Արէա ջան, չեմ կիսում քո տեսակետը, ես համոզվածություն ունեմ, որ յուրաքանչյուր երկիր ղեկավարություն ահագին լուրջ կշռով ներկայացնում են տվյալ երկրի ժողովդրի դեմքը։
Էսօրվա դրությամբ ասենք Պուտինը Ռուսաստանի դեմքն է, Թրամփը՝ Նահանգների, Փաշինյանն էլ՝ Հայաստանի։ Ու կապ չունի, թե ոնց են դառնում իշխանություն՝ բռնի, թե ժողովրդավար ճանապարհներով, թե՝ քարոզչություններով ու ուղեղալվացումներով։ Եթե ավելի ուժեղ պոտենցիալ առաջնորդներ հայտնվեն, ապա մենք բոլորս կիմանանք իրենց մասին։
Փաշինյանին կարելի է բացարձակ ու իդեալիստական մոտեցումներով ահագին քննադատել, ու մենք միասին դա արել ենք կողքի թեմայում, բայց հարաբերականության մեջ, Փաշինյանի դերը ես այդպես չէի թերագնահատի, ու կարծում եմ, առանց Փաշինյանի էսօրվա Հայաստանի վիճակը շատ ավելի ծանր էր լինելու։
Տեսնու՞մ ես, որ արմատական պատճառը ժողովորդի միջին վիճակագրական տգիտությունն է ու էմոցիաներին տուրք տալը։ Մարդիկ իրար չեն լսում, յուրաքանչյուրն իրեն դրել է ամենախելացիի տեղ ու պարտք են համարում աջ ու ձախ հիսթերիկ քննադատություններ շաղ տալ։ Եվ հենց այս իրավիճակում էլ այո, Փաշինյանը կարելի է ասել՝ նվեր է մեզ նման ժողովդրին։Հայաստանում ամեն ինչ ծայրահեղության աստիճանի է հասցված։ Ամեն մեկը մի կոնկրետ խմբի քարոզչության տակ ընկած ատում է, ու բոլոր աղետների մեղավոր է հռչակում հակառակորդ խմբին ու նրանց քարոզչության տակ հայտնված մարդկանց։ Արդյունքում Փաշինյանի նման մարդիկ են շահում։ Փաշինյանից հետո էլ մի նոր փաշինյան է գալու, հիմա էլ մյուս ալիքի վրա նստած, ու էլի երկրի հերն անիծելու է։
Մարդկանց հիվանդագին ռեակցիաներն ու պրովոկատիվ քարոզչություններին հեշտությամբ տրվելը անառողջ ուղեղի ու տգիտության նշան են։ Յութուբյան ու ֆեյսբուքյան քարոզիչների մեծ մասը հիվանդ մարդիկ են, նրանց ազդեցության տակ ընկնողներն էլ առանձնապես առողջ չեն, ու աշխարհը վայթե հիմարանում է։ Ինֆորմացիայի ու բարբաջանքների առատությունը մարդկանց ուղեղը լարում է, ու մարդիկ ավելի ու ավելի են դժվարանում ինքնուրույն մտածել, կտրվում են իրականությունից ու դառնում են քաոսի խթանիչներ։
Որպես բազմազգ կազմակերպությունում աշխատող ու տարբեր երկրների IT ոլորտի մարդկանց հետ շփվող, ասեմ, որ Իսրայելի հրեաները եղել, ու մնում են ամենախելացի ազգը, ես էդ մարդկանց հետ աշխատելիս հաճույք եմ ստանում, որովհետև բաց են, ռացիոնալ են, համգործակցող են, գնահատող ու շնորհակալ են, մի բառով՝ պրոդուկտիվ են։
Եթե հայերս մի պահ դադար տանք ու փորձենք ինքներս մեր նկատմամբ մի քիչ հանդուրժող ու պրոդուկտիվ լինել, մենք պոտենցիալ ունենք լավ ապագայի։ Եթե անիմաստ ղալմաղալը շարունակենք, ապա անիմաստ է մեր գոյությունը, ինչպես և աշխարհում չարիք առաջացնող ու ոչ մի դրական բան չտվող բազմաթիվ այլ հիմար ազգերի ու ցեղերի գոյությունը։ Այ սենց բան եթե հիմա Գերմանիայում գրի Գերմանիայի բնակիչը, ապա մեծ հավանականությամբ կձերբակալվի ու կդատվի։ Հայաստանի խոսքի ազատությունն էլ է պետք ըստ արժանվույն գնահատել, բայց տես, որ հայերս այն չարաշահում ենք ահագին։
Էջանիշներ