Տենց լավ չի, գնա ոստիկանության օրական սվոդկեն բացի, մեջը ինչքան սպանություն տեսնես՝ բեր դիր ազերիների կոտորածների հետ։ Կամ էլ ասենք ԼԳԲՏ իրավունքների ոտնահարումը բեր դիր նույն հարթության վրա, ու արի ժամերով քննարկենք, հասկանանք՝ գեյին պեձիկ ասե՞լն ա ավելի բեթար հանցագործություն, թե օրինակ Հադրութում թուրքի կողմից հայ մորթելը։
Չէ, ապեր, դավաճան չես, որպեսզի դավաճան լինես, պիտի հայ լինես ու թուրքի շահ սպասարկես, ու դու վայթե պռոստո չեզոք դիտորդների ազգից ես, քո համար անաչառ ու անկողմնակալ նայում ես մեր ու ազերների գզվռտոցներին ու խաղաղության կոչեր անում։
Ապեր, էն որ նախապատմական վախտերում ազերիները հայերից ավելի էժան էին կանաչի ծախում, կամ ծախելուց էլ ջանջիգյար էին անում, էդ դեռ չի նշանակում, որ հայերն ու ազերիները խաղաղ էին ապրում կամ հայերի ու ազերիների շահերը համընկնում են։ Ճիշտ հակառակը Փանահ խանի վախտերից սկսած՝ մենք ու ազերներիը իրար միս ենք կերել ու դեռ ուտելու ենք, որովհետեւ մենք իրար գոյաբանական թշնամիներ ենք։ Իսկ էդ ջանջիգյարը ընդամենը միամիտներին քյոլելու միջոց էր, ճիշտ նենց, ոնց որ ասենք երեխուն կանֆետ են առաջարկում ու տանում անհայտ ուղղությամբ։ Ես ճիշտն ասած մտածում էի, թե մեծերը տենց կտերին կուլ չեն գնում, բայց դու վայթե հակառակն ես ուզում ապացուցես։ Զգույշ եղի, Վիշապ ջան, դրսում որ ազերիները հետդ ջանջիգյար անեն, չխաբնվես, դրանք չեն նայելու, որ իրանց սիրում ես, դրանք նայելու են՝ տեսնեն ազգանունդ "յան"-ով ա վերջանում, տանեն վատ-վատ բաներ անեն
Էջանիշներ