User Tag List

Էջ 6 21-ից ԱռաջինԱռաջին ... 234567891016 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 301 հատից

Թեմա: Տագնապային խանգարում և հաճույքի(դոֆամին) զգացման կորուստ

  1. #76
    Մշտական անդամ
    մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    470
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժամանակակից բժշկության հատկապես ի՞նչն է փրկում մարդկանց՝ չափահասության չհասնելուց։ Ծաղիկի ու կարմրուկի դեմ պատվաստման մասին չէ խոսքը, դրանք վաղուցվանից են հայտնի։ Բժշկության ոլորտում կոռուպցիան վերջին տասնամյակներում է կտրուկ աճել։ Լավ գիրք այդ թեմայով, հեղինակը լուրջ դեմք է, կոնսպիրոլոգ չէ։
    Ծննդօգնությունը, նորածնային խնամքը, հազար ու մի ինֆեկցիաների բուժումը։ Բժշկության մեջ, ոնց-որ այլ ոլորտներում, լիքը կոռուպցիա կա, բայց պրոգրեսը անհամեմատելի ա բացասական հետևանքների հետ։ Հենց թեկուզ մարդկանց կյանքի տևողությունը դրա մասին ա վկայում։ Թե առանձին երկրներում առողջապահությունը ինչքանով արդյունավետ ա կազմակերպած, ու բժշկությունը ինչքանով ա մարդկանց հասնում, էդ լրիվ ուրիշ թեմա ա։

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (15.07.2023), Freeman (15.07.2023), Բարեկամ (15.07.2023)

  3. #77
    Մշտական անդամ
    մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    470
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշապի առաջարկածը` բացառապես մսի անցնելը, արտառոց է, վախենալու և մի տեսակ անպատկերացնելի։ Բայց հետաքրքիր։ Հետաքրքիր , որովհետև մխիթարական բան կա մեջը ինձ համար։ Աղջիկս երբեք միրգ, հատապտուղ չի կերել և չի ուտում, ինչ ուզում ես արա։ Ոչ էլ հյութ է խմում, միայն մաքուր ջուր։ Միս սիրում է։ Բայց քչակեր է, ավելի ճիշտ ` ավելորդակեր չի։ Ես միշտ նախանձով ու ինքնաթերացման կոմպլեքսով եմ նայել էն ծնողներին, որոնք երեխաներին ռեժիմով սնում են մրգով` վիտամիններ և այլն։ Աղջիկս արդեն 17 տարեկան է. նորմալ երեխա է, արյան անալիզներն էլ չեն տարբերվում միրգ կերած և ուտող, առողջ երեխաներինից, բայց միևնույն է` մշտապես ներքին անհանգստություն ունեմ, թե ոնց կլինի սենց, բոլորովին միրգ չուտել։ Իսկ Վիշապի տեսության համաձայն, փաստորեն դեռ մի բան էլ ճիշտը դա է։ Ի դեպ, աղջիկս դեռ փոքրուց genuine տեսակ է` ամեն հարցում. բնատուր ընտրում է ճիշտը։
    Բարեկամ ջան, ինձ թվում ա՝ կարևորը էն ա, որ մարդ կարողանա գտնել, թե իրա համար ճիշտը որն ա, ու կարողանա տենց ապրել, սնվել։ Հեչ պարտադիր չի, որ քո ու աղջկադ համար ճիշտ սննդակարգը նույն տեսքը ունենա։

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (16.07.2023)

  5. #78
    Մշտական անդամ
    մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    470
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցույց դուր մի խելքը գլխին հետազոտություն, կամ փաստեր, որ երկարաժամկետ կետոյից, կամ կարնիվորից լյարդն ու երիկամները կարող են վարի գնալ։
    Լյարդն ու երիկամները վարի են գնում ածխաջրերի ու շաքարի չարաշահումից ու ասոցացվում են շաքարային դիաբետի հետ:
    Վիշապ ջան, չեմ կարող ցույց տալ նենց հետազոտություններ, որն ինձ ամբողջությամբ համոզում ա էս կամ էն ուղղությամբ, բայց կան հետազոտություններ, որոնք թողնում են այսպես ասած educated guess անել։
    Օրինակ՝ ստեղ խոսում ա շատ ստիպակուցային սննդի ազդեցությունը երիկամների վրա, սա case-study ա նրա մասին, որ մեկի մոտ ազոտեմիա ա սկսվել կետոյից հետո, էս հոդվածում ասում ա կետո-ն լավ ա ազդում non-alcoholic fatty liver disease(NAFLD)-ի վրա, բայց իրանց հետազոտությունն էլ 6 օր ա տևել, հարց ա, թե նյութափոխանակության ադապտացիայից հետո ինչ կլինի, ստեղ նայում են կարմիր միսը ոնց ա ազդում NAFLD-ի ռիսկի վրա,ստեղ էլ ցույց են տալիս, որ կետոյով սնվողների ԼԴԼ-ները(այսպես կոչված վատ խոլեստերինը) բարձրանում ա։

    Էս ամենը էնքան բարդ ա, որ ով էլ միանշանակ ասի, որ ինքը հաստատ գիտի որն ա լավ, ինչքանով ա լավ, ապա հաստատ մի բան սխալ ա ասում, որտև էս պահին հնարավոր չի միարժեք իմանալ։

    Քո վստահությունը ժեշտ չէ, արմատուրա էլ է ծռում, բայց ես փաստերով եմ փորձում խոսել:
    Ախ փաստերով, դե լավ...

    Եթե կառնիվոր չեք անում, գոնե կետո արեք, ջհանդամ: Կետո չեք անում, գոնե վերամշակված սնունդից ու շաքարից փորձեք հրաժարվել:
    Սրա հետ միանշանակ համաձայն եմ։

  6. #79
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,685
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում է, դու էմոցիոնալ ընկճվածությունը, կամ նորմալ տրամադրության անկումները շփոթում ես կլինիկական դեպրեսիայի հետ։ Կան մշտապես տխուր, անբավարարված ու թթված մարդիկ, բայց նրանք բուժման կարիք չունեն, ու դրա անունը դեպրեսիա չի։
    Ես կասեի ավելին՝ կառնիվորի կարիք էլ չունեն։
    Հակառակը, լավ կլինի, հնարավորինս շատ աղբ սնունդ ուտեն, սինթետիկ շաքար, գենետիկ մոդիֆիկացված կուկուռուզ, լաբարատորիայում աճեցրած քաղցքեղի բջիջներից սարքած սթեյք, պլաստիկ․․․
    Ասել կուզես` նման տգետները ինչքան շուտ մեռնեն, էնքան լա՞վ

  7. #80
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,685
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարդ եղած վախտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարեկամ ջան, ինձ թվում ա՝ կարևորը էն ա, որ մարդ կարողանա գտնել, թե իրա համար ճիշտը որն ա, ու կարողանա տենց ապրել, սնվել։ Հեչ պարտադիր չի, որ քո ու աղջկադ համար ճիշտ սննդակարգը նույն տեսքը ունենա։
    Հարցը նրանումն ա, որ երեխաները ոչ թե գիտակցաբար գտնում են, թե ինչն ա իրենց համար ճիշտ կամ սխալ, այլ սիրտը կամ քաշում ա տվյալ բանը [ ուտելը ], կամ չի քաշում։ Էդ հասուն մարդիկ են, որ ընկնում են ճիշտ֊սխալի հետևից` առաջնորդվելով պրոպագանդայով, հոդվածներով, հեղինակություններով, դաստիարակությամբ, լավագույն դեպքում` ներքին համոզմունքով (ինչը էլի ինչ֊որ դոկտրինայի արդյունք ա)
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 15.07.2023, 17:37:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

  9. #81
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,627
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարդ եղած վախտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծննդօգնությունը, նորածնային խնամքը, հազար ու մի ինֆեկցիաների բուժումը։ Բժշկության մեջ, ոնց-որ այլ ոլորտներում, լիքը կոռուպցիա կա, բայց պրոգրեսը անհամեմատելի ա բացասական հետևանքների հետ։ Հենց թեկուզ մարդկանց կյանքի տևողությունը դրա մասին ա վկայում։ Թե առանձին երկրներում առողջապահությունը ինչքանով արդյունավետ ա կազմակերպած, ու բժշկությունը ինչքանով ա մարդկանց հասնում, էդ լրիվ ուրիշ թեմա ա։
    Էս թունդացրած մասը տարածված ու իբր ակնհայտ պնդում է, բայց ես դրա հետ համաձայն չեմ։ Ինձ թվում է, մարդկանց կյանքի տևողությունը երկարել է ապրելու ավելի բարեկեցիկ պայմանների հաշվին, ոչ թե բժշկության։ Նույն միսը շատ ավելի հասանելի է դարձել։ Ինֆեկցիաները քչացել են սանիտարական նորմերի բարելավման շնորհիվ, ոչ թե որ դրանք բուժում են։ Ես որ փոքր էի, մսով ապուրի մասին մարդիկ անեկդոտ էին հորինում։ Ինչ զիբիլ ասես ուտում էինք, որովհետև էդ կար, բնականաբար հաճախ էլ թունավորվում։

    Թերապեվտիկ բժշկության ոսկե դարը վաղուց անցել է։ Հա, ժամանակին լիքը լավ դեղեր ու վակցիններ են հորինել։ Հիմա հավայի ջուր են ծեծում, թանկարժեք դեղեր գովազդելով, որոնք հներից ոչ մի բանով լավը չեն։ Այ շինարարություն տիպի բժշկության մեջ, էլի եմ ասում, պրոգրեսը չեմ ժխտում։ Էսօրվա ատամի պլոմբները հներից հարյուր գլուխ ավելի ամուր են։

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արամ (15.07.2023)

  11. #82
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,197

    Ամեն ինչն էլ կապ ունի ավելի առողջ ու երկար ապրելու հետ։ Թե կենսակերպի ու սանիտարական նորմերի բարելավումը (որը բժշկության հետազոտությունների հետևանք ա, ոչ թե քմահաճույք), թե հենց նեղ իմաստով բժշկությունը՝ սկսած հղիների ճիշտ սննդով, երեխայի փոքր ժամանակվա ռացիոնով, պատվաստումով, ընթացքում դեղերի ճիշտ ընտրությունից մինչև ծերերի տարիքային փոփոխությունների կոմպենսացիան։

    Բժշկության մյուս դերն էլ լեգենդային սովորույթների դեմ պայքարելով էդ ամեն ինչն անելն ա, որը էս պահին ամենավատն ա ստացվում։ Օրինակ՝ երեխեքին փոքր ժամանակ տարբեր կենդանիների կաթ տալը, որևէ կոնկրետ սննդային դիետան հավայի օգտագործելն ու աջ ու ձախ խորհուրդ տալը՝ առանց խորանալու իրավիճակի մեջ, սեռական վարակի դեպքում էշի հետ սեքսով զբացվելը և այլն։

    Էս պահին բժշկության մեջ ամենամեծ թերությունը որ ես տեսնում եմ բոլոր երկրներում՝ էդ անհատական բժշկությունից օրգանական բժշկությանն անցնել ա։ Բոլոր բժիշկները տարիներ շարունակ սովորում են, որ մարդուն պետք ա նայել որպես լրիվ օրգանիզմ ու բուժելուց հաշվի առնել, որ գործ ունես ոչ թե լեղապարկի հետ, այլ՝ մարդու։ Բայց գործնականում անում են հակառակը՝ բութ մատի բժիշկը նախանձելի համառությամբ բուժում ա բութ մատի հատվածը՝ հաճախ առանց հարցնելու, թե էլ որտեղ խնդիր կար։

    Ու սրանից ավելի սխալ մոտեցում մենակ կարա լինի անեկդոտիկ դեպքերի հիման վրա մարդուն կիսատ-պռատ ճանաչելով խորհուրդ տալը։ Խորհուրդ, որի հիմքը սեփական Դանինգ-Կրյուգերն ա ու նույնիսկ չգիտես՝ էդ անեկդոտիկ դեպքում ինքն օգուտ տվե՞ց, թե՞ չէ։

    Բժշկությունը մի կետից կառավարվող համակարգ չի, իր մեջ ներառում ա լիքը տարբեր երկրներ, տարբեր մոտեցումներով մասնագետներ, տարբեր կառույցներ, որոնք իրար աշխատանքը վերահսկում են, էս ամեն ինչը որևէ տեղից վերահսկելն ավելի դժվար ա, քան լուսնի վայրէջքը կեղծելը ու շատ-շատ են օրինակները, երբ որևէ շուկա փորձել ա բժշկությանն իր կանոնները թելադրի ու չի հաջողվել, օրինակ՝ ծխախոտի կամպանիաներն ու հազար ու մի հավելումներ/հոմեոպաթիկ միջոցներ։

    Ինձ թվում ա թերապևտիկ բժշկության ոսկե դարը ոչ էլ եկել ա։ Կան շատ կարևոր ոլորտներ, որոնցում բժշկությունը դեռ ոչ էլ նորմալ զբաղվում ա, օրինակ՝ մարդու երիտասարդության երկարացման հարցը, որը թվում ա թե պիտի լիներ մարդկության առաջին խնդիրը, բայց կարելի ա ասել ոչ մի գործնական արդյունք ունեցող քայլ դեռ չկա էդ ոլորտում։

    Իսկ երբ որպես յուզեր ես նայում բժշկությանը՝ պլոմբի ամրությունը շատ հեշտ ա նկատել, իսկ օրգանիզմում կուտակվող ամիլոիդի մասին իմանում ես, երբ արդեն մի քանի ամիս ա երիկամային անբավարարություն ա մոտդ։ Իսկ եթե ժամանակին բժշկի ես գնացել՝ չես էլ իմանում, որ կլիներ էդ երիկամային անբավարարությունը, երբ թոքաբորբի դեմ բուժվում ես էնքան էֆեկտիվ, որ մտքովդ չի անցնում, թե ինչ բարդությունների կբերեր էդ մի 50 տարի առաջ։
    The cake is a lie.

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (15.07.2023), մարդ եղած վախտ (15.07.2023)

  13. #83
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,627
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ եթե ժամանակին բժշկի ես գնացել՝ չես էլ իմանում, որ կլիներ էդ երիկամային անբավարարությունը, երբ թոքաբորբի դեմ բուժվում ես էնքան էֆեկտիվ, որ մտքովդ չի անցնում, թե ինչ բարդությունների կբերեր էդ մի 50 տարի առաջ։
    Հլը որ մենակ էս մասին պատասխանեմ։ Ուրեմն էդ "ժամանակին բժշկի գնալու" մասին հետազոտություններ կան, ու արդյունքները բացարձակապես խրախուսող չեն։ Միջին բժիշկը քեզ overdiagnose ու overtreat է անելու, ու հանգիստ կարող է ավելի շատ վնաս տալ, քան օգուտ։ Սա իհարկե զգալիորեն կախված է երկրից, էս հետազոտություններն ԱՄՆ-ի կոնտեքստում է պետք դիտարկել, որտեղ բժշկի համար դա ավելի ապահով ստրատեգիա է հետագայում պատասխանատվությունից խուսափելու տեսանկյունից։
    https://jamanetwork.com/journals/jam...stract/2780614
    https://jamanetwork.com/journals/jam...tm_term=060721

  14. #84
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դուք բժշկության mission/vision եք խոսում։ Ոչ թե էն ինչ փաստացի տեղի ա ունենում, սովորակ "յուզեռներ"-ի հետ։ Սովորական յուզեռներին, overtreat են անում, ինչ տեսակ դեղ ասես ճխտում։ Ու սա հիմնականում համատարած ա, թե Հայաստանում, թե պուպսիկ երկրներում։

    Կինս մի հարուր հատ բժշկի ստեղ փոխեց հղի լինելու ժամանակ։ Ջղայնանում եմ ասում եմ ի՞նչ ես անում, ինչ ես քեզ բժշկի տեղ դրել, ամեն օր գալիս էր, ասում էր ես ինչ տուպոյ անտրամաբանակն բան ա ասում։ Իմ ֆազերն էլ քցում էր, ասում էի ինչ ես խոսում, դու շատ ես հասկանում, որ մի հատ էլ իրանց ասածներին գնահատական ես տալիս։ Նեղանում էր։ Ենքան նեղացավ, մի օր ասեցի ինքս հասկանամ ինչ ա տեղի ունենում։

    Ուրեմն իրա էդ ժամանակվա բժիշկը իրան կեստացիոն դիաբետ ա դիագնոզ արել, եկել էլի բողոքում էր, ասում էր էս ա էն ա։ Բանը հասավ նրան, որ էդ դիագնոզի պատճառով իրա բժիշկը ասեց, որ բնական չես կարա ունենաս, պետք ա կեսարյան անենք, որովհետև կեստացիոն դիաբետի դեպքում, եսիմինչ եսիմինչ։ Ուրեմն կինս էլ քթի մազ ա, երբ որ իրան դիագնոզ էին նշանակել (2 fucking չափումով), ինքը բռնել էր, օրվա ընթացքում 5 անգամ շաքարը (տարբեր ֆիքսած ժամերի) չափել ու էկզելում գրել։ Արդյունքում ստացվել էր 350 data point: Հիմա իմ կնոջը ուզում էին կեսարյան անել, էն դեպքում երբ էդ 350 data point-ից ընդամենը 10-ի դեպքում էր թիվը ՍԱՀՄԱՆԱՅԱԻՆ կամ ՍԱՀՄԱՆԱՅԻՆԻՑ 10-20% բարձր։ Պարզ ա չէ, որ բժիշկ պետք չի լինել, որ էդ դիագնոզ դնողի, հետևը համապատասխան բան կոխել։ Հիմա կինս ա, սուս ու փուս իրա համար լռված լիներ, ինչ ասեին անեին, անիմաստ տեղը կեսարյան անեին հա՞։

    Ու հա բնականաբար, հեսա կգաք, կասեք էդ մի հատ դեպք, էս ա էն ա, մի հատ ձեր շրջապատում մարդկանցից հարցրեք էլի, թե ինչեր են իրանց հետ անում։ Կողքիններիդ հետ տեսեք, ինչքան անասունություններ են անում, բայց բնականաբար դուք դա չեք տեսնելու, ասելու եք, դուք ապուշ եք մի բան կա չեք ջոգում, կամ էլ ձեզ ամենագետի տեղ եք դրել, կամ էլ բժիշկները այ էէէէէս էս ռիսկն էին ծածկում, որը չեք ջոգում։

    Բայց դրանից իրականությունը չի փոխվելու => բժիշկները մոտիվացված չեն քո առողջությամբ, բժիշկները մոտիվացված են ռիսկերի մինիմիզացիայով ու պռոտոկոլին հետևելով => ինչքան հանարավոր ա շատ, ինչքան հնարավոր ավելի շատ իրանց action-ներով (որպեսզի վճարես)։ Որոշ դեպքերում իրանց էդ արածը համընկնում ա "քո առողջության" հետո, մնացած դեպքերում հակառակ էֆֆեկտ ա տալիս։

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Բարեկամ (16.07.2023), Ուլուանա (16.07.2023)

  16. #85
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,197
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Հլը որ մենակ էս մասին պատասխանեմ։ Ուրեմն էդ "ժամանակին բժշկի գնալու" մասին հետազոտություններ կան, ու արդյունքները բացարձակապես խրախուսող չեն։ Միջին բժիշկը քեզ overdiagnose ու overtreat է անելու, ու հանգիստ կարող է ավելի շատ վնաս տալ, քան օգուտ։ Սա իհարկե զգալիորեն կախված է երկրից, էս հետազոտություններն ԱՄՆ-ի կոնտեքստում է պետք դիտարկել, որտեղ բժշկի համար դա ավելի ապահով ստրատեգիա է հետագայում պատասխանատվությունից խուսափելու տեսանկյունից։
    https://jamanetwork.com/journals/jam...stract/2780614
    https://jamanetwork.com/journals/jam...tm_term=060721
    Նախ՝ բժիշկներին ինձնից քիչ վստահող մարդ քիչ կա ։Դ
    Դեռ չեմ կարդացել էդ հետազոտությունները, բայց դրանք էլ են ցույց տալիս, դե ոնց ա հսկվում բժշկությունը, որը իդեալական չի ու լիքը ուղղելու տեղեր ունի։ Բժշկության մեջ մի հատ խոսք կա, որը բառացի չեմ հիշում ոնց ա հնչում, բայց իմաստն էս ա՝ overdiagnose-ը շատ հաճախ ավելի նախընտրելի ա, քան underdiagnose-ը.

    Բժշկությունը միանշանակ ունի իրա խնդիրները, որոնց թվում են՝ լիքը բժիշկների կողմից ոչ նորմալ տիրապետումը, ուշ-ուշ գիտելիքները թարմացնելը, արտաժամանկյա աշխատանքն ու գերհոգնածությունը, պացիենտին բավարար ժամանակ չտրամադրելն ու կոմպլեքս չդիտարկելը, որոնք բնականաբար պետք ա ուղղվեն, ոչ մի բժշկի ասածի կույր վստահել պետք չի, բայց մյուս մարդկանց մատից ծծած ինֆորմացիային կույր վստահելն ավելի վտանգավոր կարա լինի։

    Շատ վատ ա, որ ստիպված ես լինում գնալ բժշկի մոտ, ով հոգնած ա, կիսաքուն, արձակուրդի մասին ա երազում, վերջին մի քանի տարվա մեջ ժամանակ չի ունեցել գայդերի փոփոխություններն ուսումնասիրի ու քեզ դիագնոզելու համար ունի 15 րոպե, բայց անհամեմատ ավելի վատ ա մնալ ոչ մասնագիտական խույնյա ինֆորմացիայի հույսին, կամ փորձել ինքնուրույն կողմնորոշվել մի մասնագիտության մեջ, որը երևի ամենաբարդն ա ու ոչ ժամանակ ունես, ոչ ռեսուրս ու փորձում ես մի քանի ադեկվատ երևացող հետազոտությունով ծածկել հիմնային գիտելիքների բացը։ Ու էդ անում ես էն ժամանակ, երբ դու արդեն հիվանդ ես ու եթե որևէ բժիշկ քո չափ առողջական խնդիրներ ունենար, ոչ թե մարդ կընդուներ, այլ կգնար արձակուրդի/բուժվելու։

    Իսկ դրանից ավելի վատ ա, երբ ոչ թե էդ մասնագիտության մեջ ես փորձում կողմնորոշվել, այլ զուտ ինտուիտիվ գտնում ես ունիվերսալ բուժում ու հերիք չի քո վրա ես կիրառում, մի հատ էլ ուրիշ մարդկանց ես խորհուրդ տալիս։ Հետազոտություններից էլ զուտ վստահում ես նրանց, ինչը քո սկզբունքներին դեմ չէր։

    Ու դրանից ավելի վատ քեյս էլ կա՝ երբ որևէ հիվանդություն սկսում ես ժխտել, կապել ուրիշ բաների հետ ու դրա համար բուժում/կենսակերպ մշակել։ Էս ոչ թե բժիշկներին կամ առողջապահական համակարգին չվստահելն ա, այլ հենց գիտությանը, նույն հաջողությամբ կարաս երկրի ձևն սկսես ժխտել, որտև լիքը դալբայոբ ֆիզիկոսներ կան, որ ամեն քայլի սխալվում են։

    Որ էս սաղ գրածս կապեմ թեմայի հետ՝ դեպրեսիա ունեցող մարդուն խորհուրդ տալը, որ մենակ կենսակերպ/մտածելակերպ փոխելով աշխատի իր վրա, էդ նույնն ա, որ գրիպով հիվանդին ասես՝ մաքրի էլի էդ խլնքոտ քիթդ, ես երկու օրը մեկ մաքրում եմ, նորմալ շնչում եմ։
    The cake is a lie.

  17. #86
    Մշտական անդամ
    մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    470
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սենց իրավիճակ ֊ համարենք կա մի հատ սիմպտոմ (ասենք՝ քիթը ուժեղ քոր ա գալիս), որը ունեցող մարդկանց 10%-ը ունի հիվանդություն, որից առաջիկա մեկ տարում մահանալու ա։ Էդ հիվանդության բուժումը 2 շաբաթ առաջացնում ա ուժեղ փորկապություն։ Պատկերացրեք՝ այլ թեստ չկա, որ բժիշկը ավելի վստահ իմանա՝ մարդը էդ հիվանդությունը ունի թե չէ։ Հիմա ի՞նչ անի բժիշկը էդ իրավիճակում։ Կամ պետք ա բոլորին բուժի, ու ստացվի, որ 90%֊ին գերդիագնոզ դրեց ու իզուր տեղը "բուժեց", կամ պետք ա ոչ մեկին չբուժի ու էն 10%֊ը մահանա։ Դուք ի՞նչ կանեիք էդ իրավիճակում։

  18. #87
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարդ եղած վախտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սենց իրավիճակ ֊ համարենք կա մի հատ սիմպտոմ (ասենք՝ քիթը ուժեղ քոր ա գալիս), որը ունեցող մարդկանց 10%-ը ունի հիվանդություն, որից առաջիկա մեկ տարում մահանալու ա։ Էդ հիվանդության բուժումը 2 շաբաթ առաջացնում ա ուժեղ փորկապություն։ Պատկերացրեք՝ այլ թեստ չկա, որ բժիշկը ավելի վստահ իմանա՝ մարդը էդ հիվանդությունը ունի թե չէ։ Հիմա ի՞նչ անի բժիշկը էդ իրավիճակում։ Կամ պետք ա բոլորին բուժի, ու ստացվի, որ 90%֊ին գերդիագնոզ դրեց ու իզուր տեղը "բուժեց", կամ պետք ա ոչ մեկին չբուժի ու էն 10%֊ը մահանա։ Դուք ի՞նչ կանեիք էդ իրավիճակում։
    Իհարկե դիագնոզ ես դնելու։ Պարզ պատճառով՝ Եթե չդնես, ու մարդը մահանա, էդ լուրջ խնդիր ա, որովհետև փաստացի պռատակալով ա ինչով ա, գիտեիր որ տենց ռիսկ ա ու պիտի անես։ Էդ քո աշխատանքն ա։

    Բայց քանի որ բժշկությունը ամբողջությամբ լուծված չի, նշանակում ա, որ են 90% դեպքերում կարող ա 11.5% շանս կա, որը դեռ բժշկությունը track down չի արել, որ մարդիկ overtreatment-ից կմահանան։ Իսկ էդ բնականաբար ոչ մի պատիժ ու հետևանք չի ենթադրում, որովհետև պռատակոլում չկա տենց բան։

    Ու քանի որ նորից ինչ որ նորմալ data չկա, որովհետև ոչ մեկի էդ դատայի գոյությունը չի հետաքրքրում, բացի յուզեռներից, իսկ յուզեռները ռեսուրս չունեն նման սթադիներ անելու, ապա դա տենց էլ կմնա որ դատա չկա ՝ "էդ քո անձնական հատուկենտ վատ փորձն ա"։

    Իհարկե միշտ հեշտ ա "big corp"-երին վստահել, ասել, ախպեր իրանք ճիշտը գիտեն, ոնց ասում են տենց անենք։ Էդ ամենաքիչ դիմադրություն պահանջող ուղղին ա, բայց ցանկացած big corp մի հատ նեն սև կետ ունի իրա պատմության ընթացքում, սկսած բժշկությունից, ՏՏ-ից, ավիաընկերություններից, որ ուղղակի նաիվ ա իրանց լռելյալ ուղեղը անջատած վստահելը։ Ու էդ մարդկանց պրոբլեմը չի էլի - էդ բիգ կոռպերին հատուկ բան ա, ինքը ենքան ա մեծանում, edge-case-եր ավելանում, որ արդյունքում, ինքը ենքան էֆֆեկտիվ ու "ճիշտ" չի դառնում, ինչպես իսկզբանե նախագծված էր։ Էդ զուտ նշանակում ա, որ պետք ա մաքսիմալ ուշադրությամբ ու հետևեղոականությամբ առնչվել ցանկացած big corp-ի հետ։

    ՀԳ Ամեն դեպքում ասեմ, որ ես չեմ ասում, որ պետք ա գնալ ալտեռնատիվ եսիմինչ խույնյաներ անել, ընդհանրապես դրա կողմանկիցը չեմ։ Ես ասում եմ, որ բժիշկների հետ դիլ անելուց, պետք ա հասկանալ, հստակ, իրանք ոնց են շարժվում, ինչն ա իրանց մոտիվացիաները, ու ուղղակի ամեն ինչ հալած յուղի տեղ չընդունել։ Պայքարել, որ մինչև վերջ բոլոր մանրամասները ուսումնասիրվի, կամ ձեզ բացատրվի, թե ինչը ինչի համար են անում, ինչը ռիսկը ինչ ա, ինչից հետո ինչ ա գալիս։ Ուրիշ ալտեռնատիվ չկա, ուղղակի պետք ա, հասկանալ, որ էդ համակարգը բագանուտիյ ա, ու պետք ա վիզ դնել, էներգիա ծախսել, որ կոնկրետ ձեր առողջությանը ինքը վնաս չտան։ Ու քաղաքավարությանը զոհ չգնալ, մինչև վերջ պահանջել, թե ինչ որ դիագնոզը կամ ինչվորայա, ինչի համար ու ինչ հիմքով ա ձեզ տրվել։ Եթե բացատրեց, զգացիք որ չեք հասկանում կամ խուճուճում կամ կռուտիտ ա անում, նորից ասեք, ենքան մինչև հասկանաք։
    Վերջին խմբագրող՝ Արամ: 15.07.2023, 21:10:

  19. #88
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,490
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարդ եղած վախտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սենց իրավիճակ ֊ համարենք կա մի հատ սիմպտոմ (ասենք՝ քիթը ուժեղ քոր ա գալիս), որը ունեցող մարդկանց 10%-ը ունի հիվանդություն, որից առաջիկա մեկ տարում մահանալու ա։ Էդ հիվանդության բուժումը 2 շաբաթ առաջացնում ա ուժեղ փորկապություն։ Պատկերացրեք՝ այլ թեստ չկա, որ բժիշկը ավելի վստահ իմանա՝ մարդը էդ հիվանդությունը ունի թե չէ։ Հիմա ի՞նչ անի բժիշկը էդ իրավիճակում։ Կամ պետք ա բոլորին բուժի, ու ստացվի, որ 90%֊ին գերդիագնոզ դրեց ու իզուր տեղը "բուժեց", կամ պետք ա ոչ մեկին չբուժի ու էն 10%֊ը մահանա։ Դուք ի՞նչ կանեիք էդ իրավիճակում։
    Ես կմահանայի։
    Si vis pacem, para bellum

  20. #89
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,490
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը
    ․․․ ես չեմ ասում, որ պետք ա գնալ ալտեռնատիվ եսիմինչ խույնյաներ անել, ընդհանրապես դրա կողմանկիցը չեմ․․․
    Ապեր, ալտերնատիվ որոշ խույնաներ հոյակապ աշխատում են, ուղղակի «գիտությունն» ու «տրամաբանությունը» դրանց հետ շահերի կոնֆլիկտ ունեն։ Ու առհասարակ մարդկանց մեծ մասին եթե ասես ընտրի՝ ճշմարտությու՞ն, թե՞ քաղցրավենիք, կընտրեն փողը: Այ տենց հիմար պարադոքս:
    Si vis pacem, para bellum

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (16.07.2023)

  22. #90
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,197
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դուք բժշկության mission/vision եք խոսում։ Ոչ թե էն ինչ փաստացի տեղի ա ունենում, սովորակ "յուզեռներ"-ի հետ։ Սովորական յուզեռներին, overtreat են անում, ինչ տեսակ դեղ ասես ճխտում։ Ու սա հիմնականում համատարած ա, թե Հայաստանում, թե պուպսիկ երկրներում։

    Կինս մի հարուր հատ բժշկի ստեղ փոխեց հղի լինելու ժամանակ։ Ջղայնանում եմ ասում եմ ի՞նչ ես անում, ինչ ես քեզ բժշկի տեղ դրել, ամեն օր գալիս էր, ասում էր ես ինչ տուպոյ անտրամաբանակն բան ա ասում։ Իմ ֆազերն էլ քցում էր, ասում էի ինչ ես խոսում, դու շատ ես հասկանում, որ մի հատ էլ իրանց ասածներին գնահատական ես տալիս։ Նեղանում էր։ Ենքան նեղացավ, մի օր ասեցի ինքս հասկանամ ինչ ա տեղի ունենում։

    Ուրեմն իրա էդ ժամանակվա բժիշկը իրան կեստացիոն դիաբետ ա դիագնոզ արել, եկել էլի բողոքում էր, ասում էր էս ա էն ա։ Բանը հասավ նրան, որ էդ դիագնոզի պատճառով իրա բժիշկը ասեց, որ բնական չես կարա ունենաս, պետք ա կեսարյան անենք, որովհետև կեստացիոն դիաբետի դեպքում, եսիմինչ եսիմինչ։ Ուրեմն կինս էլ քթի մազ ա, երբ որ իրան դիագնոզ էին նշանակել (2 fucking չափումով), ինքը բռնել էր, օրվա ընթացքում 5 անգամ շաքարը (տարբեր ֆիքսած ժամերի) չափել ու էկզելում գրել։ Արդյունքում ստացվել էր 350 data point: Հիմա իմ կնոջը ուզում էին կեսարյան անել, էն դեպքում երբ էդ 350 data point-ից ընդամենը 10-ի դեպքում էր թիվը ՍԱՀՄԱՆԱՅԱԻՆ կամ ՍԱՀՄԱՆԱՅԻՆԻՑ 10-20% բարձր։ Պարզ ա չէ, որ բժիշկ պետք չի լինել, որ էդ դիագնոզ դնողի, հետևը համապատասխան բան կոխել։ Հիմա կինս ա, սուս ու փուս իրա համար լռված լիներ, ինչ ասեին անեին, անիմաստ տեղը կեսարյան անեին հա՞։

    Ու հա բնականաբար, հեսա կգաք, կասեք էդ մի հատ դեպք, էս ա էն ա, մի հատ ձեր շրջապատում մարդկանցից հարցրեք էլի, թե ինչեր են իրանց հետ անում։ Կողքիններիդ հետ տեսեք, ինչքան անասունություններ են անում, բայց բնականաբար դուք դա չեք տեսնելու, ասելու եք, դուք ապուշ եք մի բան կա չեք ջոգում, կամ էլ ձեզ ամենագետի տեղ եք դրել, կամ էլ բժիշկները այ էէէէէս էս ռիսկն էին ծածկում, որը չեք ջոգում։

    Բայց դրանից իրականությունը չի փոխվելու => բժիշկները մոտիվացված չեն քո առողջությամբ, բժիշկները մոտիվացված են ռիսկերի մինիմիզացիայով ու պռոտոկոլին հետևելով => ինչքան հանարավոր ա շատ, ինչքան հնարավոր ավելի շատ իրանց action-ներով (որպեսզի վճարես)։ Որոշ դեպքերում իրանց էդ արածը համընկնում ա "քո առողջության" հետո, մնացած դեպքերում հակառակ էֆֆեկտ ա տալիս։
    Ոնց ասեցի՝ բժշկության ու բժիշկների մեջ թերությունները շատ-շատ են, դրանց շատ մեծ մասը գալիս ա բժիշկների ազատ ժամանակից ու աշխատաձևից, բայց դրա ալտերնատիվը ոչ ավանդական բժշկության միզա/հոմեո/այլզրթուզիբիլաբուժությունների հետևից ընկնելը չի։ Թե չէ եթե բժշկական սխալների մասին ենք խոսում՝ ես փոքր ժամանակ սխալ բուժման արդյունքում առաջացած հետևանքը մինչև հիմա կրում եմ ու գրեթե ամեն օր էդ ինձ խանգարում ա։
    Իսկ հայաստանի ու պուպսիկ երկրների բժշկությունն իրար հետ համեմատելի չի, որտև չես կարա համեմատես մի բանը, որ չկա, նենց բանի հետ, որը կա, բայց լավը չի ։Դ Էս պահին Հայաստանի ավտոմեքենաների արտադրությունն ավելի մոտ ա Գերմանիայինին, քան բժշկությունը որևէ շատից քչից զարգացած երկրի։ Հայաստանի բժիշկների ճնշող մեծամասնությունը ուղղակի գաղափար չունի, թե ինչ ա անում, համակարգը ոչ մի կերպ էդ չի հսկում ու ոչ մի փոփոխություն չկա դեպի լավը։ Համալսարանի առաջին կուրսից սկսած էս ահավոր վիճակը խորացվում ա։

    Հայաստանում բժշկությունը կատաստրոֆիկ վիճակում ա գտնվում։ Բայց մյուս բոլոր երկրներում էլ էլի ամենավատ զարգացած ոլորտը սովորաբար բժշկությունն ա։ Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ հակագիտական խույնյաների հետևից ընկնելն ավելի վատ ալտերնատիվա ա։ Հաջորդ գրառմանդ պատասխանելուց հասա էն կետին, որ մոտավոր էս վերջին միտքն ես ասում ու որոշեցի չպատասխանեմ, որտև կարևորն էս ա։ Կարաս չվստահես կոնկրետ բժշկի, կարաս ստուգես հազար տեղով ու հազար բժիշկների հետ խորհրդակցելով, բայց բժշկությունը որպես համակարգ էս պահին գործնական ոչ մի ալտերնատիվ չունի։

    Ամեն դեպքում մի բան էլ ասեմ՝ կա բժշկական սխալի թույլատրելի քանակ, որի դեպքում տուժած մարդիկ ուղղակի համարվում են ստատիստիկա ու գրվում ինչ-որ փաստաթղթերի մեջ, հետո փորձում ենք քչացնենք էդ ստատիստիկայի որոշ ցուցանիշներ, բայց էդ ստատիստիկան երբեք զրո չի դառնա ու միշտ բարեփոխումների ընթացքում լիքը մարդիկ կտուժեն։ Ու էդ էն գինն ա, որը մարդկությունը վճարում ա առողջապահությանը քիչ վճարելու պատճառով, իսկ էն մարդիկ, որ սկսում են դեմ գնալ ավանդական բժշկությանը՝ ավելի մեծ գին են վճարում։ Ոչ միշտ միանգամից ու ոչ միշտ էնքան ակնհայտ, որ իրենք էդ հասկանան։
    The cake is a lie.

Էջ 6 21-ից ԱռաջինԱռաջին ... 234567891016 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •