմ պայքարող, ազնիվ, հայրենասեր բայց հիմար մարդ լինի։

    Հայաստանում ամեն ինչ ծայրահեղության աստիճանի է հասցված։ Ամեն մեկը մի կոնկրետ խմբի քարոզչության տակ ընկած ատում է, ու բոլոր աղետների մեղավոր է հռչակում հակառակորդ խմբին ու նրանց քարոզչության տակ հայտնված մարդկանց։ Արդյունքում Փաշինյանի նման մարդիկ են շահում։ Փաշինյանից հետո էլ մի նոր փաշինյան է գալու, հիմա էլ մյուս ալիքի վրա նստած, ու էլի երկրի հերն անիծելու է։

  8. #51
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանի իշխանությունները ժողովրդից պատահական ընտրված մի քանի տասնյակ հոգի են, որոնց միակ արժանիքը եղել է մի 10 տարի առաջ մեր պես ցանցերում ճամարտակելն ու ցույցերին մասնակցելու հավես ունենալը։ Ուրիշ ոչ մի բանով չեն տարբերվում միջին վիճակագրական հայ մարդուց։
    Արէա ջան, չեմ կիսում քո տեսակետը, ես համոզվածություն ունեմ, որ յուրաքանչյուր երկիր ղեկավարություն ահագին լուրջ կշռով ներկայացնում են տվյալ երկրի ժողովդրի դեմքը։
    Էսօրվա դրությամբ ասենք Պուտինը Ռուսաստանի դեմքն է, Թրամփը՝ Նահանգների, Փաշինյանն էլ՝ Հայաստանի։ Ու կապ չունի, թե ոնց են դառնում իշխանություն՝ բռնի, թե ժողովրդավար ճանապարհներով, թե՝ քարոզչություններով ու ուղեղալվացումներով։ Եթե ավելի ուժեղ պոտենցիալ առաջնորդներ հայտնվեն, ապա մենք բոլորս կիմանանք իրենց մասին։
    Փաշինյանին կարելի է բացարձակ ու իդեալիստական մոտեցումներով ահագին քննադատել, ու մենք միասին դա արել ենք կողքի թեմայում, բայց հարաբերականության մեջ, Փաշինյանի դերը ես այդպես չէի թերագնահատի, ու կարծում եմ, առանց Փաշինյանի էսօրվա Հայաստանի վիճակը շատ ավելի ծանր էր լինելու։

    Հայաստանում ամեն ինչ ծայրահեղության աստիճանի է հասցված։ Ամեն մեկը մի կոնկրետ խմբի քարոզչության տակ ընկած ատում է, ու բոլոր աղետների մեղավոր է հռչակում հակառակորդ խմբին ու նրանց քարոզչության տակ հայտնված մարդկանց։ Արդյունքում Փաշինյանի նման մարդիկ են շահում։ Փաշինյանից հետո էլ մի նոր փաշինյան է գալու, հիմա էլ մյուս ալիքի վրա նստած, ու էլի երկրի հերն անիծելու է։
    Տեսնու՞մ ես, որ արմատական պատճառը ժողովորդի միջին վիճակագրական տգիտությունն է ու էմոցիաներին տուրք տալը։ Մարդիկ իրար չեն լսում, յուրաքանչյուրն իրեն դրել է ամենախելացիի տեղ ու պարտք են համարում աջ ու ձախ հիսթերիկ քննադատություններ շաղ տալ։ Եվ հենց այս իրավիճակում էլ այո, Փաշինյանը կարելի է ասել՝ նվեր է մեզ նման ժողովդրին։

    Մարդկանց հիվանդագին ռեակցիաներն ու պրովոկատիվ քարոզչություններին հեշտությամբ տրվելը անառողջ ուղեղի ու տգիտության նշան են։ Յութուբյան ու ֆեյսբուքյան քարոզիչների մեծ մասը հիվանդ մարդիկ են, նրանց ազդեցության տակ ընկնողներն էլ առանձնապես առողջ չեն, ու աշխարհը վայթե հիմարանում է։ Ինֆորմացիայի ու բարբաջանքների առատությունը մարդկանց ուղեղը լարում է, ու մարդիկ ավելի ու ավելի են դժվարանում ինքնուրույն մտածել, կտրվում են իրականությունից ու դառնում են քաոսի խթանիչներ։

    Որպես բազմազգ կազմակերպությունում աշխատող ու տարբեր երկրների IT ոլորտի մարդկանց հետ շփվող, ասեմ, որ Իսրայելի հրեաները եղել, ու մնում են ամենախելացի ազգը, ես էդ մարդկանց հետ աշխատելիս հաճույք եմ ստանում, որովհետև բաց են, ռացիոնալ են, համգործակցող են, գնահատող ու շնորհակալ են, մի բառով՝ պրոդուկտիվ են։

    Եթե հայերս մի պահ դադար տանք ու փորձենք ինքներս մեր նկատմամբ մի քիչ հանդուրժող ու պրոդուկտիվ լինել, մենք պոտենցիալ ունենք լավ ապագայի։ Եթե անիմաստ ղալմաղալը շարունակենք, ապա անիմաստ է մեր գոյությունը, ինչպես և աշխարհում չարիք առաջացնող ու ոչ մի դրական բան չտվող բազմաթիվ այլ հիմար ազգերի ու ցեղերի գոյությունը։ Այ սենց բան եթե հիմա Գերմանիայում գրի Գերմանիայի բնակիչը, ապա մեծ հավանականությամբ կձերբակալվի ու կդատվի։ Հայաստանի խոսքի ազատությունն էլ է պետք ըստ արժանվույն գնահատել, բայց տես, որ հայերս այն չարաշահում ենք ահագին։
    Si vis pacem, para bellum

  9. #52
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Oragir-ում զրուցեցինք Ուկրաինայից, մեզնից և... աշխարհից:


    Թղթերն էական չեն, մենք պետք է ուժեղ լինենք, իսկ հնարավորություններ միշտ կան...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  10. #53
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ալիևն ասում է՝ ադրբեջանցիների անվտանգ վերադարձը «Արևմտյան Ադրբեջան» շատ կարևոր է, որ մարդու իրավունքների գերակայությունը կատարվի, նման մի բան:
    Ծաղրում է իհարկե մեզ ու աշխարհին՝ ելնելով ստեղծված գարշելի իրականությունից ու քաոսից։
    Սույն ուղտին Հայաստանից մինչ օրս պատշաճ չեն պատասխանում, որ 250000 հայերի վերադարձը Բաքու նույնպես շատ կարևոր է, եթե նույնիսկ կախարդանքով բոլորս մոռանանք Ղարաբաղի մասին:
    Հաշվի առնելով մեր ներկայիս ինտելիգենցիայի, իշխանության ու «ընդդիմության» որակները, վայթե արժանի ենք ծաղրի։
    Si vis pacem, para bellum

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •