Բրյուսելյան Փաշինյան–Ալիև հանդիպման արդյունքում կողմերը որոշել են երկու երկրների սահմանազատման հարցերով հանձնաժողովներ ստեղծել, ինչից կարելի է եզրակացնել, որ կողմերը խոշոր կոնցեպտուալ տարաձայնություններ չունեն, մնում է սահմանները ճշգրտեն։
Իմ տպավորություններով Ղարաբաղի խնդիրը վերադառնում է հետսովետական ժամանակներ՝ համեմված ռուսական ինտրիգներով ու նոր խաղերով։ Ադրբեջանի դիրքորոշումը կայուն է՝ Ադրբեջանը ղարաբաղի հայերին համարում է Ադրբեջանի քաղաքացիներ, թշնամական կարգախոսներին փոխարինել են «այդ Ադրբեջանի քաղացիներին բնական ու օրինական իրավունքներով ապահովելու» մասին կարգախոսներով։
Եթե փորձենք մի կողմ թողնել «ինչու սենց եղավ» ցավալի խոսակցությունները, ի՞նչ կարծիքներ կան զարգացումների շուրջ։