ՇՐԻ ԱՈՒՐՈԲԻՆԴՈ
Capture-SA-pict-m.jpg
ՍՈՆԵՏՆԵՐ
ԵՍ ՀԱՐՅՈւՐ ԿՅԱՆՔ ՈւՆԵՄ
Ո՜վ, մշտնջենական Ոգի, քեզ հասանելու համար
Հարյուրավոր կյանքեր ունեմ ես դեռևս իմ առջև,
Եվ իմացիր, որ հետապնդելու եմ կյանքից կյանք
Քեզ, ամփոփած անհագ կարոտը սրտիս մեջ։
Մի օր դադար կտաս հավերժական վազքիդ,
Կպարգևես ինձ հայացքդ հետադարձ,
Եվ, ժպտալով անցյալ սխալներիս,
Ձեռք կմեկնես արթուն և հոգատար։
Ես, երջանկացած քո երջանկությամբ,
Քեզ կտեսնեմ իմ շուրջ ամեն ինչում,
Դեն կնետեմ ամեն երազ, բաղձանք,
Կսիրեմ այն, ինչ ինքդ ես սիրում…
Քեզ մոտ կգամ. և վերջապես մենք միաձուլված ենք
Միջաստղային տարածքներում… Այդպես մեզ սահմանված է։
֎ ֎ ֎
Էջանիշներ