Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Ապեր, դիկտատորները ոչ թե ժողովդրի ակնկալիքներից բխող քայեր են անում, այլ ժողովդրին թելադրում են՝ թե ինչ քայլեր պիտի ակնկալի ժողովուրդը։ Իսկ էդ դեպքում ցանկացած gamble կարելի է անել, ու ամեն անգամի մի կռուտիտ-էշություն դուրս տալ, ոչխար ժողովուրդն էլ պրոպագանդա կլսի ու ծափ կտա։
Պուտինի դեպքում նման է, որ ինքը արդեն ինչ էլ ասի, ընդունվելու է, անցնելու է գնա՝ դենացիֆիկացիա՞, բենդեռնե՞ր, ՆԱՏՈ-ի սահմաններին մոտենա՞լ, տեռորի՞զմ, իխտամնե՞տ, անալոգովնե՞տ, Պյոտր առաջի՞ն, նոր տարածքնե՞ր, ատոմային պատերա՞զմ, բլա բլա բա՞, իսկ ժողովուրդը՝ բեեե բեեե բեեե բեեե․․․
Պուտինը հանցագործ ա։ Այո, հանցագործներն էլ են մարդ, ու կարող ա ունեն երազանքներ, արժեհամակարգ չգիտեմ ինչ, բայց նորմալ դեպքերում մարդասպանների արժեհամակարգն ու երազանքները վերլուծելու տեղը հանցագործներին մեկուսացնում են, բայց էստեղ խոսքը գնում ա Պուտինի մասին, понимаешь
Չէ, համաձայն չեմ։ Ժողովուրդն է դիկտատորին տալիս քարտ-բլանշ՝ իշխելու ինչ-որ իդեոլոգիայի շրջանակներում։ Իհարկե, դա ինչ-որ տեղ փակ շղթա է։ Ժողովրդի իդեոլոգիայի վրա, իր հերթին, ազդում է դիկտատորի կողմից տարվող պրոպագանդան։ Բայց ժողովուրդը լրիվ էշ չէ, չես կարող սևը ցույց տալ ու ասել որ սպիտակ է, պիտի գոնե ինչ-որ չափով խելքին մոտ լինի։
Էս դեպքում մեծ տարբերություն կա․ պրոֆեսիոնալ բանակը դենացիֆիկացիա էր անում, թե քո հարևանի ընկերոջ տղեն Ազովի ծովի խաթր գնաց, զոհվեց։ Առաջինը շարքային ռուսի համար ընդունելի էր, երկրորդը՝ ոչ։ Ու եթե պատերազմի մեջ լուրջ բեկում չմտցվի, ասենք՝ Օդեսսա գրավելով ու Ուկրաինային Սև ծովից կտրելով, Պուտինը սենց Ազովյան հիմարություններով երկար չի ձգի։