Sambitbaba-ի խոսքերից
Նվիրում ենք, Վիշապ ջան, նվիրում ենք։ Եթե նույնիսկ Աճարյանն է նվիրում, մենք ինչու՞ չնվիրենք։
Համաձայն եմ քեզ հետ ու վերևում ես էլ հենց այդ մասին էի ասում, երբ խոսում էի իմ ու քո թոռների մասին. կարևոր չէ, խոսում ենք ես ու դու հայերեն թե ոչ, կարևոր է, որ համախոհ լինենք։ Բայց հայոց լեզուն ու Հայաստանը պետք է լինեն ու մնան, դա շատ ավելի կարևոր է, և ոչ միայն հայերի համար։ Ցավալին այն է, որ մենք դա չենք ուզում ընդունել, համարելով գոռոզամտություն։ Օք, այսօր, ասենք թե մենք դա վստահորեն չենք կարող ասել (չնայած կան շատերն արդեն, որ ասում են, և դրանց մեջ էլ շատ են ոչ-հայերը), բայց եթե մենք համարենք դա գոռոզամտություն ու չբացահայտենք, ուրիշ ո՞վ պետք է այդ անի. չինացի՞ն, թե կիրգիզը։ Չէ՞ որ հենց մենք ենք, որ տիրապետում ենք այդ լեզվին։
Նախալեզվի մեջ են թաքնված մարդկության պատմության, կյանքի նպատակների հարցերի ու պատասխանների կոդերը, հենց էնպես չի, որ ամբողջ մարդկությունը փնտրում է հայր-ազգին, հայր-լեզվին…
Եթե դու ընտանիքի հայր ես և թող նույնիսկ հպարտանում ես դրանով, արդյո՞ք քո հպարտությունը կարելի է գոռոզամտություն համարել։ Բայց այդ հպարտության հետ մեկտեղ քեզ համար մեկ չէ, ճի՞շտ է, քո զավակները ոճրագործ ու ավազա՞կ կմեծանան, թե՞ խելացի և բանիմաց, հասարակությանն անհրաժեշտ մարդիկ։ Որովհետև, եթե դու նորմալ հայր ես, քեզ համար ուղղակի գոյություն չունեն արդեն գոռոզամտություն կամ հպարտություն հասկացությունները։ Քեզ համար մի բան գոյություն ունի միայն. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈւԹՅՈւՆ։ Իսկ ի՞նչ, եթե այս մոլորակի հոր ամբողջ պատասխանատվությունն իմ ու քո ուսերի վրա է, անկախ նրանից, ցանկանում ենք մենք այդ թե ոչ…
Օվերդոզի առաջադրած թեման հիանալի թեմա է։ Մի քանի անգամ կարդացել եմ։ Մի քանի անգամ նստել եմ գրելու։ Բայց ի վերջո հրաժարվել եմ գրել, որովհետև համոզված եմ 100 կիլո, որ առանց երեք կետ որպես աքսիոմա ընդունելու այս խնդրի մասին իզուր է խոսելը, իսկ դրանք այն կետերն են, որոնք դուք չեք ընդունելու ի սկզբանե.
1. Տեսնել Հայաստանին ամբողջ մոլորակի հետ միասնության մեջ և ոչ մի դեպքում որպես առանձին մոլորակ։
2. Նայել ամենին միայն ամբողջականորեն, այսինքն հաշվի առնելով ոչ միայն արտաքին, քաղաքական, տեսանելի իրականությունը, այլ նայել այդ ամենին հոգևոր՝ ոչ թե կրոնական, այլ ոգեղեն, էզոթերիկ իրականության միջից։
3. Այսօրվա իրականությունը նույնպես դիտարկել ոչ միայն իր չոր տեսանելիության մեջ, այլ նույնպես գումարել դրան ամենը, ինչ տեղի է ունենում նաև ան-տեսանելիության տարածքներում, որոնք շատ ավելի մեծ են, քան տեսանելին։
Հավատա, Վիշապ ջան, շատ ցավալի է ինձ համար, որ չենք կարող խոսել այս ամենի մասին։ Որովհետև էնքան լավ էր գրել Օվերդոզը, էնքան ազնվություն կար մեջը, էնքան տեսանելի էր նրա ամբողջ ցավը, որ ինձ նույնպեց ստիպես մասնակիցը դառնալ այդ ամենի ու նայել ամենին իր աչքերով։ Քանի որ… հա, մենք բոլորս էլ ունենք մեր ցավը, մեր դառնությունները մեր երկրի վերաբերյալ, մեր պարտության վերաբերյալ։ Բայց ինչպե՞ս ես կարող եմ իմ զգացմունքները համեմատել մի մարդու զգացմունքների հետ, ով ֆիզիկապես ականատեսն ու մասնակիցն է եղել այդ ամենի… Ես կարող եմ միայն լուռ խոնորհվել քո առջև, Օվերդոզ ջան, ու գրկել քո ծնկերը։
Ինչ վերաբերվում է քեզ, Վիշապ ջան, միշտ մեծ հաճույքով եմ կարդում գրառումներդ, որտև դու մտքերդ հիանալի ես շարադրում։ Ճիշտ է, տարբեր բաներից ենք խոսում, բայց մեկ է, շատ կարևոր է, որ մարդ կարող է հիմնավորապես արդարացնել իր ասածը։ Շատ տխուր է, որ ապրում ենք, կարելի է ասել, կողք-կողքի, բայց երբեք իրար հետ մի բաժակ սուրճ չենք խմել։ Երևի իրոք արժեր դա անել. կարծում եմ, այդ ժամանակ կհամաձայնվեիր, որ դժվար թե ասածներս բուլշիթ են։)
Էջանիշներ