Արագ ու կայուն քաշ քցելու համար միանշանակ էֆեկտիվ է, ես էլ եմ ժամանակին դա արել։ Բայց երկարաժամկետ չեմ պլանավորում օգտագործել։ Նախ, մարդ արարածը էվոլյուցիայի ընթացքում միրգ ու բանջարեղեն կերել է, ու դրանցից հրաժարվելու համար երկաթե-բետոնային արգումենտներ են պետք։ Հետո ես ծանր քաշերով վարժություններ եմ անում, ու էդ դեպքում ոնց որ գլյուկոզան խիստ անհրաժեշտ է։ Օրգանիզմն իհարկե ճարպից կարողանում է գլյուկոզա սինթեզել, բայց էս դեպքում կարող է քչություն անել։ Վերջապես Լատվիայի երկար ու մութ ձմեռների պայմաններում թխվածք ուտելը տրամադրություն է բարձրացնում։ Հոգեկան առողջությունը նույնքան կարևոր է որքան ֆիզիկականը։