User Tag List

Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 123 հատից

Թեմա: Պուտին, քաղաքականությու՞ն, թե՞ պարանոյիզմ, թե՞ անբարոյականություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #19
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,665
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիքը կարելի է խորանալ «Ամերիկային կարելի ա աջ ու ձախ բամբիտ անել, Ռուսաստանին չէ՞» թեմայով, ու վայթե Պուտինն էլ սենց պրիմիտիվ հիմնավորումով (այսինքն՝ «կռուտիտ լինելով») հարձակվեց Ուկրաինայի վրա (Հարավսլավիայի ռմբակոծությունից էր «խորացել» իր պատերազմական ճառում)։ Մասնավորապես հայերի շահերի մասին մտածողներդ կարող եք մի քիչ կարդալ ու հասկանալ, թե Հարավսկավիայի հակամարտությունը ինչից էր առաջացել, ՆԱՏՕ–ն ինչի միջամտեց ու ոնց Հարավսլավիան մասնատվեց անկախ պետությունների, որից էլ իրավիճակը ահագին կայունացավ Եվրոպայում, ու ինչ պոտենցիալ ընհանրություններ կան Ղարաբաղյան հակամարտության հետ։
    Ընդհանրապես, աշխարհի պրոբլեմների զգալի մասը հետևանք է զանվածային տգիտությունների, տգետ մարդկանց հեշտ է այս ու այն պրիմիտիվ հիմավորումներով ու քարողչությունով մանիպուլացնելը։ Եթե նախնադարում ցեղերի արշավանքների նպատակը գրավելը, կողոպտելն ու ստրացնելն էր, ներկայումս պատերազմների երկու նպատակ կա․
    1. Կոնկրետ անձանց իշխանության հասնելը, ցմահ գերիշխանությունն ու կայֆերը ապահովելը, որը հիմնական գործիքը ժողովրդին մշտական կոնֆլիկտների ու պատերազմների մեջ պահելն է, որն էլ հղի է մշտական էսկալյացիաներով
    2. Կայունության մեջ գտնվող պետությունների կողմից սեփական երկրի անվտանգությունը ապահովելը, որի հիմնական գործիքը առաջին կետի անձանց դեմ պայքարելն է ու տարբեր մեթոդներով ժողովրդավարություն կամ դրան մոտ մի վիճակ ապահովելը
    Ընհանուր առմամբ, ապակենտրոնացված իշխանական համակարգ ունեցող երկրների կողմից պատերազմ ու քարոս առաջացնելու հավականությունը շատ անգամներ ավելի ցածր է համեմատած ավտորիտար կամ ավազակապետական իշխանությունների։
    Բացարձակապես էդ տեսակետից Ադրբեջանի, կամ Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա հարձակվելը կամ Հայաստանի կայունության ու անվտանգության վրա ազդելը ավելի մեծ հավանականություն ունի, քան՝ Թուրքիայի, կամ Իրանի կողմից, որովհետև վերջիններս (hամեմատության մեջ իհարկե) ժողովրդավարության տարրեր ունեն ի տարբերություն առաջինների, որոնք ներկայումս բացարձակ միապետություն են։
    Ինչ վերաբերում է հայերիս ու մեր ընտրած ճանապարհներին, ապա ես իմ կարծիքը բազմիցս պնդել եմ, «միջազգային հանրության» վրա հույսներս դնելով մենք առնվազն թուլացել ենք, այդ առումով կարելի է կարդալ Ռաֆաել Իշխանյանի Երրորդ ուժի բացառման օրենքը, որտեղ մարդն ամփոփում է, թե ինչն ինչոց է։
    Ախպեր, քո հետ ինչ որ բան քննարկելը իմ համար անիմաստա։ Խոսքի ոնց որ դնես Սալավյովի հետ քննարկման մեջ մտնես Պուտինի թեմայով ։Դ
    Դու լռիվ արևմուտքի պրոպագանդայի տակ ես մնացել ու երևի երկու հատ վիդեո ես նայել Հարավսլավիայի մասին ու եկել մի հատ էլ ասում ես գնացեք կարդացեք ։ԴԴԴ լու՞րջ, չէի ֆայմել հո ։Դ
    Վաբշե իրոք շշմելույա, որ գերտերություններից մեկը քո համար բարության կատարելության դրսևորումնա ։Դ հետո էլ գալիս մեզ տգետ ես հանում ։Դ բա եղա՞վ բրատ ։ԴԴԴԴԴԴԴԴԴ
    Բայց ինձ թվումա, դու յանկիների էն կարծիքի հետ էլ ես համաձայն, որ ճիշտը ջըփենի վրա ատոմային ռումբ քցելն էր, թե չէ չէին հանձնվի ։ԴԴԴԴԴԴԴԴԴ
    Բայց էս ամենից զատ, ինձ մոտ հիացմունքա առաջացնում, որ օվկիանոսի այն ափից զինվելու կոչ ես անում, ճիշտա մեզ հորդորում ես կարդալ, բայց դու որպես կարդացած տղա հայոց պատմության վերջին 300-տարվանից կուրսի՞ ես։ Խաբա՞ր ես, որ վեշնի էս թեմաներնա եղել, իսկ ինձնից ու քեզնից շատ անգամներ խելացի մարդիկ ասում են, որ Հայաստանի միակ պլյուսը հնարավորինս քիչ կորուստներով էս ամենի տակից դուրս գալնա։
    Իսկ Օվկիանոսի էն ափի պահով բան չունեմ ասելու ախպեր, օբշի էդ քո ընտրություննա, միգուցե մի օր ես էլ գնամ, զուտ ոնց որ իմ վրա տենց պատասխանատվություն չեմ վերցնի զինվելու կոչեր անելու պահով։ Կկարծեմ, որ դրա բարոյական իրավունքը չունեմ, չնայած դու ամրիկացի տղա ես, դուք սիրում եք ուրիշներին կռվցել ։Դ
    Հ․գ․ ցավոք սրտի, էս պահին մեզնից էնքան քիչ բանա կախված, իմ արև։
    Հ․գ․ համար մեկ․ կարելիա տպավորություն կազմել, թե ռսին եմ բալետ անում, կամ իրանց քայլերը արդարացնում, ինչը ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը։ ։ԴԴԴԴԴԴԴ
    Վերջին խմբագրող՝ Յոհաննես: 10.03.2022, 16:57:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •