Եթե կենդանի մարդ կա, քննարկենք, թե ինչ է կատարվում Ռուսաստանում, Ուկրաինայում, Պուտինի գլխում, Ռուսաստանի ժողովդրի սրտերում և այլուր։
Վերջին Ռուսաստանում արված հարցումների ("Эхо Москвы" ռադիոն էր ասում), ժողովրդի կեսը սատարում է Պուտինի քաղաքականությունը, 25%-ը չի սատարում, էն մնացածն էլ դժվարանում են կողմնորոշվել։
Դե առայժմ լուրջ դիմադրություն սեփական ժողովդրից Պուտինը չի տեսնում նույնիսկ աննախադեպ տնտեսական կոլապսի պայմաններում,
հետևաբար «հյուսիսային կորեայի» ճամփեն բռնած «մեծ առաջնորդի» խրախճանքը թվում է թե կարող է էլի երկար շարունակվել, նույնիսկ եթե Ռուսաստանի ժողովդրի մի մասը սովահար լինի մոտ ապագայում։
Կա՞ մարդ, որ լուրջ քաղաքականություն է տեսնում Պուտինի դրսևորումներում։ Իսկ դասական պարանոյիկի ախտանիշնե՞ր։ Կարող է՞ սա ավարտվի միջուկային պատերազմով, թե՞ դժվար։
Էջանիշներ