Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Եթե աշխարհի մակարդակով նայենք, Հայաստանի իշխանությունները օքեյ են
Հայաստանի իշխանությունները ժողովրդից պատահական ընտրված մի քանի տասնյակ հոգի են, որոնց միակ արժանիքը եղել է մի 10 տարի առաջ մեր պես ցանցերում ճամարտակելն ու ցույցերին մասնակցելու հավես ունենալը։ Ուրիշ ոչ մի բանով չեն տարբերվում միջին վիճակագրական հայ մարդուց։
Իմ կարծիքով երկիրը ղեկավարողները պիտի զգալիորեն առավել լինեն միջին կարողություններ ունեցող մարդուց ինտելեկտուալ, կազմակերպչական, փորձառության առումով։ Ալեն Սիմոնյանը, կամ Վահագն Ալեքսանյանը փողոցից պատահական վերցրած մարդուց ինչո՞վ են տարբերվում, ի՞նչ արժանիք ունեն։ Ոչ մի։
Իշխանությունն էսպիսին չպետք է լինի։
Երկրի ղեկավար դառնալը պիտի երկարատև կարիերային առաջընթացի, ֆիլտրերի միջով անցնելու հետևանք լինի, ոչ թե պատահական ինչ-որ վայրում հայտնվելու արդյունք։

Հիմա Փաշինյանի նման գավառային մտածողությամբ, մինչև վարչապետ դառնալը մի փոքր կազմակերպություն անգամ չգլխավորած, ցածր ինտելեկտով ու բարձր հավակնություններով մարդու ղեկավարած երկիրը ո՞նց հաջողության կհասնի։ Չի հասնելու։ Մսխելու է բոլոր եղած հնարավորությունները, չի օգտվելու պարբերաբար բացվող հնարավորությունների պատուհաններից, ստեղծելու է նորանոր խնդիրներ, որոնք երկար ժամանակ հնարավոր չի լինելու լուծել, էնպիսի վիճակի է բերելու երկիրը (վայթե արդեն բերել է), որ իշխանությունն իրենից վերցնող ցանկություն ունեցող մարդ էլ ոչ էլ լինելու է։

Իմ կարծիքով ավելի լավ է երկրի ղեկավարը պրոֆեսիոնալ, կոմպետենտ, լիդերի հատկանիշներով խելացի մարդ լինի, ով իշխանությունը կօգտագործի նաև իր ու իր հարազատների անձնական բարօրությունն ապահովելու նպատակով, քան իբր կոռուպցիայի դեմ պայքարող, ազնիվ, հայրենասեր բայց հիմար մարդ լինի։

Հայաստանում ամեն ինչ ծայրահեղության աստիճանի է հասցված։ Ամեն մեկը մի կոնկրետ խմբի քարոզչության տակ ընկած ատում է, ու բոլոր աղետների մեղավոր է հռչակում հակառակորդ խմբին ու նրանց քարոզչության տակ հայտնված մարդկանց։ Արդյունքում Փաշինյանի նման մարդիկ են շահում։ Փաշինյանից հետո էլ մի նոր փաշինյան է գալու, հիմա էլ մյուս ալիքի վրա նստած, ու էլի երկրի հերն անիծելու է։