User Tag List

Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 80 հատից

Թեմա: Ովքե՞ր են հայերը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    607
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ովքե՞ր են հայերը

    Ես էս վերջերս, ավելի կոնկրետ պատերազմից հետո, սկսել եմ ինձ բռնացնել էն մտքի վրա, որ ունեմ ինքնության խորագույն ճգնաժամ։ Ո՞վ եմ ես, ու ովքե՞ր են ինձ շրջապատողները։ Մինչեւ պատերազմը էս հարցի պատասխանը ունեի՝ հայ եմ, ապրում եմ հայերի մեջ՝ Հայաստան երկրում (մեր եզդի հայրենակիցներին էլ եմ էս կատեգորիայի մեջ մտցնում)։ Հիմա էդ պատասխանը բավարար չի, ավելի՝ ծիծաղելիության աստիճանի միամիտ ու շաբլոնային ա թվում։

    Ես մինչեւ պատերազմը Արցախում երբեք չէի եղել, հա, բնական ա, լիքը կարդացել ու խորացել էի առաջին պատերազմում մեր հաղթանակով, հպարտանում էի դրանով, Արցախը համարում իմը։ Թուրքերի նկատմամբ էլ արհամարհական-ներողամիտ վերաբերմունք կար, որովհետեւ համարում էի, որ հարցը մեր ռազմական հաղթանակով լուծված պրծած ա։

    Էս պատերազմից հետո (ես մասնակցել եմ պատերազմին՝ սկզբից մինչեւ վերջ), հասկացա, որ Ղարաբաղը իրականում իմնա, իմ արյան մեջ ա։ Թուրքերի նկատմամբ էլ թշնամանքի ու ատելության զգացում ձեւավորվեց, որը կարծում եմ իմ գիտակցական կյանքի ընթացքում չի անցնի։ Չէ, սխալ մի հասկացեք, ես վսյո տակի էն կարծիքին եմ, որ իրանք արդար կռվում են մեզ հաղթել, կակ ռազ էդ մասով որեւէ իլյուզիաներ չկան։

    Հիմա գանք բուն խնդրին։ Կռվից հետ գալով՝ ես տեսա, որ թե Ղարաբաղը, թե նաեւ Հայաստանը իմ հայրենակիցների մեծ մասի համար որեւէ արժեք իրականում չէր ներկայացնում, մարդիկ մեծ մասամբ լավագույն դեպքում անտարբեր էին Ղարաբաղի նկատմամբ, վատագույն դեպքում՝ չարախնդող։ Մարդկանց բերանում համատարած էն գարշելի խոսքերն էին, որ "ղարաբաղցիք գալիս, կաֆեներում կայֆավատ էին լինում, մեր տղերքը էնտեղ զոհվում են իրանց համար"։ Մինչդեռ ես գիտեի, որ դա ճշմարիտ չէր, իրականում Ղարաբաղի հողը վառվում ու տնքում էր ծանրության տակ, մինչդեռ Երեւանում կյանքը մեծ մասամբ բնականոն հունից չշեղվեց։ Դա ճիշտ չէր, դա արդար չէր․․․
    Ու լսելով թե ոնց են կռվին հեռվից նայած մարդիկ ծամծմում ղարաբաղցի դասալիքների թեման, որը ինչ որ տեղ նաեւ պետական մակարդակով էր խրախուսվում, ես ավելի էի էի գազազում՝ մտածելով, որ դրանք իմոնք չեն, ես էլ իրանցը չեմ։ Ու հետո, ավելի սառը մտքով էս հարցի մասին մտածելով՝ հասկանում էի, որ իմ կարմիր գծերը էդ մարդկանց համար կարմիր գծեր չեն, իմ սրբությունները էդ մարդկանց համար սրբություններ չեն, ավելին, իրանք պատրաստ են առանց վատ զգալու ոտնակոխ անել դրանք։

    Ու էստեղից հարցեր առաջացան՝ բա ո՞րն ա էն կապող օղակը, որ ինձ ու էդ մարդկանց դնում ա բարիկադի նույն կողմում, ի՞նչն ա էն ընդհանրությունը, որ ինձ ու էդ մարդկանց պիտի համախմբի ընդհանուր նպատակի շուրջ, ու ընդհանրապես ո՞րն ա էդ նպատակը։ Ու ստեղից էլ օրինաչափ հարց առաջացավ՝ մեզանից ո՞վ ա հայ, ե՞ս թե իրանք, ու ընդհանրապես հայն ո՞վ ա, ո՞վ կարա հելնի ասի՝ ես հայ եմ, բացատրի էդ ինչ ա, ու հիմնավորի, որ ինքը հայ ա։
    Ո՞րն ա հայ լինելու չափանիշը՝

    - ծագմամբ հայ լինելը բավարա՞ր է թե ոչ։ Ասենք Տարոն Աճեմօղլուն կամ Գարո Փայլանը հա՞յ են, թե՞ ոչ, կամ եթե հայ են՝ նույնքան հայ են ինչքան ես կամ Հայաստանում ապրող եզդի մարդիկ

    - ծագումով Հայաստանից լինելը բավարա՞ր է (պլյուս նաեւ նախորդ կետը), թե ոչ։ Ասենք արտագաղթած ու իրենց կյանքը, շահերն ու ապագան այլ երկրի հետ կապած մարդիկ հա՞յ են, թե՞ ոչ, կամ եթե հայ են՝ նույնքան հայ են ինչքան ես կամ Հայաստանում ապրող մարդիկ։ Օրինակ, հենց ակումբի Այվին, որ մի գրառմամբ ասում էր, որ Հայաստանի հետ հոգեւոր կապը կորցրել է ու չի ցավում դրա համար, հիմա ինքը այլեւս հա՞յ է թե ոչ

    - Հայաստանում ապրող, բայց Հայաստանի շահերի նկատմամբ անտարբեր մարդը հա՞յ է թե ոչ։ Ասենք օրինակ ակումբի Աթեիստը, որ ասում է որ չի ցավում ոչ զոհված զինվորի, ոչ կորցրած տարածքների համար, հա՞յ է թե ոչ, կամ եթե հայ է՝ նույնքան հայ է, ինչքան պատերազմում գիտակցաբար գռանատի կոլցոն քաշած մարդը

    - ու վերջապես Արցախն ու Հայաստանը իր կարմիր գծերը համարող մարդը հա՞յ է թե ոչ, ավելի կոնկրետ ես հա՞յ եմ, թե ոչ, ու եթե հայ եմ, արդյո՞ք վերեւի կատեգորիաներում թվարկված մարդիկ էլ են հայ։


    Մի խոսքով, լիքը հարցեր ու ոչ մի պատասխան։ Կխնդրեմ ձեր կարծիքիը անկեղծ գրել՝ առանց տողատակերի, հեգնանքի ու մեղադրանքների։ Ես վերեւի տեքստը հենց տենց եմ շարադրել՝ առանց ինչ որ որակումների, գնահատականների (բացի մի դեպքից), կխնդրեմ դուք էլ նույն կերպ գրեք։

    @Վիշապ ապեր, կողքով անցնելու լինես՝ գրի, քո կարծիքը հետաքրքիր ա։ Ուղղակի կխնդրեմ մեր անցած քննարկման ոճը թողնենք էն մի քննարկման մեջ։
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (19.03.2022), StrangeLittleGirl (17.03.2022), Աթեիստ (17.03.2022), Վիշապ (17.03.2022)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •