User Tag List

Էջ 21 21-ից ԱռաջինԱռաջին ... 111718192021
Ցույց են տրվում 301 համարից մինչև 301 համարի արդյունքները՝ ընդհանուր 301 հատից

Թեմա: Տագնապային խանգարում և հաճույքի(դոֆամին) զգացման կորուստ

  1. #301
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս քանի օրը Վիշապի կարնիվորային սուպերվստահության ու հորդորների հետ կապված մտքեր էին առաջանում՝ հակասական ու անպատասխան, բայց ժամանակ չէր լինում գրելու։ Հիմա էլ չկա, բայց քանի դեռ թեմայի ակտուալությունն ու կիսվելու ցանկությունս լրիվ չեն մարել (թեև ակտուալության հետ կապված, Վիշապը [հուսով եմ] չի հանձնվելու մեզ՝ բութուշատակերներիս դարձի բերելու իր ջանքերում), որոշեցի առաջնահերթություն տալ էս հարցի հետ կապված մի ամփոփառեֆլեկտիվ գրառում անելուն` ակնկալելով կարծիքներ։

    Վիշապը, եթե ճիշտ եմ հասկացել, բացահայտել է, որ մարդը մի էնպիսի մեքենա է, որն աշխատեցնող իրական վառելիքը միայն սնունդն է, որ կա, ու էդ վառելիքի տեսակից է կախված մարդու ինքնազգացողությունը՝ թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան, ու որ դրանք խիստ փոխկապակցված են։

    Էն որ Վիշապը հաստատ-հարյուրտոկոսանոց-անտարակույս իմացողի աներկբայությամբ պնդում է, որ կարնիվորն է ոչ թե կամ ոչ միայն լավագույն, այլ միակ ճիշտ վառելիքը (իսկ Վիշապը խելացի մարդ է և բավական օբյեկտիվ ու ոչ ֆանատիկ իր վերաբերմունքով և գնահատականներում), ինձ ստիպում է անուշադրության չմատնել իր տարօրինակ խորհուրդը՝ անցնելու մաքուր կարնիվորության, ուխտավորի երդվյալ անխախտությամբ։ Ընդ որում, Վիշապը դա հիմնավորում է ոչ միայն ինչ-որ գիր ու գրականության հղումներով (չնայած ոնց որ ինքն էլ գիր-գրականությանը հղումներից կախում ունի), այլ գլխավորապես իր սեփական փորձով (թեև, պետք է նկատել, որ իր սեփական փորձը դեռ բավականաչափ ժամանակի քննություն չի անցել):

    Վիշապը համոզված է, որ մարդուն բնությամբ հատկացված սնունդն ի սկզբանե եղել է միայն միսը կամ համարյա միայն միսը, այսինքն, ստացվում է, որ միրգ, բանջարեղեն, ընդեղեն, հացահատիկ - դրանք մարդու համար չեն ստեղծված, այլ երևի ուրիշ կենդանիների կամ էլ իրենց համար աննպատակ աճում են։ Եթե նույնիսկ ինչ-որ դա ձևով ընդունենք, ապա ինչպե՞ս վարվենք հազարամյակներ շարունակ մշակվող խոհանոցների հետ՝ որպես մարդկության զարգացման հատկանիշներից մեկը։ Այսինքն, էն որ մարդը, իր զարգացման ճանապարհին, զարգացրել է նաև իր սնունդը՝ մշակել տեխնոլոգիաներ, սննդի բազմազանություն, վերջապես՝ ուտեստների ստեղծագործություն և արվեստ, ընդ որում բոլոր ազգերի կտրվածքով, դա ի՞նչ է՝ համադամության մեղսավոր հաճույքին հետամուտ լինելու կործանարար շեղու՞մ, թե՞ այնուամենայնիվ սննդային ռացիոնի բազմազանության ապահովում՝ ի օգուտ առողջ ապրելակերպի՝ թե՛ ֆիզիկական, թե՛ հոգևոր (մշակութային, հաճույքի)։ Այսինքն, Վիշապը մարդկության էդ հազարամյա փորձն ու զարգացումը ոչ միայն մերժում է, այլև դատապարտում որպես սխալ, կործանարար ճանապա՞րհ, ու էդ հազարամյակների ընթացքում ոչ ոք գլխի չի ընկել, որ կանխե՞ր։

    Հա, մեկ էլ՝ Վիշապը համարյա ասում է, որ սննդային հաճույքին հետամուտ լինելը կյանքի/ապրելու հաճույքը սխալ տեղ փնտրելու մահացու մեղքերից է ("խնձորի նաչինկայով կարկանդակի" սինդրոմ), ու որ լիքը ուրիշ, ԱՎԵԼԻ հաճելի, ընդ որում՝ տևական հաճելի բաներ կան կյանքում։ Ավելին, սննդային բազմազանության հաճույքից հրաժարվելու արդյունքում սկսում ես նոր հաճույքներ հայտնաբերել՝ ֆիզիկական և հոգևոր ասպեկտներում։ Ու ես նորից, աչքերս կկոցելով, նայում եմ մարդկության զարգացման ճանապարհին ու կասկածում եմ, թե ինչպես պետք է վերաբերվել էդ հազարամյակների ընթացքում անխախտ ընթացող սննդային բազմազանության պահանջին՝ որպես անհրաժեշտություն, եթե կարելի էր ընդամենը մի լանգետով բավարարվել։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 08.08.2023, 06:41:

Էջ 21 21-ից ԱռաջինԱռաջին ... 111718192021

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •