Օվերդոզ, նման է, որ դու ուզում ես նորից բացահայտել
պետությունը որպես ֆունդամենտալ հասկացություն, բայց դժբախտաբար փորձում ես էմոցիոնալ երանգներ տալ դրան (համարելով բարձրագույն արժեք, կամ սրբություն)։
Պետությունը մարդկանց գաղափարների, մշակույթների, հայացքների, շահերի, նպատակների ու էլի ինչ–որ բաների համախմբման ու ներկայացման ամենագլխավոր կառուցվածն է մոլորակի վրա էս պահին։
Դեռևս առանց հողի ու տարածքի պետության ձև չկա, չնայած հայերիս մեջ որոշ «խելոքներ» առաջարկում են
«ցանցային պետության» ձևը, որի
ջատագովն էր նաև Տիգրան Սարգսյան անունով վարչապետը, էս պահին ես չեմ ուզում էդ իմ կարծիքով ապուշության վրա խորանալ։
Արդյո՞ք պետությունը սրբություն է, կամ բարձրագույն արժեք։ Իմ կարծիքով սրանք սխալ ու բացարձակեցնող որակումներ են, մոտավորապես նույն ձև, ոնց որ մնացած բոլոր սրբություններն ու «սրբությունները», այսինքն ես անիմաստ եմ համարում էս գոյի մեջ որևէ բան աստվածացնելը։
Պարտադիր չի որևէ բան աստվածացնել, որպեսզի արդարացվի դրա համար ասենք զենքը ձեռքին կռվելը, դու սխալ ճամփով ես գնում։
Պետությունը քաղաքացիների համար մոտավորապես նույնն է, թե ընտանիքի համար տունը, հիմա եթե տանդ վրա հարձակվում են, ապա ստիպված ես պաշտպանվել, եթե ոչ՝ կսպանվես, կթալանվես, կստրկացվես, կամ տունդ կվառեն, կամ կյուրացնեն և այլն։
Եթե հարևանդ քեզ օգնության է գալիս, ապա հասկանում է, որ հաջորդ հերթը կարող է իրենը լինել, ու տենց համախմբվում են մարդիկ ընդհանուր պրոբլեմներ լուծելու համար։
Հայաստանի ժողովդրի զգալի մասը, մանավանդ՝ Սովետի սերունդը, պարզ բաներ ոնց որ չի հասկանում, այսինքն մարդկանց գիտակցության մեջ պետություն հասկացությունը դեռ նստվածք չի տվել, ու դեռ մենք սահմանադրության ու օրենքների կարևորությունը չենք կարողանում հասկանալ, դրա համար էլ կենտրոնանում ենք սարի ծերի լճի ու սահմանների քարտեզագրման վրա, առանց ամբողջական իրավիճակը կարճաժամկետ ու երկարաժամկետ պատկերացնելու։
Ցավոք սրտի էդ սովետի սերունդների մեջ է մտնում նաև Փաշինյանը, չնայած իմ կարծիքով ինքը իր վարչախմբով այնուամենայնիվ մի քայլ առաջ է, քան նախորդ ԿԳԲշնիկները։
Մեզ համար ամենակարևորը սթափ նայելն է իրականությանը, առանց խուճապի ու մոլորվելու։
Իմ տեսանկյունից, Հայաստանի բոլոր ողջամիտ քաղաքացիները պիտի կյանքի կեսը նվիրեն զինվորական պատրաստությանը (վաղուցվանից էր պետք), այլապես սար առ սար ու լիճ առ լիճ նորից նվիրելու ենք հարևաններին։
Հիմա նաև շանս կա փլվող Ռուսաստանից պոկել այն ռեսուրսները, որ Քոչարյանը «մեծահոգաբար» նվիրել էր սեփական իշխանությունը պահելու համար։
Էսպիսի խնդիրները պիտի լուծվեն պետական քաղաքականությունով, բայց սկզբից պիտի քաղաքացիների զգալի մասի կողմից դա գիտակցվի, որպեսզի լինի այդ պետական քաղաքականությունը։
Նորից ասեմ, եթե օրինակ ասենք Ռուսաստանի քաղաքացիների մեծ մասը ոչխարացած չլինեին, չէր լինի էսօրվա Պուտինը։
Նույն ձևով աշխարհի ցանկացած բնակիչ այս կամ այն չափով պատասխանատվություն ու անելիքների տիրույթ ունի իր վրա ուղիղ և կողմնակի բոլոր ռազմատնտեսաքաղաքական ազդեցությունների զարգացման մեջ։
Եթե մարդիկս ընդհանուր առմամբ գիտակցության վերելք ունենանք, ապա դրական զարգացման շանսերը մեծ կլինեն, իսկ եթե մարդիկս ժամանակի ընթացքում ավելի դեբիլանանք ու դեգրադացվենք, ապա՝ թե լոկալ ու թե համաշխարհային քաոսների ու աղետների շանսերը կշատանան։
Էջանիշներ