User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 80 հատից

Թեմա: Ովքե՞ր են հայերը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #22
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Զուտ լեզուն պահպանելու համար պետություն ունենալը overkill ա (տես՝ բառիս հայերենը չգիտեմ) ։Ճ Հետո պիտի մի հատ մտածենք, թե ինչու է լեզուն բարձրագույն արժեք, լեզուն ոնց որ հաղորդակցման միջոց է։ Արդյո՞ք լեզուն է ինքնության կարևոր բաղադրիչը։ Ես կարծում եմ՝ ոչ, նույն լեզվով խոսող հազար ու մի տեսակի մարդ կա, ամենատարբեր ծայրահեղ ինքնություններ, այսինքն լեզուն առանձին վերցրած անհատականության, գաղափարների, հայացքների ու վերաբերմունքի վրա ոնց որ թե շատ մեծ ազդեցություն չունի։ Եթե նույն լեզվով խոսող մարդը քեզ հարազատ է թվում, ապա պատճառն ուղղակի հաղորդակցվելու հեշտությունն է։
    Հետո հայրենիքն ու պետությունը տարբեր են։ Ինքնիշխան ու ոչ ինքինշխան պետությունները տարբեր են։ Ժողվրդավարություններն ու դիկտատուրաները տարբեր են։ Եթե մեզ համար սրանք էական չեն, միայն լեզուն է կարևոր, ապա դժվար չի կռահելը, թե ինչի ենք մեր ողջ պատմության ընթացքում աջափ–սանդալի մեջ։
    Դե, դու նորից կատեգորիկ ձևակերպումներ ես տալիս՝ "միայն լեզուն է կարևոր", և մնացածը էական չեն։
    Նորից կրկնեմ՝ ես ընդամենը պատասխանել էի Օվերդոզի հարցին՝ թե պե՞տք է մեզ ընդհանրապես հայրենի տարածք, և իմ պատասխանը՝ պետք լինելու պատճառներից մեկը լեզվի պահպանումն է։

    Իսկ գրածիդ հետ համաձայն չեմ։ Լեզվի դերը և նշանակությունը շատ պարզունակ ես ներկայացրել՝ որպես ընդամենը հաղորդակցման միջոց։ Հաղորդակցությունը բազմաշերտ և բազմակողմանի համակարգ է, որն իր մեջ ներառում է գրականություն, լեզվամտածողություն, աշխարհահայացք, ըմբռնման խորություն և այլն, ու դրանցից միայն լեզվամտածողությունն արդեն բավական է մարդու ինքնության ասպեկտներից մեկի՝ ազգային ինքնության ձևավորման համար։ Բայց դե, ինչքան հասկանում եմ, ազգային ինքնության երևույթը, որպես սոցիալական կոնստրուկցիա, անբնական ու նաև ավելորդ բան ես համարում։ Իրավունք ունես, բայց դա նախընտրության հարց է՝ ավելո՞րդ է, թե՞ ոչ, արժե՞ք է, թե՞ ընդամենը հաղորդակցվելու գործիք։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 09.04.2022, 18:24:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •