User Tag List

Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 115 հատից

Թեմա: Պուտին, քաղաքականությու՞ն, թե՞ պարանոյիզմ, թե՞ անբարոյականություն

  1. #1
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պուտին, քաղաքականությու՞ն, թե՞ պարանոյիզմ, թե՞ անբարոյականություն

    Եթե կենդանի մարդ կա, քննարկենք, թե ինչ է կատարվում Ռուսաստանում, Ուկրաինայում, Պուտինի գլխում, Ռուսաստանի ժողովդրի սրտերում և այլուր։
    Վերջին Ռուսաստանում արված հարցումների ("Эхо Москвы" ռադիոն էր ասում), ժողովրդի կեսը սատարում է Պուտինի քաղաքականությունը, 25%-ը չի սատարում, էն մնացածն էլ դժվարանում են կողմնորոշվել։
    Դե առայժմ լուրջ դիմադրություն սեփական ժողովդրից Պուտինը չի տեսնում նույնիսկ աննախադեպ տնտեսական կոլապսի պայմաններում,
    հետևաբար «հյուսիսային կորեայի» ճամփեն բռնած «մեծ առաջնորդի» խրախճանքը թվում է թե կարող է էլի երկար շարունակվել, նույնիսկ եթե Ռուսաստանի ժողովդրի մի մասը սովահար լինի մոտ ապագայում։
    Կա՞ մարդ, որ լուրջ քաղաքականություն է տեսնում Պուտինի դրսևորումներում։ Իսկ դասական պարանոյիկի ախտանիշնե՞ր։ Կարող է՞ սա ավարտվի միջուկային պատերազմով, թե՞ դժվար։
    Si vis pacem, para bellum

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (02.03.2022), Աթեիստ (02.03.2022)

  3. #2
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հա, էդ ռեյտինգի բարձրացման վրա ես էլ զարմացա, բայց ես միշտ էլ զարմացել եմ, թե ինչ ուժեղ ա իրանց մոտ աշխատում հեռուստատեսային պրոպագանդան։
    Սաղ այլընտրանքային լրատվամիջողները փակել են, ինչը ոնց ուզում ներկայացնում են։

    Ինձ թվում ա դեմից Պուտինը սաղ աշխարհին ուզում էր հիշեցներ, որ ինքն ուժեղ երկիր ա։ Դա չստացվավ, հիմա էլ ուզում ա ցույց տա, որ մեկ ա զադնի դնողը չի, կապ չունի ինչ գնով։

    https://t.me/shlosberg/6342

    Ստեղ Նեմցովը պարզ ասում ա էն, ինչը մենք էսօր տեսնում ենք։ Որ Պուտինը թքած ունի մահերի թվի վրա, ինչ ուզի անելու ա։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (02.03.2022)

  5. #3
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միամտություն կլիներ կարծել, որ կապի օպերատորները կթողնեն ՎՊՆ-ով մտնել, հրաշալի է, որ էս անգամ հայերեն կայքերն արգելափակված չեն:
    Ռուսաստանում սովը բացառվում է՝ հացահատիկի համար առաջին իմպորտյորն է աշխարհում, դրսից միայն թուրքական պոմիդոր են բերում, դրա վրա էլ պետք եղած պահին գրում են՝ հայակական, նավթ ու գազն էլ ունի՝ մարդկանց չցրտահարելու համար: Տեխնոլոգիաներն են թերի, ի՞նչ արած, երբ դանակը ոսկորին է հասել:
    Պուտինի ռեյտինգի մազն էլ չի ծռվել, «Էխո Մոսկվին» ու «Դոժդն» այսօր պիտի արգելափակեին էին, եթե արդեն չեն փակել:
    Ֆեյսբուքը ՎՊՆ-ով էլ նորմալ չի աշխատում:

  6. #4
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արևածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Միամտություն կլիներ կարծել, որ կապի օպերատորները կթողնեն ՎՊՆ-ով մտնել, հրաշալի է, որ էս անգամ հայերեն կայքերն արգելափակված չեն:
    Ռուսաստանում սովը բացառվում է՝ հացահատիկի համար առաջին իմպորտյորն է աշխարհում, դրսից միայն թուրքական պոմիդոր են բերում, դրա վրա էլ պետք եղած պահին գրում են՝ հայակական, նավթ ու գազն էլ ունի՝ մարդկանց չցրտահարելու համար: Տեխնոլոգիաներն են թերի, ի՞նչ արած, երբ դանակը ոսկորին է հասել:
    Պուտինի ռեյտինգի մազն էլ չի ծռվել, «Էխո Մոսկվին» ու «Դոժդն» այսօր պիտի արգելափակեին էին, եթե արդեն չեն փակել:
    Ֆեյսբուքը ՎՊՆ-ով էլ նորմալ չի աշխատում:
    «Էքսպորտյոր» , արտահանող գրելու փոխարեն «իմպորտյոր » եմ գրել:

  7. #5
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես երկու տարբերակ եմ էս պահին դիտարկում։

    1. Երկու տարի բունկերում նստելուց հետո Պուտինի հոգեկանը խանգարվել է։ Ոնց նկատել եք, կովիդից ահավոր վախենում է, սեղանի մոտ երկու մետր չէ, վեց մետր հեռավորություն է բոլորից պահում։ Տենց աշխարհից կտրված՝ կորցրել է իրականության զգացումը։ Գուցե իրեն պատմել են, որ Ուկրաինայում իրեն գրկաբաց սպասում են, ժողովուրդն ու բանակը շատ շուտ իրենց կողմն է անցնելու, և այլն, և այլն։ Պատմողն էլ երևի պատմել է այն, ինչ Պուտինն ուզեցել է լսել։ Այս դեպքում հետագա զարգացումներն անկանխատեսելի են։

    2. Պուտինը շատ լավ էլ գիտակցում է, թե ինչ է անում։ Արևմտյան նորությունները, որ ուկրաինական բանակը հերոսական դիմադրություն է ցույց տալիս, ինձ մի տեսակ Արծրունի "հաղթելու ենք"-ն է հիշեցնում։ Ռուսները ստաբիլ առաջ են գնում ու երևի իրենց ուզածին կհասնեն։ Արևելյան Ուկրաինան, ներառյալ Կիևը, կվերցնեն։ Զելենսկին կտեղափոխվի Լվով, որը կանվանեն ժամանակավոր մայրաքաղաք։ Ռուսաստանը իր գրաված մասին մի ուրիշ անուն կդնի, ասենք "Ուկրաինայի ժողովրդավարական հանրապետություն"։ Ռուսերենը բնականաբար պետական լեզվի ստատուս կստանա։ Ժողովուրդը սկզբում կատեգորիկ չի ընդունի նոր իշխանությանը, բայց դե մի քիչ կսարքեն երկիրը, կյանքի մակարդակը մի քիչ կբարձրանա (հաշվի առնելով այն ինչքան ցածր էր Ուկրաինայում, դա դժվար չի լինի), քչից-շատից կհամակերպվեն։ Ու կմտնենք նոր երկարաժամկետ սառը պատերազմ։

    Ցավալին այն է, որ այս ամենը առանց պատերազմի կարելի էր ստանալ։ Մինչև 2014 թիվը Ուկրաինայի արևելքը մեծ մասամբ պրո-ռուսական էր։ Իրենց կամքով գնացել, Յանուկովիչին էին ընտրել։ Ես 2007-2008 թվերին եղել եմ Ուկրաինայում։ Խարկովն ու Օդեսսան պրակտիկորեն ռուսական քաղաքներ էին։ 10 տարբերություն չէիր գտնի Ռուսաստանի հետ։ Կիևում ուկրաիներենն ավելի աչքի էր ընկնում գրառումների տեսքով, բայց մարդիկ >90% ռուսերեն էին խոսում։ Իր կոպիտ պահվածքով Պուտինը մարդկանց զոռով իր դեմ տրամադրեց։ 2019-ին էլ եմ եղել Կիևում, խոսակցություններին ականջ էի դնում, արդեն 50/50 էր։ Չեմ հավատում, որ 10 տարում արևմուտքից էդքան մարդ լցվեց մայրաքաղաք։ Ամենայն հավանականությամբ մարդիկ սկզբունքորեն սկսեցին ուկրաիներեն խոսել, որպես սիգնալ, որ Ռուսաստանի հետ ոչ մի ընդհանուր բան ունենալ չեն ուզում։

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (02.03.2022), Freeman (02.03.2022), Աթեիստ (02.03.2022), Գաղթական (03.03.2022), Նաիրուհի (03.03.2022)

  9. #6
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Էն աջակցությունը, որ հիմա ստանում ա Ուկրաինան, աննախադեպ ա։
    Քանի որ պատճառը հենց Պուտինն ա, էդ սաղ ոչ թե Ուկրաինային ա օգնում, այլ Ռուսաստանինն, ու ռուսին ա վնասում։

    Էս պահին էղած սահմանափակումներն էնքան շատ են, որ հեսա Ռուսաստանը դառնում ա 2-րդ Հյուսիսային Կորեա։ Ցավոք էդ եզի արածից իրա սատելիտ պետություններն են քաշվում։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  10. #7
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ոչ մի ձև չեմ հավատում, որ սեփական երկրին սենց սանկցիաների տակ գցելը կարա ինչ որ արդարացում կամ տրամաբանություն ունենա։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  11. #8
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սանկցիաները նույն կերպ խփում են սանկցիա մտցնողներին։ Դա իհարկե գաղտնիք չէ, արևմուտքի քաղաքական գործիչները դա բաց տեքստով ասում են։ Հարցն այն է, ինչքանով կկարողանան տակից դուրս գալ։ Մինչև պատերազմը գազի գինն արդեն առաստաղ էր հասել։ Եթե մարդիկ չկարողանան իրենց տները տաքացնել, դա լուրջ թեմա կլինի, ու գուցե դա է Ռուսաստանի հաշվարկը։ Բայց դե ձմեռն արդեն ավարտվեց, մինչև մյուս ձմեռ երևի մի լուծում կգտնեն։

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (03.03.2022)

  13. #9
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ կարծիքով Պուտինը անձնապաշտ սրիկայի (հայերեն՝ ԲՏ–ն ավելի նկարագող է, ափսոս հայհոյանք է) ու պարանոյիկի հիբրիդ է, ու էդպիսին եղել է միշտ։ Այսինքն պարանոյան ու անձնապաշտությունը փոխկապված են, Հիտլերն էլ էր պարանոյիկ, Կիմ Չեն Ընն էլ է պարանոյիկ, ու առհասարակ անձնապաշտ գ*նները պարանոյիկ են։
    Ոնց են սրանք գերիշխանություն ձեռք բերու՞մ, սրա մասին առանձին թեմա ունեինք՝ նման է, որ անձնապաշտական նպատակները ընդհանուր առմամբ մարդկանց մոտ ավելի ուժեղ են, քան համամարդկային խնդիրներ լուծելու ձգտումները, հետևաբար առողջ հասարակության մեջ նմանները պիտի որ արագ նկատվեն ու ճնշվեն։
    Իսկ էսօրվա Պուտինը, նման է, որ արգասիք է հիվանդ հասարակության։ Ռուսաստանում նշմարվում են բազմաթիվ նորմալ ու հրաշալի մարդիկ, բայց գերակշռողը տես որ տգետ ու կարճատես զանգվածն է, ու լսելով ընդդիմադիր ռուսների խոսակցությունները, նման է, որ կարճաժամկետ իրենք հույս չունեն բեկում ունենալ հենց այդ իսկ պատճառով։
    Հետևաբար Ռուսաստանի մոտ ապագան, ինչքան էլ անհավատալի լինի 21 դարի համար՝ ավելի է գորշանում։
    Պուտինի նման ապուշը կարող է միջուկային պատերազմ էլ սկսել, ես ընդհանրապես չեմ հավատում, որ պարանոյիկները ընդունակ են որևէ ռացիոնալ հաշվարկներ կատարելու, երբ որ հիմնական մղումը վախն է։
    Արևմուտքում ոմանք փորձում են Պուտինի տրամաբանությունը հասկանալ, կարծում եմ անհույս գործ է։
    Բայց Թրամփը, քանի որ Պուտինին «հավասարի» նման էր վերաբերվում, դրանից վերջինիս արժանավորությունը շոյվում էր ու թվում է, թե դրանից փափկում էր Նորին Գերազանցությունը, հետևաբար կարծիքներ կան, որ Թրամփի պարագայում գուցե այսպես չագրեսիվանար։
    Ահագին զավեշտալի է, որ աշխարհը քաքն է ընկել մի երկու շիզիկի ու դրանց սպասարկող հասարակությունների ձեռը, որոնք համաշխարհային աղետին հավասար դժբախտություն են։

    Ուկրաինացիք էլ մի բարի պտուղ չեն։ Բայց ոչ մի ազգ էլ չի, մեր մեջ ասած ։Ճ Ամենուրեք կարելի է տգնել տգետների զգալի քանակություն, դրանց հիմարացնել, ատելություն սերմանել ու քաոս սարքել։
    Բայց որոշ երկրներում խելքը գլխին մարդկանց քանակությունն ավելի զգալի է, քան դեբիլներինը, հետևաբար շանսերը փոքրանում են։
    Հիմիկվա աշխարհի գերագույն խնդիրն է՝ անձնապաշտներին չթողնել իշխանությանը մոտ գալ, միշտ ունենալ հակակշռող իշխանական համակարգ, ռացիոնալ նպատակներ, մարդկանց սովորեցնել հարցականի տակ դնել ամեն ինչ ու չենթարկվել քարոզչություններին։
    Էդ մեզ էլ է վերաբերվում։

    Անկեղծ ասած հույս ունեմ, որ ինչ–որ պահից Ռուսաստանում շատերի ուղեղներում արյան շրջանառությունը մի պահ կուժեղանա, ու կարող ա լավ լինի, երբ որ ճգնաժամի պատճառով նաև պակասի սամագոնը։
    իսկ Պուտինի խունտայի մոտ ամենօրյա վախից ու անորոշությունից ավելանում է նաև ատելությունը։ Տեսնենք։

    Էս ամենի մեջ, ահագին ողորմելի է հայերիս վիճակը, որովհետև մեր ապահովությունն ապավինել ենք անմեղսունակներից կառավարվող բանակին։ Այդպիսի բաներ․․․ Զենք առեք։ Ու փամփուշտ։ Կապ չունի, թե որտեղ եք։ Որովհետև կամ մահ, կամ՝ ազատություն։
    Si vis pacem, para bellum

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (03.03.2022), Գաղթական (03.03.2022)

  15. #10
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    @Վիշապ, Ռուսաստանում ուղեղների թեմայով խիստ թերահավատ եմ, որտև էս պատերազմի ֆոնին իրա ռեյտինգը ավելի ա բարձրացել։ Իսկ էն մարդիկ, որոնք իսկապես հասկանում են, թե ինչ քաքի մեջ են, ու ի վիճակի են ինչ որ բան փոխել, կամ երկրից փախել են, կամ էլ մտածում են փախնելու մասին։

    էս օրերին շատերը ինչ որ փոքրիկ միտինգներ են անում, բայց էդ միտինգ անողները շատ փոքրաթիվ են, իսկ իրանց ճնշողները մի քանի անգամ ավելի շատ են (ինչպես միշտ վերջին 15-20 տարիների ընթացքում)։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (03.03.2022)

  17. #11
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    @Վիշապ, Ռուսաստանում ուղեղների թեմայով խիստ թերահավատ եմ, որտև էս պատերազմի ֆոնին իրա ռեյտինգը ավելի ա բարձրացել։ Իսկ էն մարդիկ, որոնք իսկապես հասկանում են, թե ինչ քաքի մեջ են, ու ի վիճակի են ինչ որ բան փոխել, կամ երկրից փախել են, կամ էլ մտածում են փախնելու մասին։

    էս օրերին շատերը ինչ որ փոքրիկ միտինգներ են անում, բայց էդ միտինգ անողները շատ փոքրաթիվ են, իսկ իրանց ճնշողները մի քանի անգամ ավելի շատ են (ինչպես միշտ վերջին 15-20 տարիների ընթացքում)։
    Հա, բան չասի, ու վայթե էս ամենամեծ պրոբլեմն է, որովհետև եթե Ռուսաստանի ժողովուրդը կատաղած զսպեր Պուտինին, ապա պանիկովսկին կարող ա ջոկեր, որ իր տագնապների հետ մի բան էն չի, բայց բանն էն ա, որ Ռուսաստանի ոչխար մասան ու Պուտինն իրենք իրենց ամեն անգամ լրացնում ու գերազանցում են նատոֆոբիայով։

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Իսկ Արևմուտքի ու ՆԱՏՈ–ի ցավն էլ կայանում է նրանում, որ ԱՄՆ դեմոկրատների օրոք սրանք կամ դիտավորյալ (էլի որոշ ռազմական պաշտոնյաների շահերի ականջներն են երևում), կամ ապուշավարի լրացուցիչ օժանդակել են Ուկրաինայի «ձախերին», նույնիսկ առանց հաշվի առնելու Ուկրաինայում դեռևս չհաստատված դեմոկրատիան ու ավանտյուրիզմի դրսևորումները, գումարած լուրջ չեն ընդունել ու լրացուցիչ գրգռել են պարանոյիկին։

    Չգիտեմ ով ոնց, բայց էս ցնորքների մեջ Թրամփը ամենաադեկվատ մարդն ա ինձ թվում։
    Մի խոսքով աստված կանչեք բանը չհասնի կարմիր կոճակները սեղմելուն, էն ինչ որ հիմա կատարվում է, դեռ ամենավատից ահագին հեռու է, ինչքան էլ հոռի հնչի, որովհետև կա իրականության զգացումն ու ծակերը կորցրած, մի քանի հազար միջուկային մարտագլխիկների տիրապետող տխմարներ, ու սրանց հակակշռողների ամենամեծ հույսը հոգնած Բայդենի կաբինետի որոշումներն են։
    Si vis pacem, para bellum

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (03.03.2022)

  19. #12
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ ով ոնց, բայց էս ցնորքների մեջ Թրամփը ամենաադեկվատ մարդն ա ինձ թվում։
    Ես կուզեի 2024-ին հանրապետական ընտրվեր, բայց ոչ Թրամփը։ Ասենք, ԴեՍանտիսը։ Համ Ամերիկայի համար լավ կլիներ, համ մնացած աշխարհի։ Իսկ Բայդենն իրոք խայտառակություն է։

  20. #13
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես կուզեի 2024-ին հանրապետական ընտրվեր, բայց ոչ Թրամփը։ Ասենք, ԴեՍանտիսը։ Համ Ամերիկայի համար լավ կլիներ, համ մնացած աշխարհի։ Իսկ Բայդենն իրոք խայտառակություն է։
    Թրամփատյաց դեմոկրատներն ու Եվրոպայի ձախերը, որ Թրամփին քննադատում էին Պուտինի հետ սիլիբիլի անելու համար, հիմա ստացել են հնարավորություն ու գնացել են Պուտինի հետ առճակատման, առանց որևէ դիվանագիտության նշույլ ցույց տալու։ Էս դեբիլների ֆոնի վրա, նույնիսկ Էրդողանն ա փայլում որպես քաղաքական գործիչ, լեզուս չորանար, չասեյի։ Մի մեծամոլ էլ Թրամփն է, բայց ոչ էդքան տուպոյ, որ թերագնահատեր թշնամիներին, կամ կորոնավիրուսով ահաբեկեր սեփական ժողովդրին, կամ քանդեր սեփական տնտեսությունը, կամ սեփական էժան նավթի ծորակները փակեր, որ Ռուսաստանի նավթի ծորակները բացվեն։
    Si vis pacem, para bellum

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    One_Way_Ticket (03.03.2022), Աթեիստ (03.03.2022)

  22. #14
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեդուզայից

    Аналитики JPMorgan предупреждают, что России может грозить дефолт

    Речь идет (https://www.reuters.com/business/fin...lt-2022-03-02/) о дефолте по долларовым и другим государственным долговым обязательствам. В марте Россия должна погасить гособлигации более чем на 700 миллионов долларов.


    «Хотя теоретически у страны достаточно резервов для покрытия долгов, на практике замораживание некоторых активов и другие меры могут повлиять на ее платежеспособность», — считают в JPMorgan
    Չգիտեմ սա իրանց համար ինչ հետևանքների ա բերելու, բայց մեզ ոչ մի դեպքում լավ բան չի սպասվում։
    Չնայած էս 2 օրը ահագին IT ընկերություններ իսկականից դիտարկում են Հայաստան տեղափոխվելու տարբերակը։ Սինոպսիսի ներքին չաթում առանձին ա քննարկվում, էդ նպպատակով բացված տելեգրամի խմբերում էլ ասում են լավ ակտիվ են։
    Խելոք լինելու դեպքում կարելի ա մի օգուտ ունենալ
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (03.03.2022)

  24. #15
    Պատվավոր անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    603
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դրսի հայեր ջան, դուք որ տենց խրոխտ Պուտին ու Ռուսաստան եք խլեշում, գոնե ջոգում եք, որ Ռուսաստանը տրաքի, մեր հետ՝ նկատի ունեմ Հայաստանում ապրող հայերի հետ ինչ կկատարվի։ Էլ Ղարաբաղի մասին չեմ էլ խոսում։

    Հասկանում եմ, որ հեռու եք, ձեզ որեւէ ֆիզիկական վտանգ չի սպառնում, բայց դատողություններ անելուց մի քիչ էլ Հայաստանի տեսանկյունը հաշվի առեք։
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •