Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Օրինակ դու, որ կարդում ես հեղինակավոր Հարվարդի գրած՝ «սա բժշկական սննդակարգ է, որը լուրջ ռիսկեր ունի», ծիծաղդ չի գալի՞ս Համ բժշկական է, համ էլ մահացու է, բա՞:
Պնդումն իրենով ծիծաղելի չէ։ Ցանկացած դեղ բուժիչ լինելուց բացի ռիսկեր է պարունակում, եթե սխալ օգտագործես։
Ծիծաղելի է բովանդակությունն իր անհիմն պնդումներով։ Որպես գլխավոր ռիսկ նշվում են հագեցած ճարպերը, սա արդեն քննարկել ենք ակումբում։ Այլ ռիսկերի թվում են վիտամինների պակասը, օրինակ՝ B վիտամինների։ Հմմ, հետաքրքիր է։ Արի հենց Հարվարդին հարցնենք, թե որ ուտելիքներն են B վիտամիններ պարունակում։ Ցուցակում նշված են նաև խոզն ու ձկնեղենը, հմմ։ Արի հարցնենք, թե ինչքան վիտամին B1 է մարդուն օրական անհրաժեշտ, ասում է՝ 1.2mg: Հիմա հարցնենք, թե խոզն ինչքան է դրանից պարունակում։ Այս հարցին Հարվարդը դժվարանում է պատասխանել, մի էջ ոնց որ կա, բայց չի բացում։ Լավ, գուգլին հարցնենք, գուգլը ինչպես արդեն պարզեցինք, Հարվարդին հարգող, վստահելի աղբյուր է, գնանք առաջին իսկ հղումով։ Ասում է՝ 100գ խոզը պարունակում է 0.87mg վիտամին B1: Շարունակելն անիմաստ է։