User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 22 համարի արդյունքները՝ ընդհանուր 22 հատից

Թեմա: Կետոգենային դիետա

  1. #16
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,619
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մերսի, Վիշապ ջան, կարտոֆիլի բառացելու արդյունքները ոնց որ իրենց սպասել չտվեցին։ Չնայած բացառելը ինձ մոտ, ինչպես և առաջ, հարաբերական է։ Եթե կողքս դրած է, մի քանի հատ կկծմծեմ, չեմ քաշվի։

    Մարինացված կաղամբի համար էլ մերսի, ես իրեն սիրում եմ, դե ստեղ էլ շուկայում դրա պակասը չկա։

    Գուգլի պահը չգիտեմ սարկազմ էր, թե չէ, բայց եթե գուգլին հավատանք ու հարցնենք "is ketogenic diet healthy", առաջին արդյունքը տանում է harvard.edu-ի վրա ու ասում է․ "It's advertised as a weight-loss wonder, but this eating plan is actually a medical diet that comes with serious risks"։

    Հա, ես Վիշապին ավելի շատ եմ վստահում, քան Հարվարդին։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (18.03.2025)

  3. #17
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,460
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Գուգլի պահը չգիտեմ սարկազմ էր, թե չէ, բայց եթե գուգլին հավատանք ու հարցնենք "is ketogenic diet healthy", առաջին արդյունքը տանում է harvard.edu-ի վրա ու ասում է․ "It's advertised as a weight-loss wonder, but this eating plan is actually a medical diet that comes with serious risks"։

    ...
    Օրինակ դու, որ կարդում ես հեղինակավոր Հարվարդի գրած՝ «սա բժշկական սննդակարգ է, որը լուրջ ռիսկեր ունի», ծիծաղդ չի գալի՞ս Համ բժշկական է, համ էլ մահացու է, բա՞: Գուգլից օգտվելն էլ ռիսկեր ունի փաստորեն, առաջին դիրքերում են մարդկանց առողջության հետ շահերի բախում ունեցող կոռումպացված հաստատությունները: Ես գուգլից օգտվել նկատի ունեմ վերապահումներով ու աղբյուրները ծանրութեթեև անելով, հղումներին ու հետազոտություններին ուշադրություն դարձնելով:
    Դասական բժշկական աղբյուրները հին ծեծված բանաձևերի վրա են նստած ու մի հատ հավես չեն էլ անում վերջին հետազոտություններով իրենց հոդվածները թարմացնել, ինչու՞, որովհետև շահ չունեն դրանից։
    Քչից շատից բալանսավորված ինֆորմացիայի համար առաջարկում եմ նայել healthline.com -ը։ Գուգլը բարդ է, բան չասի։
    Si vis pacem, para bellum

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    One_Way_Ticket (18.03.2025)

  5. #18
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,460
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ քանի մարդ է սա կարդում, կամ երբևիցե կկարդա, ամեն դեպքում կարևոր բան ավելացնեմ.
    Երկարաժամկետ անառողջ ապրելակերպից (տոքսիկ սնունդ, միջավայր, ծխել, խմել, սթրեսներ) սույն սննդակարգով օրգանիզմը վերականգնել փորձելիս հնարավոր են կողմնակի երևույթներ, որոնք կարիք ունեն լրացուցիչ միջոցառումների։
    Մասնավորապես, երկարաժամկետ ածխաջրերի վրա «նստելուց» հետո կտրուկ ճարպային սննդի անցնելը ժամանակավորապես ծանրաբեռնելու է ձեր լյարդը, լեղապարկն ու նաև երիկամները։
    Էֆեկտը մոտավորապես նման է նստակյաց ու ճարպակալած վիճակից միանգամից լուրջ սպորտով զբաղվելու անցնելուն։ Շատ մարդիկ վատանում են։

    Լեղապարկում ու լեղուղիներում կարող են լինել խցանումներ, որոնք բարձր ածխաջրային սննդակարգի ժամանակ իրենց զգացնել չեն տալիս, բայց ճարպային սննդի անցնելիս՝
    երկար ժամանակ չաշխատած լեղապարկը (որը լեղին հավաքում ու խտացնում է հատուկ ճարպեր մարսելու համար) կարող է նեղվել։
    Նկատելի ախտանիշներից են լինելու ցավերը՝ որովայնի աջ հատվածից մինչև աջ ուս, լուծը, գազերը, թուլությունը և այլն։

    Օրգանիզմին օգնելու ու տոքսիններից ազատվելու համար խորհուրդ են տրվում մաքրող հավելումներ, լեղամուղներ ու թեթև միզամուղներ, որոնք բազմազան բուսական թեյերի, թուրմերի ու հաբերի տեսքով տարածված են ամենուրեք։
    Ծանր դեպքերում, երբ հավելումները շատ չեն օգնում, կան լեղուղիները մաքրելու ռադիկալ ժողովրդական մեթոդներ, մասնավորապես՝ ձիթապտղի ձեթով, լիմոնի, կամ թուրինջի մզվածքով ու անգլիական աղով մաքրումը,
    ինտերնետում կան ուղեցույցներ, օրինակ սա։

    Պարտավոր եմ նշել, որ դասական բժշկությունն ու գիտությունը ժողովրդական, մանավանդ՝ ռադիկալ մաքրման մեթոդներ խորհուրդ չեն տալիս, հետևաբար սա օգտագործեք որպես տեղեկատվություն՝ ձեր պատասխանատվությամբ։

    Ու ավելացնեմ, որ ներկայիս դասական բժշկության մեջ լեղապարկը համարվում է ոչ էական օրգան, ու որի հետ խնդիրներ ունենալիս ձեզ առաջարկելու են լեղապարկը հեռացնել, ու լեղապարկի հեռացումը ամենատարածված վիրահատություններից է:
    Բայց եթե դուք պլանավորում եք դոնաթներից ու չիփսերից անցնել նորմալ մսի, ձվի ու կարագի, ապա ձեզ լեղապարկը պետք է գալու, ուստի աշխատեք այն փրկել, հեռացնելու փոխարեն։
    Օրգանը հիմար սննդակարգի պատճառով չօգտագործելն այն չի դարձնում ոչ կարևոր։
    Si vis pacem, para bellum

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    One_Way_Ticket (18.03.2025)

  7. #19
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,619
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ դու, որ կարդում ես հեղինակավոր Հարվարդի գրած՝ «սա բժշկական սննդակարգ է, որը լուրջ ռիսկեր ունի», ծիծաղդ չի գալի՞ս Համ բժշկական է, համ էլ մահացու է, բա՞:
    Պնդումն իրենով ծիծաղելի չէ։ Ցանկացած դեղ բուժիչ լինելուց բացի ռիսկեր է պարունակում, եթե սխալ օգտագործես։
    Ծիծաղելի է բովանդակությունն իր անհիմն պնդումներով։ Որպես գլխավոր ռիսկ նշվում են հագեցած ճարպերը, սա արդեն քննարկել ենք ակումբում։ Այլ ռիսկերի թվում են վիտամինների պակասը, օրինակ՝ B վիտամինների։ Հմմ, հետաքրքիր է։ Արի հենց Հարվարդին հարցնենք, թե որ ուտելիքներն են B վիտամիններ պարունակում։ Ցուցակում նշված են նաև խոզն ու ձկնեղենը, հմմ։ Արի հարցնենք, թե ինչքան վիտամին B1 է մարդուն օրական անհրաժեշտ, ասում է՝ 1.2mg: Հիմա հարցնենք, թե խոզն ինչքան է դրանից պարունակում։ Այս հարցին Հարվարդը դժվարանում է պատասխանել, մի էջ ոնց որ կա, բայց չի բացում։ Լավ, գուգլին հարցնենք, գուգլը ինչպես արդեն պարզեցինք, Հարվարդին հարգող, վստահելի աղբյուր է, գնանք առաջին իսկ հղումով։ Ասում է՝ 100գ խոզը պարունակում է 0.87mg վիտամին B1: Շարունակելն անիմաստ է։

  8. #20
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,460
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Պնդումն իրենով ծիծաղելի չէ։ Ցանկացած դեղ բուժիչ լինելուց բացի ռիսկեր է պարունակում, եթե սխալ օգտագործես։
    ...
    Թիքեթ ջան, ես վախենամ՝ մարդկանցս կեղծիքի ու հիմարության մասշտաբները շատ ավելի լայն են, քան մենք ուզում ենք հավատալ։ Էդ դեղերի «բուժիչ» լինելը իր «կողմնակի էֆեկտներով» շատ դեպքերում միֆ է ու խարդախություն: Իրականությունն այն է, որ արհեստական ձևերով սիմպտոմների վերացումը, կամ թուլացումը ծախում են որպես «բուժում», իսկ տված վնասը՝ «կողմնակի էֆեկտներ», որոնք մեր փառապանծ «գիտությունը» ինչ ինչ չափանիշներով (կոպիտ ասած՝ մատներից հոտ քաշելով) համարել է ընդունելի, ու սրա վրա FDA-ի նման հարկատուներից սնվող կազմակերպությունները ահռելի մեգամիլիարդանոց մաֆիոզ ցանց են կառուցել, ու լվացել բոլորի ուղեղները։
    Այնինչ նման է, որ բնությունը մեզ բոլոր ցավերի դարմանը տալիս է սկսած հակաբորբոքայիններից, վերջացրած՝ անզգայնացնող ու ցավազրկողներով շատ ավելի հասանելի ու մատչելի, քան լուրջ պրոֆեսոր դեմքերով նշանակվող սինթետիկ քիմիկատներն են։
    Իսկ բուժման «ռիսկերը» սրիկա մաֆիայի ապահովագրությունն է, որով ընդունելի են համարվում վատ, կամ ոչ էֆեկտիվ արդյունքներն ու ծախսված գումարները։
    Շատ դեպքերում սոված մնալը, այսինքն ոչինչ չանելն ավելի արդյունավետ է, քան այս կամ այն քիմիական նյութեր ընդունելը, բայց մենք՝ հիմար մարդիկս ընտրում ենք «կախարդական» կոճակներ և դոնաթներ, որովհետև մենք զրկանքներ չենք սիրում:

    Ինչ վերաբերում է Հարվարդի, կամ Սթենֆորդի նման հռչակավոր «բժշկական» ու «գիտական» նյութերին, ապա կարող ես ասենք նայել դիաբետիկներին խորհուրդ տրվող սննդակարգը: Կարելի է չափավոր ալկոհոլ, այն է՝ երկու բաժին օրեկան տղամարդկանց համար ու մի բաժին՝ կանանց համար… Ասում է՝ զգույշ եղեք բայց:

    Ստենֆորդը մի այլ կարգի «գիտական» ցուցակ ունի ածխաջրերը չափելու, ընդունելի չափաբաժնով չիփսերով, կրեկերներով, պոպկոռնով, պաստայով, մրգերի հյութերով, մարգարինով ու այն մնացած աղբով, որ մարդուն դարձրել են դիաբետիկ, ու խորհուրդ չի տալիս սոված մնալ, կամ տվյալ ժամի ուտելը բաց թողնել: Դե որ չնեղվի մարդս, դեղերն էլ ժամանակին ընդունի:

    Բայց մի երկու թռուցիկ բան կարող ես կետոյի մասին ճարել, ասենք՝ այստեղ ասում է, որ կետոն հոգեկան հիվանդությունների դեպում լավ է:
    Si vis pacem, para bellum

  9. #21
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,619
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ կարծիքով դեղերի մեծամասնությունը առնվազն մեկ լավ կիրառություն ունի: Մեկը ես երևանյան հիվանդություն ունեմ, ու կոլխիցինն ինձ համար փրկություն է։ Դիետայով դա չի բուժվում, չնայած պրիստուպների հաճախականության ու ինտենսիվության վրա գուցե և ազդում է (սթրեսսը հաստատ ազդում է)։

    Խնդիրը դեղերի չարաշահումն է, ու ըստ իս գլխավոր պատճառը մարդկանցս մեծամտությունն է։ Մարս ենք կարողանում թռնել, փորացավի եղածն ինչ է, որ մի հատ դեղ դրա դեմ չհորինենք։ Բիգ ֆարման մարդկանց պարզապես տալիս է այն, ինչ մենք ուզում ենք ստանալ։

  10. #22
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,460
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով դեղերի մեծամասնությունը առնվազն մեկ լավ կիրառություն ունի: Մեկը ես երևանյան հիվանդություն ունեմ, ու կոլխիցինն ինձ համար փրկություն է։ Դիետայով դա չի բուժվում, չնայած պրիստուպների հաճախականության ու ինտենսիվության վրա գուցե և ազդում է (սթրեսսը հաստատ ազդում է)։

    Խնդիրը դեղերի չարաշահումն է, ու ըստ իս գլխավոր պատճառը մարդկանցս մեծամտությունն է։ Մարս ենք կարողանում թռնել, փորացավի եղածն ինչ է, որ մի հատ դեղ դրա դեմ չհորինենք։ Բիգ ֆարման մարդկանց պարզապես տալիս է այն, ինչ մենք ուզում ենք ստանալ։
    Կոլխիցինը, որ դու օգտագործում ես, ալկալոիդ է, որը ստանում են բույսից՝ շնդեղից, որն էլ հուշում է, որ ինչ-որ բան, ինչ-որ տեղ բնության հետ կապ ունի։
    Մյուս փաստը, որ երևանյան հիվանդություն կոչված միջերկրածովյան տենդը տվյալ աշխարհագրական գոտու բնակիչների մոտ է սկսվել այն ժամանակ, երբ այդ նույն աշխարհագրական գոտում մարդիկ սկսեցին ցորեն մշակել, քեզ պիտի հուշի նաև, որ something has to do with food.
    Գենետիկ աղավաղումները պատմականորեն գրեթե միշտ սկսվում են ոչ հարազատ սննդից և/կամ հարազատ սննդի դեֆիցիտից։
    Իսկ ինչու բոլորը չեն, բայց հազարից մեկն է տուժում, ապա գլխին մի փոքր ավելի զոռ տալուց կարելի է հայտնաբերել, որ միջերկրածովյան ավազանը հիմնականում արևոտ է, ուստի արևից ստացվող վիտամինների (D, K, A, բիոտին) դեֆիցիտը, որը բերում է իմունային համակարգի արատների, հազվադեպ երևույթ է, այն է՝ հազարից մեկ։

    Ուստի քո պարագայում, դու պիտի ապրես Իսպանիայի հարավում, ժամակիդ մեծ մասն անցկացնես լողափին, սնվես սարդիններով, ձողաձկան լյարդով ու ցուլի ամորձիններով։
    Բայց, քանի որ ընտրել ես սակավարև Լատվիան իր փափկամազիկ սպիտակ աղջիկներով, ապա կառաջարկեմ ընդունել վիտամին D-ի բարձր դոզաներ՝ D3+K2 10000 IU օրեկան լավագույն տարբերակն է վայթե, սենց մի բան (ընդունել ճարպային սննդի հետ)։
    Ու իսպառ հրաժարվել շաքարեղենից, հացամթերքից ու հատիկավորներից, սնվել ծովամթերքով ու մսեղենով։ Ու կտեսնես, որ մի քանի ամսից կոլխիցինի կարիք շատ չես ունենա։
    Si vis pacem, para bellum

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •