Վիշապ-ի խոսքերից
Ի՞նչ կարծիքի եք վերջին զարգացումների մասին․
Հայաստանը փորձում է խաղաղությանն ուղղված զիջողական կառուցողականություն ցույց տալ, Ադրբեջանը դեռևս թշնամական հռետորաբանությունից չի ազատվում, Ալիևն մի երկու օր առաջ հիշեցրեց Փաշինյանի "Արցախը Հայաստան է և վերջ"-ը ու Հայաստանին էլի պատերազմի պատրաստվելու մեջ մեղադրեց։
Ի՞նչ ընտրություններ ունեն սույն երկու երկրները։
Իմ կարծիքով՝ քանի Ադրբեջանում ժողովդրի կողմից ընտրված ղեկավարություն չկա, կայուն խաղաղության ոչ մի երաշխիք չկա նույն կերպ, ինչ Ռուսաստան-Ուկրաինա դեպքում է (չնայած էնտեղ Թրամփը ճզմում է երկու կողմերին էլ)։
Հենց Ալիևին ներսից ընդդիմությունը ճնշի, Ալիևը ՀՀ-ի դեմ պատերազմը կօգտագործի գործիք իր իշխանությունը պահելու համար։
Հետևաբար, Հայաստանն, այո, պատրաստվում է պատերազմի, որովհետև Ալիևը խաղաղության չի պատրաստվում։ Բայց ինչքան շատ Հայաստանը պատրաստ լինի պատերազմի, էդքան զգուշավոր կլինի Ալիևը։ Հետևաբար՝ si vis pacem? para bellum:
Ու ինձ Փաշինյանի վարչախմբի վարած քաղաքականությունը վերջերս դուր է գալիս, չնայած հայերիս մեջ մոդայիկ է Փաշինյանին սարքել հայոց հարցերի մեղավոր, ու յուրաքանչյուր քննադատող հայ քաղաքականապես ավելի գրագետ է, ավելի դիվանագետ, ավելի ռազմավար, ավելի հայրենասեր, քան Փաշինյանը, էդտեղ կասկածներ չկան։
Կարծիքնե՞ր։
Էջանիշներ