Վիշապ-ի խոսքերից
Հա, էս հոպարն էլ ա ատոմայինով վախեցնում։ Ես վաղուց ձանձրացել եմ սենց կաստում–գալստուկով, լուրջ հավասարակշռված դեմքով ու համոզված տոնով միակողմանի , ու հաճախ բուլշիթ պդնումներ անող վերլուծաբաններից, սրանցից ոչ մի օգուտ չկա առհասարակ։ Մի հատ «վերծուծաբան» էլ Պոզներն էր, որի երկարամյա բարբաջանքի արդյունքն էղավ էն, որ մարդը հեղինակություն ու կարողություն ձեռք բերեց, մոդայիկ հագնվեց, սաղ աշխարհով ֆռֆռած, կայֆավատ եղավ իր սիրելի Յագուարով, ու՞... Իր տեղը կարող էր ծաղրածու լինել, մասսաներին զվարճացնող։ Բայց էս հոպարները իրականում կան մասսաներին մոլորության մեջ գցելու ու Պուտինի նմաններին արդարացնելու համար, ու ինձ համար սաղն էլ պրոպագանդոններ են, նույնիսկ եթե առաջին հայացքից պատկառելի մեկն են թվում։
Լիքը կարելի է Արևմուտքին մեղադրել, ասենք Աֆղանստանի տխմար վիճակի, Սիրիայի, Իրաքի, ու մնացած սաղ տեղերի անասունությունների համար, «մոռանալով» լոկալ պատճառները ու Յոհաննեսի ասած «գեոպոլիտիկ» դիսկուրսներ ու ճոռոմաբանություններ շաղ տալ ժամերով։
Պուտինին ու իր շայկային պիտի Ռուսաստանի ժողովուրդը չթողներ երրորդ ու մնացած սռոկները ացնելու, այ դա էր ճակատագրական սխալը։ Ու դրա համար էլ այդ պայծառ երազանքների տեր անձնավորությունը հիմա լպրիշ ժպիտը դեմքին արխային դուրս ա տալիս՝ շամպայնի բաժակը ձեռը։ Ու սենց կգնա մինչև բնական մահով սատկելը, ալյա Ստալին հոպար։ Ժողովուրդն էլ իր թշվառ ու տուֆտա վիճակի համար կմեղադրի Արևմուտքի դավադրություններին, մարդիկ կողբան իրենց դառը բախտը, միլիոնավոր կորուսված հույսեր, ճակատագրեր, էս ինչի՞ սենց եղավ տեսնես, հաաա՜ Արևմուտքն էր մեղավոր։ Իսկ կարող ա՞ Արևելքն էր, գուցե Հարա՞վը...
Էջանիշներ