Ես ենթագիտակցորեն զգում էի, որ էս պնդման հետ մի բան էն չի, չնայած տրամաբանական է հնչում։ Վերջը հասկացա։ Հենց ենթագիտակցության հետ է կապված։ Լեզուն միայն հաղորդակցման միջոց չէ, այն նաև ասոցիացիաներ է առաջացնում։ Պարզ օրինակ․ արտասահմանում որ լսում եմ մեկը լատվիերեն է խոսում, մի տեսակ հարազատության զգացում է առաջացնում, չնայած որ լեզվին դեռ շատ թույլ եմ տիրապետում։ Իրականում սա հոգեբանական պրոկեցիա է․ ես Ռիգայի նկատմամբ իմ զգացմունքներն այդ մարդու վրա եմ պրոյեկտում։
Էջանիշներ