User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 115 հատից

Թեմա: Պուտին, քաղաքականությու՞ն, թե՞ պարանոյիզմ, թե՞ անբարոյականություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պուտին, քաղաքականությու՞ն, թե՞ պարանոյիզմ, թե՞ անբարոյականություն

    Եթե կենդանի մարդ կա, քննարկենք, թե ինչ է կատարվում Ռուսաստանում, Ուկրաինայում, Պուտինի գլխում, Ռուսաստանի ժողովդրի սրտերում և այլուր։
    Վերջին Ռուսաստանում արված հարցումների ("Эхо Москвы" ռադիոն էր ասում), ժողովրդի կեսը սատարում է Պուտինի քաղաքականությունը, 25%-ը չի սատարում, էն մնացածն էլ դժվարանում են կողմնորոշվել։
    Դե առայժմ լուրջ դիմադրություն սեփական ժողովդրից Պուտինը չի տեսնում նույնիսկ աննախադեպ տնտեսական կոլապսի պայմաններում,
    հետևաբար «հյուսիսային կորեայի» ճամփեն բռնած «մեծ առաջնորդի» խրախճանքը թվում է թե կարող է էլի երկար շարունակվել, նույնիսկ եթե Ռուսաստանի ժողովդրի մի մասը սովահար լինի մոտ ապագայում։
    Կա՞ մարդ, որ լուրջ քաղաքականություն է տեսնում Պուտինի դրսևորումներում։ Իսկ դասական պարանոյիկի ախտանիշնե՞ր։ Կարող է՞ սա ավարտվի միջուկային պատերազմով, թե՞ դժվար։
    Si vis pacem, para bellum

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (02.03.2022), Աթեիստ (02.03.2022)

  3. #2
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    46
    Գրառումներ
    8,707
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հա, էդ ռեյտինգի բարձրացման վրա ես էլ զարմացա, բայց ես միշտ էլ զարմացել եմ, թե ինչ ուժեղ ա իրանց մոտ աշխատում հեռուստատեսային պրոպագանդան։
    Սաղ այլընտրանքային լրատվամիջողները փակել են, ինչը ոնց ուզում ներկայացնում են։

    Ինձ թվում ա դեմից Պուտինը սաղ աշխարհին ուզում էր հիշեցներ, որ ինքն ուժեղ երկիր ա։ Դա չստացվավ, հիմա էլ ուզում ա ցույց տա, որ մեկ ա զադնի դնողը չի, կապ չունի ինչ գնով։

    https://t.me/shlosberg/6342

    Ստեղ Նեմցովը պարզ ասում ա էն, ինչը մենք էսօր տեսնում ենք։ Որ Պուտինը թքած ունի մահերի թվի վրա, ինչ ուզի անելու ա։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (02.03.2022)

  5. #3
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միամտություն կլիներ կարծել, որ կապի օպերատորները կթողնեն ՎՊՆ-ով մտնել, հրաշալի է, որ էս անգամ հայերեն կայքերն արգելափակված չեն:
    Ռուսաստանում սովը բացառվում է՝ հացահատիկի համար առաջին իմպորտյորն է աշխարհում, դրսից միայն թուրքական պոմիդոր են բերում, դրա վրա էլ պետք եղած պահին գրում են՝ հայակական, նավթ ու գազն էլ ունի՝ մարդկանց չցրտահարելու համար: Տեխնոլոգիաներն են թերի, ի՞նչ արած, երբ դանակը ոսկորին է հասել:
    Պուտինի ռեյտինգի մազն էլ չի ծռվել, «Էխո Մոսկվին» ու «Դոժդն» այսօր պիտի արգելափակեին էին, եթե արդեն չեն փակել:
    Ֆեյսբուքը ՎՊՆ-ով էլ նորմալ չի աշխատում:

  6. #4
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արևածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Միամտություն կլիներ կարծել, որ կապի օպերատորները կթողնեն ՎՊՆ-ով մտնել, հրաշալի է, որ էս անգամ հայերեն կայքերն արգելափակված չեն:
    Ռուսաստանում սովը բացառվում է՝ հացահատիկի համար առաջին իմպորտյորն է աշխարհում, դրսից միայն թուրքական պոմիդոր են բերում, դրա վրա էլ պետք եղած պահին գրում են՝ հայակական, նավթ ու գազն էլ ունի՝ մարդկանց չցրտահարելու համար: Տեխնոլոգիաներն են թերի, ի՞նչ արած, երբ դանակը ոսկորին է հասել:
    Պուտինի ռեյտինգի մազն էլ չի ծռվել, «Էխո Մոսկվին» ու «Դոժդն» այսօր պիտի արգելափակեին էին, եթե արդեն չեն փակել:
    Ֆեյսբուքը ՎՊՆ-ով էլ նորմալ չի աշխատում:
    «Էքսպորտյոր» , արտահանող գրելու փոխարեն «իմպորտյոր » եմ գրել:

  7. #5
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,574
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես երկու տարբերակ եմ էս պահին դիտարկում։

    1. Երկու տարի բունկերում նստելուց հետո Պուտինի հոգեկանը խանգարվել է։ Ոնց նկատել եք, կովիդից ահավոր վախենում է, սեղանի մոտ երկու մետր չէ, վեց մետր հեռավորություն է բոլորից պահում։ Տենց աշխարհից կտրված՝ կորցրել է իրականության զգացումը։ Գուցե իրեն պատմել են, որ Ուկրաինայում իրեն գրկաբաց սպասում են, ժողովուրդն ու բանակը շատ շուտ իրենց կողմն է անցնելու, և այլն, և այլն։ Պատմողն էլ երևի պատմել է այն, ինչ Պուտինն ուզեցել է լսել։ Այս դեպքում հետագա զարգացումներն անկանխատեսելի են։

    2. Պուտինը շատ լավ էլ գիտակցում է, թե ինչ է անում։ Արևմտյան նորությունները, որ ուկրաինական բանակը հերոսական դիմադրություն է ցույց տալիս, ինձ մի տեսակ Արծրունի "հաղթելու ենք"-ն է հիշեցնում։ Ռուսները ստաբիլ առաջ են գնում ու երևի իրենց ուզածին կհասնեն։ Արևելյան Ուկրաինան, ներառյալ Կիևը, կվերցնեն։ Զելենսկին կտեղափոխվի Լվով, որը կանվանեն ժամանակավոր մայրաքաղաք։ Ռուսաստանը իր գրաված մասին մի ուրիշ անուն կդնի, ասենք "Ուկրաինայի ժողովրդավարական հանրապետություն"։ Ռուսերենը բնականաբար պետական լեզվի ստատուս կստանա։ Ժողովուրդը սկզբում կատեգորիկ չի ընդունի նոր իշխանությանը, բայց դե մի քիչ կսարքեն երկիրը, կյանքի մակարդակը մի քիչ կբարձրանա (հաշվի առնելով այն ինչքան ցածր էր Ուկրաինայում, դա դժվար չի լինի), քչից-շատից կհամակերպվեն։ Ու կմտնենք նոր երկարաժամկետ սառը պատերազմ։

    Ցավալին այն է, որ այս ամենը առանց պատերազմի կարելի էր ստանալ։ Մինչև 2014 թիվը Ուկրաինայի արևելքը մեծ մասամբ պրո-ռուսական էր։ Իրենց կամքով գնացել, Յանուկովիչին էին ընտրել։ Ես 2007-2008 թվերին եղել եմ Ուկրաինայում։ Խարկովն ու Օդեսսան պրակտիկորեն ռուսական քաղաքներ էին։ 10 տարբերություն չէիր գտնի Ռուսաստանի հետ։ Կիևում ուկրաիներենն ավելի աչքի էր ընկնում գրառումների տեսքով, բայց մարդիկ >90% ռուսերեն էին խոսում։ Իր կոպիտ պահվածքով Պուտինը մարդկանց զոռով իր դեմ տրամադրեց։ 2019-ին էլ եմ եղել Կիևում, խոսակցություններին ականջ էի դնում, արդեն 50/50 էր։ Չեմ հավատում, որ 10 տարում արևմուտքից էդքան մարդ լցվեց մայրաքաղաք։ Ամենայն հավանականությամբ մարդիկ սկզբունքորեն սկսեցին ուկրաիներեն խոսել, որպես սիգնալ, որ Ռուսաստանի հետ ոչ մի ընդհանուր բան ունենալ չեն ուզում։

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (02.03.2022), Freeman (02.03.2022), Աթեիստ (02.03.2022), Գաղթական (03.03.2022), Նաիրուհի (03.03.2022)

  9. #6
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    46
    Գրառումներ
    8,707
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Էն աջակցությունը, որ հիմա ստանում ա Ուկրաինան, աննախադեպ ա։
    Քանի որ պատճառը հենց Պուտինն ա, էդ սաղ ոչ թե Ուկրաինային ա օգնում, այլ Ռուսաստանինն, ու ռուսին ա վնասում։

    Էս պահին էղած սահմանափակումներն էնքան շատ են, որ հեսա Ռուսաստանը դառնում ա 2-րդ Հյուսիսային Կորեա։ Ցավոք էդ եզի արածից իրա սատելիտ պետություններն են քաշվում։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •