Հետո էդ որ ասում ես երկարաժամկետում զարգանանք, հզորանանք, էդ էլ ա անհնարինին մոտիկ առանց իմ ասած հարցը լուծելու։ Քո պետության գործերին անընդհատ միջամտելու են հենց քեզանից ռիսկ տեսան, անընդհատ խանգարելու են, պիտանի մարդկանց վարկաբեկելու են, չթողնեն աշխատեն։ Պատկերացրու մի իրավիճակ․ քո երկարաժամկետ ծրագրերում գրում ես, որ պատրաստվում ես հզոր բանակ ստեղծել։ Ազերին կարդում ա քո ծրագիրը, քո երկրի ներսում ճարում ա համապատասխան մարդկանց, որոնք գալիս են ցույց են անում՝ թե ես դեմ եմ միլիտարիզացիային, էդ փողերը ուղղեք թոշակներին, թուրքին մի գրգռեք մեր դեմ եւ այլն։ Արդյունքում քո ծրագիրը տապալվում ա դեռ չսկսած։ Ու ամբողջ ցավն էն ա, որ հիպոթետիկ օրինակ չեմ բերում, էդ ամեն ինչը արդեն եղել ա մեր մոտ․․․
Առանց իմ ասած հարցը լուծելու ո՞նց ես սենց բաների դիմակայելու։
Էջանիշներ