Adam-ի խոսքերից
Չէ, իրականում՝ բուասակերությամբ կյանքումս ընդամենը մոտ 2 տարի եմ զբաղվել (հազիվ դիմանալով. ես էլ չհասկացա, թե ոնց), բայց հիմա արդեն 3 տարի ա՝ ամենակեր եմ: Այսինքն՝ ինձ ոչնչից չեմ զրկում: Միսն էլ (ծխեցրած երշիկներ, խոզապուխտներ, լանգետներ ու բազմապիսի double whopper-ներ) եթե ոչ առօրյայիս, ապա՝ շաբաթվա մեջ 3-4 օրյա ռացիոնի մի մասն են: Գումարած՝ ձկնեղենը:
Չէ, ես հիմա է՛ն ստադիայում եմ կյանքիս, որ սննդակարգ փոխել-չփոխելու ու դրա հոգեկանիս վրա լավ ազդելու փարատանքների հանդեպ հույսս կորցրել եմ հավերժ: Ո՛չ բուսակերությունն օգնեց, ո՛չ էլ մսակերությունը: Ես էն գլխից էլ լավ մսակեր էի, դրա համար էլ հիմա բնական ճանապարհով վերադարձել եմ հին վիճակիս: Բայց հույս ունենալ, որ դա 2008-ից սկսած ինձ կեղեքող դեպրեսիայիս ու տագնապներիս վերջ կտա՝ շատ եմ ինչ-որ թերհավատ:
Ամեն ինչ փորձել եմ: Սպորտ (մուսկուլացիա, կարդիո՝ 3.5 տարի՝ ինտենսիվ), մեդիտացիա, յոգա, շնչառական վարժություններ …
Դրա հետ մեկտեղ՝ հոգեբույժս մեռավ՝ ինչ տեսակի մոլեկուլներով ասես անտիդեպրեսանտ նշանակելով … մեկ ա՝ էլի՛ մինչև վերջ չի վերացնում, կամ եթե վերացնում էլ ա՝ կողքից խանգարող ահավոր կողմնակի ազդեցություններով:
Միակ հույսս՝ հրաշքով մի տիբեթական, հնդկական, կամ չինական մի կախարդական բույս գտնելն ա (մտածում եմ՝ բռնեմ ճամփորդեմ, գնամ լամաների ու ինչ-որ կասկածելի գուռուների հետ երևի ապրեմ, ինտերակցվեմ դրանց հետ՝ սարերում ցրտին մեն-մենակ քնելով, առավոտները կարող ա չայ բերեն՝ մեջը կախարդական բույս լցրած, մեկ էլ տեսար՝ խմեցի ու էն «Հիսուս» ֆիլմի էն քոռ բիձու պես (որ Հիսուսը մատները դնում ա աչքերին ու կուրությունն անցկացնում ա, սա էլ գոռում ա՝ Տեսնում եմ, տեեե՜՜՜՜սնուում ե՜՜՜՜մմ ……) մեկ էլ գոռամ՝ անցաա՜՜՜ն տագնապներսսսս … անցաա՜՜՜վ դեպրեսիաաաաս … ապրում եմ !!! աաապրու՜՜՜՜՜մ ե՜՜՜՜մ … ու ծնկի գամ էդ լամայի սանդալները պաչեմ:
Միակ հույսս էս ա մնացել, լուրջ եմ ասում:
Էջանիշներ