Քո խաթեր, էդ Պուգաչևի հարցազրույցն էլ թեթև նայեցի, կարճ, ասում է՝ Պուն կիսագրագետ, անգաղափար, ոչմեկի չվստահող կոմպլեքսավորված մեկն ա, որը իր ժամանակի մեծ մասը հանգիստ կայֆերի մեջ ա անցկացնում (ձյուդո, սաունա–մասսաժ․․․), որին օլիգարխները խմել, սարքել են պրեզիդենտ, ըստ էության, նորություն չի։
Մի անհայրենիք ու անթասիբ․ ու թքած ունեցող տիպերից մեկն էլ Պուգաչևն ա (այսինքն, սրա ասածներն էլ առանձնապես հալած յուղի տեղ ընդունելը ճիշտ չի), ոնց որ դրանցից շատերը, ու հենց սրանց նմանների գոյությունն է այսօրվա Ռուսաստանի պատճառը։
Եվ ի՞նչ էիր ուզում ասեիր, Յոհաննես։
Si vis pacem, para bellum
Ռուսների մոտ արդեն մանթոն սկսվում է, վայթե շուտով Սալավյովը սկսի Պուտինին քննադատել, աշխարհ, աշխարհ...
••Սեղմել՝ ցույց տալու համար
Si vis pacem, para bellum
Աթեիստ (09.03.2022)
Ապեր, դու չգիտես, հենա գործից հասկացող տղերքը վերեւները գրել են, որ իրականում Պուծինը պատերազմը սկսել ա ոչ թե իրա երկրի շահերը իրա պատկերացրածով պաշտպանելու համար, այլ, որովհետեւ
- սխալ գնացած սպերմատոզոիդի արդյունք ա,
- պուպուլը թառամած ա
- գժի թուղթ ունի ձեռը
- ուզում ա սաղ աշխարհը ստրկացնի ու քշի համակենտրոնացման ճամբարներ։
Իսկ եթե կատակը մի կողմ, ապա ես շատ ուրախ եմ, որ կատարվողին ուզում ես Հայաստանի տեսանկյունից նայես։ Դու էս թեմայում հլը որ իմ տեսած միակ ՀԱՅ մարդն ես։ Էստեղ ում ասես տեսել էի, էլ՝ պացեֆիստ-թուրքի, էլ ամերիկացու, էլ կոսմոպոլիտի, բայց հայ տեսած չկայի
ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…
Դեղին մուկիկ (11.03.2022)
Աթեիստ (10.03.2022)
Լիքը կարելի է խորանալ «Ամերիկային կարելի ա աջ ու ձախ բամբիտ անել, Ռուսաստանին չէ՞» թեմայով, ու վայթե Պուտինն էլ սենց պրիմիտիվ հիմնավորումով (այսինքն՝ «կռուտիտ լինելով») հարձակվեց Ուկրաինայի վրա (Հարավսլավիայի ռմբակոծությունից էր «խորացել» իր պատերազմական ճառում)։ Մասնավորապես հայերի շահերի մասին մտածողներդ կարող եք մի քիչ կարդալ ու հասկանալ, թե Հարավսկավիայի հակամարտությունը ինչից էր առաջացել, ՆԱՏՕ–ն ինչի միջամտեց ու ոնց Հարավսլավիան մասնատվեց անկախ պետությունների, որից էլ իրավիճակը ահագին կայունացավ Եվրոպայում, ու ինչ պոտենցիալ ընհանրություններ կան Ղարաբաղյան հակամարտության հետ։
Ընդհանրապես, աշխարհի պրոբլեմների զգալի մասը հետևանք է զանվածային տգիտությունների, տգետ մարդկանց հեշտ է այս ու այն պրիմիտիվ հիմավորումներով ու քարողչությունով մանիպուլացնելը։ Եթե նախնադարում ցեղերի արշավանքների նպատակը գրավելը, կողոպտելն ու ստրացնելն էր, ներկայումս պատերազմների երկու նպատակ կա․
1. Կոնկրետ անձանց իշխանության հասնելը, ցմահ գերիշխանությունն ու կայֆերը ապահովելը, որը հիմնական գործիքը ժողովրդին մշտական կոնֆլիկտների ու պատերազմների մեջ պահելն է, որն էլ հղի է մշտական էսկալյացիաներով
2. Կայունության մեջ գտնվող պետությունների կողմից սեփական երկրի անվտանգությունը ապահովելը, որի հիմնական գործիքը առաջին կետի անձանց դեմ պայքարելն է ու տարբեր մեթոդներով ժողովրդավարություն կամ դրան մոտ մի վիճակ ապահովելը
Ընհանուր առմամբ, ապակենտրոնացված իշխանական համակարգ ունեցող երկրների կողմից պատերազմ ու քարոս առաջացնելու հավականությունը շատ անգամներ ավելի ցածր է համեմատած ավտորիտար կամ ավազակապետական իշխանությունների։
Բացարձակապես էդ տեսակետից Ադրբեջանի, կամ Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա հարձակվելը կամ Հայաստանի կայունության ու անվտանգության վրա ազդելը ավելի մեծ հավանականություն ունի, քան՝ Թուրքիայի, կամ Իրանի կողմից, որովհետև վերջիններս (hամեմատության մեջ իհարկե) ժողովրդավարության տարրեր ունեն ի տարբերություն առաջինների, որոնք ներկայումս բացարձակ միապետություն են։
Ինչ վերաբերում է հայերիս ու մեր ընտրած ճանապարհներին, ապա ես իմ կարծիքը բազմիցս պնդել եմ, «միջազգային հանրության» վրա հույսներս դնելով մենք առնվազն թուլացել ենք, այդ առումով կարելի է կարդալ Ռաֆաել Իշխանյանի Երրորդ ուժի բացառման օրենքը, որտեղ մարդն ամփոփում է, թե ինչն ինչոց է։
Si vis pacem, para bellum
Կարծում եմ, վսյո տակի փափուկ ուժն ավելի էֆեկտիվ ա, ֆորմալ քոնը կլինի, բայց իրականում իրանց տնօրինության տակ։
Եթե բանակ ծառայել ես, հաստատ բանակային հիերարխիայում տեսած կլինես տղերքի, ով յանի յախշիների ախպերն ա, բայց իրականում իրանց տասովչիկն ա։ Տասովչիկին ծեծելն էլ իմաստ չունի, մեկա ինչ ուզես՝ առանց էդ էլ անում ա։ Հիմա մենք դառել ենք թուրք-ազերի ախպերության տասովչիկը, ֆորմալ մեզ ախպեր էլ կասեն (փափուկ ուժ), բայց մեկա մենք մնում ենք տասովչիկ։
ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…
Ախպեր, քո հետ ինչ որ բան քննարկելը իմ համար անիմաստա։ Խոսքի ոնց որ դնես Սալավյովի հետ քննարկման մեջ մտնես Պուտինի թեմայով ։Դ
Դու լռիվ արևմուտքի պրոպագանդայի տակ ես մնացել ու երևի երկու հատ վիդեո ես նայել Հարավսլավիայի մասին ու եկել մի հատ էլ ասում ես գնացեք կարդացեք ։ԴԴԴ լու՞րջ, չէի ֆայմել հո ։Դ
Վաբշե իրոք շշմելույա, որ գերտերություններից մեկը քո համար բարության կատարելության դրսևորումնա ։Դ հետո էլ գալիս մեզ տգետ ես հանում ։Դ բա եղա՞վ բրատ ։ԴԴԴԴԴԴԴԴԴ
Բայց ինձ թվումա, դու յանկիների էն կարծիքի հետ էլ ես համաձայն, որ ճիշտը ջըփենի վրա ատոմային ռումբ քցելն էր, թե չէ չէին հանձնվի ։ԴԴԴԴԴԴԴԴԴ
Բայց էս ամենից զատ, ինձ մոտ հիացմունքա առաջացնում, որ օվկիանոսի այն ափից զինվելու կոչ ես անում, ճիշտա մեզ հորդորում ես կարդալ, բայց դու որպես կարդացած տղա հայոց պատմության վերջին 300-տարվանից կուրսի՞ ես։ Խաբա՞ր ես, որ վեշնի էս թեմաներնա եղել, իսկ ինձնից ու քեզնից շատ անգամներ խելացի մարդիկ ասում են, որ Հայաստանի միակ պլյուսը հնարավորինս քիչ կորուստներով էս ամենի տակից դուրս գալնա։
Իսկ Օվկիանոսի էն ափի պահով բան չունեմ ասելու ախպեր, օբշի էդ քո ընտրություննա, միգուցե մի օր ես էլ գնամ, զուտ ոնց որ իմ վրա տենց պատասխանատվություն չեմ վերցնի զինվելու կոչեր անելու պահով։ Կկարծեմ, որ դրա բարոյական իրավունքը չունեմ, չնայած դու ամրիկացի տղա ես, դուք սիրում եք ուրիշներին կռվցել ։Դ
Հ․գ․ ցավոք սրտի, էս պահին մեզնից էնքան քիչ բանա կախված, իմ արև։
Հ․գ․ համար մեկ․ կարելիա տպավորություն կազմել, թե ռսին եմ բալետ անում, կամ իրանց քայլերը արդարացնում, ինչը ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը։ ։ԴԴԴԴԴԴԴ
Վերջին խմբագրող՝ Յոհաննես: 10.03.2022, 16:57:
Ախպեր հա, չոտկի բանակը միշտ ամենաթույնն միջոցնա քաղաքական խաղերը ջոգելու պահով ։Դ
Օբշի համաձայն եմ, զուտ պետքա երկարաժամկետ ծրագրեր, որ օդում, ջրում, թե ցամաքում զարգանանք ու հզորանանաք։
Վաբշե էդքան դար դրոշի, գերբի ու հիմի համար պախատ ենք արել, հիմա էդ ունենք ու երևի հլը մի էդքան է պետքա վիզ դնենք, որ նորմալ պետություն ունենանք։
Կովբոյ ախպեր, լա՞վ ես։ Ասում ենք թուրքն ու ազերին ուզում ա վզներս կտրի, դու ասում ես զատո թուրքը ժողովրդավար ա՝ պուպուշ ա, իսկ ազերին՝ ժողովրդավար չի՝ քխ ա։ Որ թուրքը վզներս կտրելու լինի՝ մենք էդ փաստից պիտի ավելի լավ զգա՞նք։ Պետք չի էլի ամերիկացուց ավելի ամերիկացի խաղալ, հասկացանք էլի, դու Քելբաջար ծառայած տղա ես, նեուժելի էդ կարգի հողից կտրվել ես․․․
Ու վաբշե, կարո՞ղ ա քո կետոնային դիետայում պլանի տեսակարար կշիռը մի քիչ իջացնես, իրոք պերեդոզ ա էլի․․․
ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…
Ապո, համաձայն եմ երկարաժամկետ ծրագրերի մասով, բայց մի հատ մեեծ բայց կա, առանց որի լուծման քո ոչ մի երկարաժամկետ ծրագիր չի աշխատելու
Էս գրառման հեղինակն ասում ա, որ օբշի ինքը օկ ա, որ հայ ազգ ու հայ պետություն չլինի։ Սենց մտածող մարդիկ ասեմ քեզ բավականին շատ են։ Էս տիպի մարդկանց քո ոչ մի երկարաժամկետ ծրագիր չի հետաքրքրելու, եթե դու ուզելու ես հայի շահերը պաշտպանող պետություն ստեղծես, իրանք քեզ խանգարելու են։
ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…
Այ ստեղ համաձայն չեմ։
Օբշի ես Աթեիստին ահագին լավ ճանաչում եմ, ճիշտա մենք մենակ կինոների հարցում ենք իրար հետ համակարծիք ։Դ
Բայց էս մարդը ուզումա նորմալ երկրում ու հասրակությունում ապրի, որտեղ օրենքը գերակա կլինի։ Իմ կարծիքով սենց թե նենց մենք սաղս դրան պետքա ձգտենք։ Էդ իմ ու քո համար կնշանակի ավելի հզոր երկրում ապրել ու անվելի անվտանգ պետություն ունենալ, բայց վաբշե պարտադիր չի, որ Արտակի համար էդ նույնը իմաստը ունենա։ Չգիտեմ, ինչքանով կարեցա միտքս տեղ հասցնեմ։
Օբշի նաև մտածում եմ, որ մենք ծեր ազգ ենք ու լիքը փոփոխություններ ու խառնամուսնություններ են պետք, մեր ու ուրիշների լավը համադրելով, թե չէ սենց գնա հավեսներս ամեն ինչից կփախնի։
Կարծում եմ սաղի մոտ կա մի հատ կետ, որտեղ սաղիս շահերը համընկնում են ու էդ կետերի վրա ընդհանուր հայտարարի գալով մի բան կստացվի։
Հ․Գ պետք չի սաղ մի գաղափարով ապրեն , նու էդ ուտոպիա է
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ