Մի անհամեստ հարց, Վիշապ ջան. կինդ նույն սննդակարգին ա հետևում, ինչ դու՞։

Մի անհամեստ հարց, Վիշապ ջան. կինդ նույն սննդակարգին ա հետևում, ինչ դու՞։

Որևէ սննդակարգի հետևելը արդեն կենտրոնացում ա ուտելիքի վրա, ու բազմազանություն հետապնդելն էլ ա սննդակարգ` իր կենտրոնացմամբ բազմազանության վրա։
Ես ավելի շուտ կառաջնորդվեի հետևյալ սկզբունքով. Մինչև սննդի կոմերցիալիզացիան և սպառողական հասարակություն զարգացնելը, մարդիկ ինչ պատահի կերել են` առանց կալորիաներ, վիտամիններ ու բաղադրություն հաշվելու։ Կերել են էնքան, որ սով չզգան։ Ու երևի պակաս առողջ չեն եղել։

Ճիշտ ես։ Իսկ մեծամասամբ պատահել է չվերամշակված ամբողջական սնունդ՝ միս, ձու, կարագ, պանիր, ու ինչ-որ բույսեր (յախկ․․․)։
Հիմիկվա միակ պրոբլեմն այն է, որ աղբի բազմազանության մեջ պիտի ընտրես հենց էն, ինչ-որ պիտի պատահեր մինչև սննդի կոմերցիալիզացիան և սպառողական հասարակություն զարգացնելը։ Դրան էլ անուն կա, "paleo diet" ման արի ։Ճ
Si vis pacem, para bellum

Ի՜նչ ժամանակներ էին էլի․․․ մարդը իրա համար սավաննայով քայլում, հավաքչություն ա անում, մեկ էլ տեսնում ա մի հատ չարաճճի սկյուռիկ ինչ֊որ բան ա թաքցնում։ Գնում ուշադիր նայում ա ու տեսնի՝ ի՞նչ։ Սկյուռիկը զելանդական կարագ ա հորում՝ ժամկետն էլ վրեն խփած։ Էն ժամանակ էլ հիմիկվա նման չէր է, որ առաքիչները ժամկետները կեղծեին, չէ՜, ազնիվ֊ազնիվ ժամկետի մեջ էր։ Ընկնում մի քիչ էլ ա փորում, տեսնի՝ կողքը տո լոռի, տո չանախ․ մարդը երջանկացած հավաքում տանում ա տուն, երեխեքի հետ հալացնում են սթեյքի վրա ուտում․ բայց մարդը չգիտեր, որ մի քիչ էլ փորեր դեռ ֆետա ու ռոկֆոր էր գտնելու․․․ էխ֊էխ

Վիշապ (17.07.2023)
Օր 3 առանց շաքարի՝
Մի քանի դիտարկում՝
- Առաջին 2 օրը թեթև գլխացավ ունեի
- 3-րդ օրը հասկացա, որ օրը մեկ անգամ ուտելու դիետաս չի աշխատում ու էն ժամանակ ստացվում էր տենց անել, որովհետև լիքը քաղցր էի ուտում ու էներգիաս հերիքում էր
- Քանի որ հիմնական ուտելիքներս մենակ միս են, ոնց որ դրա վրա էլ եմ double down արել, 3 օր ա 2-րդ ուտելիքս պարտադիր միս եմ ուտում
- Ահավոր ծարավում եմ, ավտոմատ սկսել եմ շատ-շատ-շատ ջուր խմել
- Քնելուց, ահավոր հոգնած եմ լինում, համարյա ավտոմատ քնում եմ
- Սուրճի համն եմ իմացել (մինչև էդ մի 3 գտալ շաքարով էի խմում)
- Առաջին օրը բացահայտեցի, որ ԽԱՅՏԱՌԱԿ կախվածություն ունեմ շաքարից, ընդհուպ մինչև "լոմկա" վիճակ էր մոտս, ինչը իրականում ավելի մոտիվացրեց, որ շարունակեմ չօգտագործելը
- Ընդհանուր ինչ որ փոփոխություններ դրական չկան։ Բացասականը թեթև գլխացավ ա։ Դրական երևի հեշտ քնելն ա։ Դե բնականաբար էսքան ընթացքում դրական արդյունք սպասելը անիմաստ ա։
Իսկզբանե որոշել էի, 15 օր պահեմ, էսօր որոշել եմ, 30 պահեմ, նոր որոշեմ շարունակում եմ թե չէ։ Մենակ խնդիրը էն ա, որ մինչև սկսելը նենց չի որ ինձ լավ չէի զգում, դժվար ա լինելու հասկանալ, ընդհանուր օգուտ ա թողնելը թե չէ։ Բայց ընթացքում հուսով եմ կհասկանամ։
Վիշապ (17.07.2023)

Գրել եմ, որ կարող ա դժվար լինի անցումը։ Ոչ ծանր դեպքերի համար, լիարժեք անցումը 3-4 շաբաթ է տևում։ Եթե ավելորդ քաշ ունես՝ ավելի երկար։
Աղը ավելացրու։ Ցանկալի է հիմալայան աղ, որ միներալների դեֆիցիտ չունենաս, շատ ջուր խմելը նաև ենթադրում է շատ միզել, որով դուրս ես հանելու օրգանիզմիդ միներալները։
Ավելի շատ քնի՝ օրգանիմզդ սթրես ա ապրելու փոփոխությունից։
Եթե առաջին 10 օրվա մեջ չկոտրվեցիր, հետո հեշտ կլինի։
Si vis pacem, para bellum
Կոտրվելը անհնար ա։ Ես տենց կատեգորիաներին չեմ հավատում։
Իսկ մի հարց էլի, իմ խնդիրը էն ա, ես ո՞նց եմ հասկանալու որ դրական փոփոխություններ ունեմ, ինչի՞ն ուշադրություն դարձնեմ։ Որովհետև ոչ ավելորդ քաշ ունեմ, ոչ էլ ինչ որ խնդիր ունեմ հիմա, որ ուզում եմ լուծվի։ Հիմնական մոտիվացիան են ա, որ բացահայտեցի որ խայտառակ կախում ունեմ շաքարից, ինչը իրականում չի դզում։ Նկատի ունեմ, ասենք անցավ էդ 30 օրը, ի՞նչ եմ զգալու, որ ասեմ ըըը նայի ինչ լավ ա։ (բացի էն որ շաքարից կախվածություն էլ չեմ ունենա)
Վերջին խմբագրող՝ Արամ: 17.07.2023, 23:57:

Si vis pacem, para bellum
Արամ (18.07.2023)

Եթե դու օրվա ընթացքում շաքարով սուրճ ես խմել, ապա դրա անունը օրը մեկ անգամ ուտել չի։ Օրը մի անգամ ուտել նշանակում է մնացած ժամանակ էական կալորիաներ չընդունել, մի գդալ շաքարը 20 կալորիա է։
Շաքարից հրաժարվել նշանակում է հրաժարվել բոլոր ուտելիք-խմելիքներից, որոնց մեջ շաքար կա՝ բնական, արհեստական էական չի։
Օրինակ Coca-Cola No Sugar-ի մեջ ասպարտամ կա, որը շաքարից ավելի վնասակար է։
Այսինքն նպատակը պիտի լինի նաև արհեստական հավելումներից ազատվելը։
Ստեվիան ու էրիթրիթոլն են քարոզվում որպես կետո, բայց իրականում էլի համային կախվածություն առաջացնող բուլշիթ են։
Ցանկացած քացր համով բան, բնական, թե արհեստական՝ շփոթ ա առաջացնում թե մարսողական ու թե նյարդային համակարգի մեջ։
Պարզության համար՝ պիտի նաև հրաժարվես քաղցրից։ Մեղրն էլ է դրա մեջ մտնում, մրգերն էլ։
Si vis pacem, para bellum

Արամ ջան, երևի հիմար բան եմ ասում՝ ոչ մասնագետ լինելով, բայց անհանգստացա մի ձև, ուզեցի կիսել կարծիքս։ Արդյո՞ք քո օրգանիզմի համար լավ է շաքար չընդունելը։ Էն որ օրգանիզմդ դրա պահանջն ունի, գուցե իր համար լավը դա՞ էր։ Նկատի ունեմ՝ եթե գլխացավ ես ձեռք բերել ու շատ ծարավում ես, նաև էնքան հոգնած կամ ուժասպառ ես օրվա վերջում, որ անմիջապես քնում ես, կարո՞ղ են ախտանիշներ լինեն ինչ-որ բանի, որը ձեռք ես բերում քեզ շաքարից զրկելով․․․![]()

Ամեն դեպքում, սրան անդրադառնամ․
- Մսեղենը հաճելի կարող է լինել, ինչպես նաև քացրեղենը, հացաբուլկեղենը, պաստաները, ընդեղենը, բանջարեղենը, մրգերը, խոտերը և այլն՝ ըստ ճաշակի։ Իսկ հաճելին հագեցվածության հետ կապելը լավ չեմ հասկանում։ Երևի նկատի ունես, որ հաճույքից մարդ կարող է չափն անցնել, շատ ուտել։ Դրա համար էլ առաջարկում էի մշակել ինքնատիրապետման հմտություններ, ջայլամի նման գլուխը մսեղենի միջից դուրս չհանելու փոխարեն, ինչը (ինքնատիրապետումը), ինչ խոսք, ավելի բարդ է, քան անձդ տոտալ անտեսման վարժեցնելը։
- Անձամբ ես բոլոր ժամանակներում էլ ռեստորան գնում եմ միայն մարդկանց հետ շփվելու առիթ որպես, ոչ ուտելու։ Շփումն ուտելիքով ընկերակցելը ֆոնային է։ Իսկ ուտելու նպատակով չգնալս պայմանավորված է ոչ թե ուտելիքի որակի հանդեպ կասկածամտությամբ, այլ պարզապես ուտելիքի պաշտպամունքից հեռու գտնվելու կամ առհասարակ սննդին այդքան ուշադրության չարժանացնելու հանգամանքներով։
- Արդեն գրել էի, որ թե՛ բազմազանության, թե՛ միազանության, թե՛ կոնկրետազանության կողմնակիցներն են, որ ավելի շատ են մտածում սննդի կազմակերպման վրա, և այն, որ միազանության հետևանքով ձեր առևտուրն ավելի կարճ է տևում, չի նշանակում, որ ավելի քիչ ռեսուրս եք հատկացնում սույն հարցին
- Խոսք չունեմ, որ ֆիզիկապես ավելի թեթև ես զգում․ քաշ ես կորցել, բայց ինչ գնով․․․
- Խոսքը ոչ թե աղբ տեսակի ուտելիքը թափել-չթափելու մասին է, այլ քանակով ավելացող ուտելիքը չթափելու մոլուցքի․ երբ քանակը գերազանցում է քո սպառման չափաբաժինը։ Կարծեմ Այվին էր մի տեղ գրել, որ ինքն էլ չի կարողանում թափել և նախընտրում է ուտել փոխարենը։ Ես էլ եմ այդպես, ցավոք (չնայած նրան, որ պաշտում եմ ապրանք թափելը՝ մինիմալիզմի մոլուցքիցս ելնելով, բայց ուտելիք նետելիս ինձ օրգանապես կամ բարոյապես հարմարավետ չեմ զգում)
- Իսկ ով ասաց, թե ինքնակառավարման արվեստում չկա գիտելիք և հստակություն։ Տոննաներով գրականություն կա, հեչ որ չլինի։
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 18.07.2023, 09:03:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ