StrangeLittleGirl-ի խոսքերից
Մյուսների գրածները դեռ չեմ կարդացել, բայց անդրադառնամ իսկապես կարևոր հողի հարցին։ Ինչքան էլ տարօրինակ թվա, հողի կամ տարածքի հարցն ինձ համար կարևոր չի։ Ավելի ճիշտ, կարևոր ա, բայց լրիվ ուրիշ պատճառով ու ուրիշ ձևակերպմամբ՝ որպես հետևանք հայ ինքնությանը սպառնացող վտանգին։ Այսինքն, ես կարծում եմ, որ պետք ա Արցախի համար վիզ դնել։ Եթե ռեսուրսները ներեն, նաև ավելի մեծ տարածքների, բայց ոչ թե որովհետև դա մեր պատմական հայրենիքն ա, այլ մի պարզ պատճառով. հայ ինքնությանը վտանգ չի սպառնում մենակ էն դեպքում, երբ էդ ինքնությունը պաշտպանող տարածք կա, որտեղ թուրքական ագրեսիան մուտք չունի։ Ավելին ասեմ՝ թուրքական ագրեսիային դիմադրող էդ տարածքն ինչքան մեծ լինի, էնքան ավելի ապահով։ Նայեք, Արցախը մինչև 2020 թիվը լավ պահում էր մեր անվտանգությունը։ Հիմա, երբ մի մասը չկա, Սյունիքը երկու կողմից շրջապափակված ա, ժամերի հարց ա լինելու Սյունիք պոկելը։ Իսկ դրանից հետո արդեն ինչ մնա Հայաստանին, շատ ավելի արագ թուրք-ադրբեջանական տանդեմը կուլ կտա։
Բայց նաև տարածք ասելով ես հասկանում եմ ոչ միայն հայ ինքնության պահպանման տարածք, այլ նաև բոլոր էն ինքնությունների, որոնք թուրքական ագրեսիան փորձել ու փորձում ա ջնջել երկրի երեսից. եզդիներ, հույներ, ասորիներ, քրդեր, զազաներ և այլն։ Կարծում եմ՝ եթե Հայաստանը որպես կոնցեպտ էդ ճամփան բռներ, դռները բացեր Թուրքիայից հալածված բոլոր էթնիկ խմբերի համար ու հռչակեր իրեն որպես տարածաշրջանում հալածյալների պետություն, գուցե ավելի ամուր լինեինք։ Էս դեպքում, իհարկե, գործ կունենանք մի պետության հետ, որն էնքան էլ ազգային չի, բայց հիմնված ա գաղափարախոսության վրա։
Էջանիշներ