User Tag List

Էջ 6 6-ից ԱռաջինԱռաջին ... 23456
Ցույց են տրվում 76 համարից մինչև 80 համարի արդյունքները՝ ընդհանուր 80 հատից

Թեմա: Ովքե՞ր են հայերը

  1. #76
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Նվիրում ենք, Վիշապ ջան, նվիրում ենք։ Եթե նույնիսկ Աճարյանն է նվիրում, մենք ինչու՞ չնվիրենք։

    Համաձայն եմ քեզ հետ ու վերևում ես էլ հենց այդ մասին էի ասում, երբ խոսում էի իմ ու քո թոռների մասին. կարևոր չէ, խոսում ենք ես ու դու հայերեն թե ոչ, կարևոր է, որ համախոհ լինենք։ Բայց հայոց լեզուն ու Հայաստանը պետք է լինեն ու մնան, դա շատ ավելի կարևոր է, և ոչ միայն հայերի համար։ Ցավալին այն է, որ մենք դա չենք ուզում ընդունել, համարելով գոռոզամտություն։ Օք, այսօր, ասենք թե մենք դա վստահորեն չենք կարող ասել (չնայած կան շատերն արդեն, որ ասում են, և դրանց մեջ էլ շատ են ոչ-հայերը), բայց եթե մենք համարենք դա գոռոզամտություն ու չբացահայտենք, ուրիշ ո՞վ պետք է այդ անի. չինացի՞ն, թե կիրգիզը։ Չէ՞ որ հենց մենք ենք, որ տիրապետում ենք այդ լեզվին։

    Նախալեզվի մեջ են թաքնված մարդկության պատմության, կյանքի նպատակների հարցերի ու պատասխանների կոդերը, հենց էնպես չի, որ ամբողջ մարդկությունը փնտրում է հայր-ազգին, հայր-լեզվին…

    Եթե դու ընտանիքի հայր ես և թող նույնիսկ հպարտանում ես դրանով, արդյո՞ք քո հպարտությունը կարելի է գոռոզամտություն համարել։ Բայց այդ հպարտության հետ մեկտեղ քեզ համար մեկ չէ, ճի՞շտ է, քո զավակները ոճրագործ ու ավազա՞կ կմեծանան, թե՞ խելացի և բանիմաց, հասարակությանն անհրաժեշտ մարդիկ։ Որովհետև, եթե դու նորմալ հայր ես, քեզ համար ուղղակի գոյություն չունեն արդեն գոռոզամտություն կամ հպարտություն հասկացությունները։ Քեզ համար մի բան գոյություն ունի միայն. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈւԹՅՈւՆ։ Իսկ ի՞նչ, եթե այս մոլորակի հոր ամբողջ պատասխանատվությունն իմ ու քո ուսերի վրա է, անկախ նրանից, ցանկանում ենք մենք այդ թե ոչ…

    Օվերդոզի առաջադրած թեման հիանալի թեմա է։ Մի քանի անգամ կարդացել եմ։ Մի քանի անգամ նստել եմ գրելու։ Բայց ի վերջո հրաժարվել եմ գրել, որովհետև համոզված եմ 100 կիլո, որ առանց երեք կետ որպես աքսիոմա ընդունելու այս խնդրի մասին իզուր է խոսելը, իսկ դրանք այն կետերն են, որոնք դուք չեք ընդունելու ի սկզբանե.
    1. Տեսնել Հայաստանին ամբողջ մոլորակի հետ միասնության մեջ և ոչ մի դեպքում որպես առանձին մոլորակ։
    2. Նայել ամենին միայն ամբողջականորեն, այսինքն հաշվի առնելով ոչ միայն արտաքին, քաղաքական, տեսանելի իրականությունը, այլ նայել այդ ամենին հոգևոր՝ ոչ թե կրոնական, այլ ոգեղեն, էզոթերիկ իրականության միջից։
    3. Այսօրվա իրականությունը նույնպես դիտարկել ոչ միայն իր չոր տեսանելիության մեջ, այլ նույնպես գումարել դրան ամենը, ինչ տեղի է ունենում նաև ան-տեսանելիության տարածքներում, որոնք շատ ավելի մեծ են, քան տեսանելին։

    Հավատա, Վիշապ ջան, շատ ցավալի է ինձ համար, որ չենք կարող խոսել այս ամենի մասին։ Որովհետև էնքան լավ էր գրել Օվերդոզը, էնքան ազնվություն կար մեջը, էնքան տեսանելի էր նրա ամբողջ ցավը, որ ինձ նույնպեց ստիպես մասնակիցը դառնալ այդ ամենի ու նայել ամենին իր աչքերով։ Քանի որ… հա, մենք բոլորս էլ ունենք մեր ցավը, մեր դառնությունները մեր երկրի վերաբերյալ, մեր պարտության վերաբերյալ։ Բայց ինչպե՞ս ես կարող եմ իմ զգացմունքները համեմատել մի մարդու զգացմունքների հետ, ով ֆիզիկապես ականատեսն ու մասնակիցն է եղել այդ ամենի… Ես կարող եմ միայն լուռ խոնորհվել քո առջև, Օվերդոզ ջան, ու գրկել քո ծնկերը։

    Ինչ վերաբերվում է քեզ, Վիշապ ջան, միշտ մեծ հաճույքով եմ կարդում գրառումներդ, որտև դու մտքերդ հիանալի ես շարադրում։ Ճիշտ է, տարբեր բաներից ենք խոսում, բայց մեկ է, շատ կարևոր է, որ մարդ կարող է հիմնավորապես արդարացնել իր ասածը։ Շատ տխուր է, որ ապրում ենք, կարելի է ասել, կողք-կողքի, բայց երբեք իրար հետ մի բաժակ սուրճ չենք խմել։ Երևի իրոք արժեր դա անել. կարծում եմ, այդ ժամանակ կհամաձայնվեիր, որ դժվար թե ասածներս բուլշիթ են։)
    Չգիտեմ, էլ ինչ ավելացնեմ արդեն ասածիս, մենակ ասեմ՝ ընտանիքի հայր չեմ, ու հպարտությունն էլ ինձ շատ խորթ ու անիմաստ զգացում է, երբեք չէի ուզի դրանից ունենալ ։Ճ
    Դու կարող ես քո նշածների մասին լիքը խոսել, ասենք այս թեմայում, որովհետև իմ կարծիքով դրանք ավելի շատ փիլիսոփայությունների ու էմոցիաների հարթության մեջ են, քան թե քաղաքականության։
    Ցավերն էլ ամենատարբեր են, մարդ կա՝ հիասթափություններ ունի, մարդ կա՝ ինքնության կորուստ, մարդ կա՝ զավակի, կամ հարազատի կորուստ։
    Ընդհանուր առմամբ՝ հույզերի խառնվելը քաղաքականությանը բուլշիթի առաջացման համար պարարտ հող է վայթե, այսինքն մարդկային հույզերից ամենաշատ միավորները հավաքում են պոպուլիստներն ու ռադիկալները։
    Սուրճի հարցն էլ լուծվող է, եթե շատ ուզենք, բայց դրա համար էլ առանձին թեմա կա ախր։
    Si vis pacem, para bellum

  2. #77
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ, էլ ինչ ավելացնեմ արդեն ասածիս, մենակ ասեմ՝ ընտանիքի հայր չեմ, ու հպարտությունն էլ ինձ շատ խորթ ու անիմաստ զգացում է, երբեք չէի ուզի դրանից ունենալ ։Ճ
    Դու կարող ես քո նշածների մասին լիքը խոսել, ասենք այս թեմայում, որովհետև իմ կարծիքով դրանք ավելի շատ փիլիսոփայությունների ու էմոցիաների հարթության մեջ են, քան թե քաղաքականության։
    Ցավերն էլ ամենատարբեր են, մարդ կա՝ հիասթափություններ ունի, մարդ կա՝ ինքնության կորուստ, մարդ կա՝ զավակի, կամ հարազատի կորուստ։
    Ընդհանուր առմամբ՝ հույզերի խառնվելը քաղաքականությանը բուլշիթի առաջացման համար պարարտ հող է վայթե, այսինքն մարդկային հույզերից ամենաշատ միավորները հավաքում են պոպուլիստներն ու ռադիկալները։
    Սուրճի հարցն էլ լուծվող է, եթե շատ ուզենք, բայց դրա համար էլ առանձին թեմա կա ախր։
    Շնորհակալ եմ առաջարկածդ թեմայից, բայց ցավոք, այն ասածիս հետ կապ չունի։ Եվ եթե դու հարմար գտար այն առաջարկել, նշանակում է, իրոք, տարբեր բաներից ենք խոսում։
    Հենց դրանից էլ վախենում էի։
    Ստացվում է, որ դու պնդում ես, որ քեզ հետ միայն քաղաքականությունից կարելի է խոսել։
    Իսկ ես այստեղ ջանում էի խոսել այն մասին, ինչն, ըստ իս, ամենաառաջնահերթն էր Օվերդոզի համար։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #78
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալ եմ առաջարկածդ թեմայից, բայց ցավոք, այն ասածիս հետ կապ չունի։ Եվ եթե դու հարմար գտար այն առաջարկել, նշանակում է, իրոք, տարբեր բաներից ենք խոսում։
    Հենց դրանից էլ վախենում էի։
    Ստացվում է, որ դու պնդում ես, որ քեզ հետ միայն քաղաքականությունից կարելի է խոսել։
    Իսկ ես այստեղ ջանում էի խոսել այն մասին, ինչն, ըստ իս, ամենաառաջնահերթն էր Օվերդոզի համար։
    Սամ ջան, թեման քաղաքական է, բացվել է «քաղաքականություն» բաժնում, մարդը կարծես թե կոնկրետ ու առարկայական հարցադրում է արել քաղաքական կատեգորիա ու սուբյեկտ հանդիսացող արժեքի` հողերի կամ կոնկրետ` Արցախի վերաբերյալ։
    Դու առաջարկում ես ընկնել մոլորակային, էզոթերիկ, զուգահեռ–անտեսանելի տարածությունների բաղերը, դա ի՞նչ կոնկրետ պատասխան է տալու Օվերդոզի հարցին։
    Ասենք մարդը կոնկրետ հարց ա տվել, ասում է` ես Արցախի համար ցավում եմ, կողքինս թքած ունի, հիմա ես եմ հայ, ինքն է՞լ, էս հարցին կա՞ կոնկրետ պատասխան։
    Si vis pacem, para bellum

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (15.04.2022)

  5. #79
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Վիշապ ջան, էսօր Թուրքիան մտելա Իրաք, էս խի՞ մտահոգություն չես հայտնում։
    Ուան վեյը ուրա՞, մարդասեր եղբայրներ իմ, ինչու՞ կլռեք

  6. #80
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշապ ջան, էսօր Թուրքիան մտելա Իրաք, էս խի՞ մտահոգություն չես հայտնում։
    Ուան վեյը ուրա՞, մարդասեր եղբայրներ իմ, ինչու՞ կլռեք
    Դժգոհությանդ պատճառը հասկանալի չէ։ Ես քաղաքական գործիչ չեմ, ով ժողովրդի մուծած հարկերից է սնվում ու պարտավոր է ժողովրդին հուզող հարցերի շուրջ չլռել։ Ֆորում է, ով որ թեման ուզում է, քննարկում է, որը չի ուզում, չի քննարկում։

Էջ 6 6-ից ԱռաջինԱռաջին ... 23456

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •