Հա, ես էն կարծիքին եմ, որ Հիտլերը սկզբնական շրջանում եմ լավ էլ սառը հաշվարկ է արել։ Վերջինս բնավ չի նշանակում, որ ի վերջո ճիշտ դուրս կգաս։ Ասենք, ես կարող եմ տաք գլխով սաղ եվրոներս վաճառեմ, ռուբլի առնեմ ու տակ տամ։ Իսկ կարող եմ շուկան ուսումնասիրել, սառը գլխով ճապոնական իեն առնել ու էլի տակ տալ։ Ինչից ամենևին չի հետևում, որ դա սառը հաշվարկ չէր։ Պարզապես լավ չհաշվարկեցի, կամ բախտս չբերեց, կամ երկուսը միասին։
Հենց քո օրինակում բացարձակապես կարևոր չէ, թե ինչ տրամաբանությամբ է Պուտինը Ուկրաինայի վրա հարձակվել, քանի դեռ ժողովուրդը narrative-ը կուլ է տալիս։ Նենց չի որ ԱՄՆ-ի՝ Իրաքի վրա հարձակվելը մի խորը տրամաբանություն ուներ։ Good enough, որ ժողովուրդն ընդունի, դրանից ավելի պետք էլ չէ։ Վերջերս մի տեղ կարդացի, որ հարցում է անցկացվել, թե դուք աջակցում եք Իրաքում պատերազմը, 2003-ին լիքը մարդ ասել է՝ հա։ Մի քանի տարի անց հարցում են արել՝ արդյոք 2003-ին աջակցում էիք, դրական պատասխանների քանակը շատ ավելի քիչ է եղել։
Հիմա կարող է Պուտինի մոտ էլ է սառը հաշվարկ։ Կարող է իր ուզածին հասնի ու մտնենք նոր սառը պատերազմ, ինչպես արդեն գրել եմ։ Կարող է տակ տա, ջոկի որ տակ է տալիս, ինչ-որ փոխադարձ ընդունելի տարբերակ գտնեն, որ դեմքը չկորցնի, դրանով ավարտվի։ Ամեն դեպքում իմ համար էս պահին հեչ ակնհայտ չէ, որ երկրորդ համաշխարհայինի կարգի կատաստրոֆայի առաջ ենք կանգնած։
Էջանիշներ