User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Շրի Աուրոբինդո

  1. #1
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Շրի Աուրոբինդո

    ՇՐԻ ԱՈՒՐՈԲԻՆԴՈ

    Capture-SA-pict-m.jpg


    ՍՈՆԵՏՆԵՐ


    ԵՍ ՀԱՐՅՈւՐ ԿՅԱՆՔ ՈւՆԵՄ

    Ո՜վ, մշտնջենական Ոգի, քեզ հասանելու համար
    Հարյուրավոր կյանքեր ունեմ ես դեռևս իմ առջև,
    Եվ իմացիր, որ հետապնդելու եմ կյանքից կյանք
    Քեզ, ամփոփած անհագ կարոտը սրտիս մեջ։

    Մի օր դադար կտաս հավերժական վազքիդ,
    Կպարգևես ինձ հայացքդ հետադարձ,
    Եվ, ժպտալով անցյալ սխալներիս,
    Ձեռք կմեկնես արթուն և հոգատար։

    Ես, երջանկացած քո երջանկությամբ,
    Քեզ կտեսնեմ իմ շուրջ ամեն ինչում,
    Դեն կնետեմ ամեն երազ, բաղձանք,
    Կսիրեմ այն, ինչ ինքդ ես սիրում…

    Քեզ մոտ կգամ. և վերջապես մենք միաձուլված ենք
    Միջաստղային տարածքներում… Այդպես մեզ սահմանված է։

    ֎ ֎ ֎
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #2
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀՈւՍԱՀԱՏՎԵԼ

    Հուսահատվել, քանզի շքեղ արևը մայր մտավ…
    Բայց վաղը նորեն կոսկեզօծի նա արևելքը։
    Սգալ, որ ուժեղը հակվեց ճակատագրի առաջ,
    Բայց ուժը լոկ կոփում է ճակատագրի մեջքը։

    Փախչել ցավից, որն այս մեծ խաղում
    Ուրախանում է. և մահն ատել,
    Նա դեպի նոր կյանք է մեզ ժպտերես տանում,
    Չթողնելով հոգուն տարրալուծման մեջ հանգչել։

    Ապրել հուսահատված, նվիրաբերվել սգին։
    Չգտնելով արցունքներ, սակայն ողբալ այնպես,
    Որ սիրտը ժամանակից շուտ պատառոտվի։
    Պայքար մղել վսեմ սարսափների ոհմակի հետ...

    Չհավատալով, որ մարդը մշտակենդան է,
    Կարճ դարն իր չափած հիմարն արդեն պատրաստ է։

    ֎ ֎ ֎
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #3
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱՅՍ Ի՞ՆՉ ԽՈՍԱԿՑՈւԹՅՈւՆ Է


    Դահիճների և զոհերի մասին ինչու՞ պնդել։
    Ջուրը երբեք չի հագեցրել և սուրը չի խոցել
    Այս բոցավառ Հոգին։ Ցավն ու մահացությունը
    Կյանքի բեմին պայմանականություն են:

    Ինչպես երբ հերոսը՝ բախտի հալածյալ,
    Ապշահար հանդիսատեսների սրտերը ցնցելով
    Տապալվում է հանկարծ աշխարհի հենասյան նման,
    Եվ դահլիճը քարանում է խոնարհ ակնածանքով, -

    Այդժամ, ավարտելով իր խաղը, վարագույրից այն կողմ
    Դերասանն է հառաչում թեթևացած,
    Դիմահարդարանքն է մաքրում, զրուցելով
    Ընկերոջ հետ, հայացքը դատարկ դահլիճին հառած։

    Այդպես ապրում է անմահ ոգին դահիճների և զոհերի,
    Հասարակ մահկանացուների աչքերին անտեսանելի։

    ֎ ֎ ֎
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •