Ժողովուրդ ջան, շատ շնորհակալ եմ, որ արտահայտվեցիք, ձեր կարծիքները հայտնեցիք էս թեմայի շուրջ։

Իմ takeaway-ները էս քննարկումից հետեւյալն էին՝

- ես ամրապնվեցի իմ էն համոզմունքում, որ մարդ կարա երկրից գնացած լինի, այլ երկրում ապրի, բայց ենթագիտակցական մակարդակում մնա հայ ու ցավա հայրենիքի համար (@StrangeLittleGirl ջան, հարգանքներս)

- ես ուրախացա էն փաստից, որ ինձ արդեն օտարացած երկրում մնացել են հայեր, ովքեր ադեկվատ են արձագանքում իրականության, մտահոգ են երկրի համար, ու համոզված եմ՝ վտանգի պահին տեր կկանգնեն երկրին (@Յոհաննես ջան, հարգանացս հավաստիքը)

- ես ամրապնվեցի իմ էն համոզմունքում, որ լիքը մարդկանց արժեքներ կառուցված են անձնական եսի վրա։ Էդ մարդկանց բարոյական կոմպասի բեւեռային աստղը անձնական եսն է, չկան հոգեւոր արժեքներ անձնական եսից ու նյութական ապահովվածությունից բացի։ Հայրենիք, սահման, հող դատարկ բառեր են էդ մարդկանց համար։ Ես գիտակցական մակարդակում հասկանում եմ էդ մարդկանց, բայց ենթագիտակցորեն իրանք ինձ օտար են։

- ես ուրախացա, որ վերեւի կետին պատկանող մարդիկ երկրում չեն, բայց տխրեցի՝ հասկանալով իմ կողքին էլ լիքը նման մարդիկ կան։

- ու ամենակարեւորը՝ ես տխրեցի՝ հասկանալով, որ արժեքների ու համոզմունքների բեւեռացումը էն աստիճանի ա հասել, որ քաղաքացիական առճակատման հավանականությունը մեր՝ առանց էդ էլ սատկող երկրող ամենեւին էլ զրոյական չէ