User Tag List

Էջ 2 8-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 115 հատից

Թեմա: Պուտին, քաղաքականությու՞ն, թե՞ պարանոյիզմ, թե՞ անբարոյականություն

  1. #16
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Նենց չի, որ մենակ դրսի հայերն են խլեշում

    Ֆեսյում մի հոգու բացատրում էի, քեզ էլ ասեմ։

    Քիմիոթերապիան էլ քաղցկեղից ա բուժում, բայց դա հեչ չի նշանակում, թե ինքը պուպուշ դեղ ա։
    Անասուն բան ա, որից ստիպված ենք օգտվել։
    Բայց ամեն օգտվելուց էլ ասելու ենք, որ դա անասուն բան ա, ու հսկայական վնաս ա տալիս օրգանիզմին։

    Զուտ կյանքը փրկելու գործիք ա։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (03.03.2022)

  3. #17
    Պատվավոր անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    603
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նենց չի, որ մենակ դրսի հայերն են խլեշում

    Ֆեսյում մի հոգու բացատրում էի, քեզ էլ ասեմ։

    Քիմիոթերապիան էլ քաղցկեղից ա բուժում, բայց դա հեչ չի նշանակում, թե ինքը պուպուշ դեղ ա։
    Անասուն բան ա, որից ստիպված ենք օգտվել։
    Բայց ամեն օգտվելուց էլ ասելու ենք, որ դա անասուն բան ա, ու հսկայական վնաս ա տալիս օրգանիզմին։

    Զուտ կյանքը փրկելու գործիք ա։
    Անալոգիան չհասկացա, անձնագրակից ջան։ Ավելի ճիշտ՝ փորձեցի քո պես մտածեմ, ու սենց բան ստացվեց՝ Ռուսաստանը քաղցկեղով հիվանդ օրգանիզմն ա, ու պիտի պարտվի, որ փլուզվի (սա էլ՝ քիմիոթերապիան ա), ու փլատակների տակից վերածնվի նոր, մաքուր ու Արեւմուտքի քմահաճույքներին հլու-հնազանդ Ռուսաստան, կամ մի քանի Ռուսաստան։ Դե մենք էլ մեր հերթին թուրքերի կողմից կավիրվենք (մենք էլ ենք էլի քաղցկեղով հիվանդ), ու ավերակների միջից կհառնի նոր ու մաքուր, կոռռռռուպցիայից ու թալլլանից զերծ մի Հայաստան, որը իրականում մի մեծ թուրքական մոթել կլինի, բայց էդ հեչ, տենց բաների վրա չարժի ուշադրություն դարձնել։

    Ճիշտ եմ հասկացել անալոգիան?
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

  4. #18
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Overdose-ի խոսքերից Նայել գրառումը
    Անալոգիան չհասկացա, անձնագրակից ջան։ Ավելի ճիշտ՝ փորձեցի քո պես մտածեմ, ու սենց բան ստացվեց՝ Ռուսաստանը քաղցկեղով հիվանդ օրգանիզմն ա, ու պիտի պարտվի, որ փլուզվի (սա էլ՝ քիմիոթերապիան ա), ու փլատակների տակից վերածնվի նոր, մաքուր ու Արեւմուտքի քմահաճույքներին հլու-հնազանդ Ռուսաստան, կամ մի քանի Ռուսաստան։ Դե մենք էլ մեր հերթին թուրքերի կողմից կավիրվենք (մենք էլ ենք էլի քաղցկեղով հիվանդ), ու ավերակների միջից կհառնի նոր ու մաքուր, կոռռռռուպցիայից ու թալլլանից զերծ մի Հայաստան, որը իրականում մի մեծ թուրքական մոթել կլինի, բայց էդ հեչ, տենց բաների վրա չարժի ուշադրություն դարձնել։

    Ճիշտ եմ հասկացել անալոգիան?
    Չէ, Ռուսաստանը հենց քիմիոթերապիան ա։
    Ինքը ահավոր վնասակար ա օրգանիզմի համար, բայց եթե այլ ընտրություն չկա, ուզած չուզած պտի տենց անասուն բանի օգնությանը դիմես։

    Բայց վատն էն ա,որ շատ «քաղցկեղների» առաջացման պատճառն էլ հենց իրա գոյությունն ա։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  5. #19
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,574
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Overdose-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրսի հայեր ջան, դուք որ տենց խրոխտ Պուտին ու Ռուսաստան եք խլեշում, գոնե ջոգում եք, որ Ռուսաստանը տրաքի, մեր հետ՝ նկատի ունեմ Հայաստանում ապրող հայերի հետ ինչ կկատարվի։ Էլ Ղարաբաղի մասին չեմ էլ խոսում։

    Հասկանում եմ, որ հեռու եք, ձեզ որեւէ ֆիզիկական վտանգ չի սպառնում, բայց դատողություններ անելուց մի քիչ էլ Հայաստանի տեսանկյունը հաշվի առեք։
    Ես ինքս Հայաստան ապրած ժամանակ չեմ սիրել, որ դրսի հայերը ցույցերի կամ առավել ևս պատերազմական գործողությունների կոչեր են արել։ Բայց իմ գրածի մեջ ոչ մի նման բան չկա։ Ես շատ զգույշ եմ այդ հարցում ու բացարձակապես կոչեր չեմ անում ու նույնիսկ խորհուրդներ չեմ տալիս, թե հայաստանցիները ինչը ոնց անեն։ Իսկ Պուտինի մասին դատողություններ անել ինձ իրավունք լրիվ վերապահում եմ, ու ինչը հաշվի առնեմ, դա իմ անձնական գործն է։

  6. #20
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    ...
    Անկեղծ ասած հույս ունեմ, որ ինչ–որ պահից Ռուսաստանում շատերի ուղեղներում արյան շրջանառությունը մի պահ կուժեղանա, ու կարող ա լավ լինի, երբ որ ճգնաժամի պատճառով նաև պակասի սամագոնը։
    ...
    Էս տուֆտել եմ։ Ռուսաստանում վայթե ցորենի, գարու ու կուկուռուզի կրիզիս ունենալու շանսերը ամենացածրն են, հետևաբար արաղի դեֆիցիտի շանսերն էլ են ցածր։ Ուստի, Ռուսաստանին վայթե սպառնում է էլ ավելի երկար ու տանջալից նողկալի տարիներ, ու Պուտինին ներկա ժողովդրի պարագայում փոխարինելու է էլի նման մեկը, ու էդպես կարող է շարունակվի, մինչև կարճատև կյանք ունեցող ալկաշներին մանրից փոխարինեն չինացիները, հույս ունենանք, սրանք արաղի նկատմամբ մեծ հակումներ չեն ունենա, բայց հնարավոր է, որ ալկոհոլով, կամ նավթով սնվող կիբորգներ լինեն... Կարճ ասած` զենք առեք, 12 կալիբրը գրեթե ամենուրեք հասանելի է։
    Si vis pacem, para bellum

  7. #21
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,574
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վիշապ ախպեր, էդ զենք առնելու պահը լավ չեմ հասկանում, ու առաջին անգամը չէ, որ էդ թեման բարձրացնում ես։ Ասենք, գնացի առա։ Մի քիչ մանրամասն կնկարագրե՞ս էն սցենարը, որի դեպքում դա ինձ պետք է գալու։

  8. #22
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշապ ախպեր, էդ զենք առնելու պահը լավ չեմ հասկանում, ու առաջին անգամը չէ, որ էդ թեման բարձրացնում ես։ Ասենք, գնացի առա։ Մի քիչ մանրամասն կնկարագրե՞ս էն սցենարը, որի դեպքում դա ինձ պետք է գալու։
    Ես վայթե պատասխանել եմ համապատասխան թեմայում։ Անձնական զենքը մարդուս իրավունքների պաշտպանության գործիք է լրիվ նույն կերպ, ոնց որ պետության բանակը այդ պետության համար։ Աշխարհում տեսնում ես, որ բռնատիությունների ընդլյնման տենդենց կա, կասկածելի քարոզչություն ու սահմանափակումներ, ու իշխանությունների չարաշահման հազար ու մի դեպքեր, որտեղ քո հարկերով ապրող ոստիկանը կարող է էլ քո կողմից չլինել, կամ ոչ բոլոր զինվորները իրենց կյանքի գնով կպաշտպանեն քեզ ու էլի այլ իրավիճակներ։
    Օրինակի համար, որ Պուտինը միջուկային պատերազմի սպառնալիքի տակ կամիկաձեյի նման առաջ գա մերձբալթյան երկրների վրա, ու ասենք իսկանդեներից հետո որոշները սաղ մնացին, ռուսական հետևակը մտավ քաղաք, ի՞նչ պիտի անեք առանց զենքի։ Պիտի ստրկացվեք, ստորացվեք ու ենթարկվեք կարճատև ու երկարատև ֆիզիկական ու հոգեբանական կտտանքների ։Ճ
    Հիմա պատկերացրու, երկու իրավիճակ, ա. երկրի բնակչության մեծ մասը անձնական զենք ունի, և բ. բնակչությունը անզեն է։ Ողջ պրոբլեմն այն է, որ մարդկանց մեծամասնությունը չի պատկերացնում, թե ոնց կարող է կայուն ու պուպուշ իրավիճակը հանկարծ վերածվել դժոխքի` շիզոֆրենիկների պատճառով (ասենք հիմա Ուկրաինայի վիճակը նայելով, ոչ մի ձևի չեք պատկերացնում, որ վաղը հենց ձեր թաղում կարող ա նման իրավիճակ ստեղծվի, չէ՞)։
    Իսկ դժոխքում, ինձ թվում է` հաճախ ավելի լավ է կռվելով ողջ մնալ, կամ սպանվել, քան թե դառնալ գերի ու ավարտել համակենտրոնացման ճամբարում։ Մարդ ես, մեկ մեկ լինում է, աշխարհում տենց փորձ կա։
    Որոշ երկրների պարագայում իմ նշած «պարանոյան» հիմա ավելի իրատեսական է, քան թե Պուտինի «պարանոյան», որ ՆԱՏՈ–ն հարձակվելու էր Ռուսաստանի վրա։
    Կարճ` ներկայիս աշխարհում իրավիճակների հավանականությունը, որ կարող ես խորը ափսոսանքի զգացում ունենալ, որ մոտդ զենք չկա, ոնց որ բարձրանում է։ Զենք ունենալու վատագույն դեպքը վատնված փողերն են, դե, եթե իհարկե զենքի հետ անվտանգության կաննոնների կամ ուղեղի հետ կապված լրացուցիչ խնդիրներ չկան։ Կարծիք է, հայտնում եմ, ամեն մարդ իր համոզմունքներն ունի։
    Si vis pacem, para bellum

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    One_Way_Ticket (04.03.2022), Աթեիստ (04.03.2022)

  10. #23

    Լավ ես անում, որ կարծիք ես հայտնում։ Համոզմունքի հարց չկա, ես անկապ վիճելու համար չէ, որ հարցրեցի, իրոք ուզում եմ հասկանալ։ Ասենք, ռուսական հետևակը իսկանդերներից հետո մտավ Ռիգա։ Ինչո՞վ պիտի ինձ իմ ատրճանակը փրկի։ Մի երկու ռուս զինվորի սպանեմ, ով ստիպված հրաման էր կատարում, մինչև մեկն էլ ի՞նձ սպանի։ Իմա՞ստը։ Խաղաղ բնակչությանը համակենտրոնացված ճամբար չեն ուղարկելու, պարզապես իրենց իշխանությունն են հաստատելու։ Ավելի արդյունավետ չի՞ լինի հետո տակից պայքարել իշխանության դեմ, քան սենց առճակատման գնալ, որտեղ ոչ մի շանս չունես։

    Սեփական իշխանությունների ավտորիտարիզմի հետ պայքարելը մի քիչ ուրիշ հարց է։ Ես համաձայն եմ, որ մարդկանց ձեռքը զենք լիներ, առողջապահության նախարարն ու այլ "խելոք պատվաստվեք ու ավելորդ հարցեր մի տվեք" լոզունգի տեր չինովնիկները ստիպված կլինեին ավելի շատ հաշվի նստել ժողովրդի կարծիքի հետ, բայց ստեղ վտանգն էն է, որ քեզից բացի լիքը ուրիշ խելառների ձեռքն է զենք հայտնվելու, ու պարզ չէ, արդյոք վնասն ավելի շատ չի լինի քան օգուտը։

  11. #24
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    ...Ասենք, ռուսական հետևակը իսկանդերներից հետո մտավ Ռիգա։ Ինչո՞վ պիտի ինձ իմ ատրճանակը փրկի։ Մի երկու ռուս զինվորի սպանեմ, ով ստիպված հրաման էր կատարում, մինչև մեկն էլ ի՞նձ սպանի։ Իմա՞ստը։ Խաղաղ բնակչությանը համակենտրոնացված ճամբար չեն ուղարկելու, պարզապես իրենց իշխանությունն են հաստատելու։ Ավելի արդյունավետ չի՞ լինի հետո տակից պայքարել իշխանության դեմ, քան սենց առճակատման գնալ, որտեղ ոչ մի շանս չունես։

    ...
    Անձնական զենք ունենալը հեքիաթային, կամ «լավատեսական» սցենարների համար չի, որ իր կամքին հակառակ բարի զինվորը զգուշորեն մտնում ա բնակարանդ ու վերմակով քեզ ծածկում ա, որ չմրսես, ու հեռուստացույցով հայտնում են, որ «նոր իշխանություն է հաստատվել», հետո հաջորդ ամիսների խաղաղ պայքարների արդյունքում վերականգնում ես ժողովդրավարությունը։ Ստիպված հրաման կատարող պացիֆիստի փոխարեն կարող է ռաստ գալ Գյումրիում փոքրից մեծ ընտանիքին հնձած Պերմյակովի նման տիպ, իսկ նոր իշխանություններդ կարող են քեզ ցեղասպանել։

    Մի քիչ պրոպագանդա նայի՝

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Բայց եթե մինչև հիմա չես համոզվել, չես էլ համոզվի։ Սալավեյը լավ դիտարկում ունի մարդկանց համոզմունքների վերաբերյալ՝

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Si vis pacem, para bellum

  12. #25
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,574
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Անձնական զենք ունենալը հեքիաթային, կամ «լավատեսական» սցենարների համար չի, որ իր կամքին հակառակ բարի զինվորը զգուշորեն մտնում ա բնակարանդ ու վերմակով քեզ ծածկում ա, որ չմրսես, ու հեռուստացույցով հայտնում են, որ «նոր իշխանություն է հաստատվել», հետո հաջորդ ամիսների խաղաղ պայքարների արդյունքում վերականգնում ես ժողովդրավարությունը։ Ստիպված հրաման կատարող պացիֆիստի փոխարեն կարող է ռաստ գալ Գյումրիում փոքրից մեծ ընտանիքին հնձած Պերմյակովի նման տիպ, իսկ նոր իշխանություններդ կարող են քեզ ցեղասպանել։

    Մի քիչ պրոպագանդա նայի՝

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Բայց եթե մինչև հիմա չես համոզվել, չես էլ համոզվի։ Սալավեյը լավ դիտարկում ունի մարդկանց համոզմունքների վերաբերյալ՝

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար
    Ապեր, հա, կարող է։ Ինչպես նաև կարող է վաղը իջնեմ խանութ, հարևանս, ով էդ օրը մի քիչ շատ էր հարբել, ասի "понаехали тут" ու տա, գյուլլի։ Իսկ եթե տենց հեշտ չկարողանար զենք ձեռք բերել, մի երկու խոսք էլ ես իրեն կասեի, կանցներ, կգնար։ Բայց վիդեոները կնայեմ, գուցե ինչ-որ բան լավ չեմ պատկերացնում։

  13. #26
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, հա, կարող է։ Ինչպես նաև կարող է վաղը իջնեմ խանութ, հարևանս, ով էդ օրը մի քիչ շատ էր հարբել, ասի "понаехали тут" ու տա, գյուլլի։ Իսկ եթե տենց հեշտ չկարողանար զենք ձեռք բերել, մի երկու խոսք էլ ես իրեն կասեի, կանցներ, կգնար։ Բայց վիդեոները կնայեմ, գուցե ինչ-որ բան լավ չեմ պատկերացնում։
    Սենց մի հատ բան կա, կոչվում է՝ իրականության զգացում։ Բոլոր հնարավոր սցենարների հավանականությունների նույնականացումը բերում է ապակողմնորոշման ու իրականության զգացումը կորցնելուն։
    Կարելի է normalcy bias-ը հակակշռել pessimism bias–ով, ու ոչինչ չձեռնարկել։ Ուղղակի հիշեցնեմ, մեր պատմության ցավոտ էջերը վայթե իրականության զգացումը կորցնելու դեպքերից են։
    Si vis pacem, para bellum

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (04.03.2022)

  15. #27
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,574
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սենց մի հատ բան կա, կոչվում է՝ իրականության զգացում։ Բոլոր հնարավոր սցենարների հավանականությունների նույնականացումը բերում է ապակողմնորոշման ու իրականության զգացումը կորցնելուն։
    Կարելի է normalcy bias-ը հակակշռել pessimism bias–ով, ու ոչինչ չձեռնարկել։ Ուղղակի հիշեցնեմ, մեր պատմության ցավոտ էջերը վայթե իրականության զգացումը կորցնելու դեպքերից են։
    Ես չշեշտեցի, որ երկրորդ սցենարն ավելի հավանական եմ համարում, կարծելով, որ ակնհայտ է, որ այդպես եմ կարծում (լավ տավտոլոգիա ստացվեց): Բայց եթե ակնհայտ չէր, պարզաբանեմ։ Նախ, պիտի Ռուսաստանը Լատվիայի վրա հարձակվի։ Ուկրաինայի հետ զգալի տարբերություն կա։ Մի կողմից Պուտինն այն նույն կերպ չի ընկալում որպես Великая Русь-ի մաս, մյուս կողմից ՆԱՏՕ-ի անդամ է։ Այսինքն, ստեղ կարմիր գիծ ավելի շատ ՆԱՏՕ-ն է քաշել։ Այդպիսով, մոտ ժամանակներս նույն սցենարը դժվար կրկնվի։ Իսկ երբ կրկնվի, ես եսիմ որտեղ լինեմ։ Իսկ եթե Ռիգայում լինեմ, պիտի իսկանդերներ լինեն, հետո հետևակը մտնի, հետո պիտի Պերմյակովի պես մեկին ռաստ գամ։ Մի խոսքով, slippery slope, դրա խաթր զինվելը էս պահին խելքին մոտ չեմ համարում։ Իսկ այ էն, որ փողոցում մի կտազինի ռաստ կգամ, լրիվ իրատեսական է։

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    enna (14.03.2022)

  17. #28
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,574
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Ненавижу рашку, хочу прикончить русского»: пьяный латыш пришел к билингвальной семье с ножом и бейсбольной битой

    Էսի թարմ օրինակ մեր կողմերից։ Ստեղ ժողովրդի ձեռքը զենք տաս, վայթեմ քաղաքացիական պատերազմ սկսվի։

  18. #29
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    «Ненавижу рашку, хочу прикончить русского»: пьяный латыш пришел к билингвальной семье с ножом и бейсбольной битой

    Էսի թարմ օրինակ մեր կողմերից։ Ստեղ ժողովրդի ձեռքը զենք տաս, վայթեմ քաղաքացիական պատերազմ սկսվի։
    Լատվիացիք չգիտեմ, բայց ինձ թվում է, լիտվացիք կարգին ժողովուրդ են։ Մի երկու ալկաշով վայթե չարժի եզրակացությունների գալ ողջ ժողովրդի մասին, կամ կեսին անմեղսունակ հանել։ Ու ոնց որ սաղ տենց արխային չեն։
    Si vis pacem, para bellum

  19. #30
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,574
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լատվիացիք չգիտեմ, բայց ինձ թվում է, լիտվացիք կարգին ժողովուրդ են։ Մի երկու ալկաշով վայթե չարժի եզրակացությունների գալ ողջ ժողովրդի մասին, կամ կեսին անմեղսունակ հանել։ Ու ոնց որ սաղ տենց արխային չեն։
    Լատվիացիք էլ են կարգին ժողովուրդ, թե չէ ես ստեղ չէի լինի։ Երկուս ու կես տարի է ստեղ եմ, ոչ մի լուրջ կոնֆլիկտ ոչ մեկի հետ չեմ ունեցել։ Պարզապես պատերազմի սկսվելուց իրոք սրվել են լեզվա-էթնիկական հարաբերությունները երկրի ներսում։ Ինչ վերաբերվում է արխային չլինելու լինքին, ինձ թվում է՝ դա ավելի շատ քաղաքականություն է։ Ես էլ լինեի Բալթիկ երկրներից մեկում կառավարության անդամ, հաստատ գոռալու էի, որ հաջորդը մենք ենք։ Եթե Պուտինը խելքը չի թռցրել (վերադառնալով էս թեմայում առաջին գրառմանս), ապա անհավանական է։ Բայց եթե թռցրել է․․․

Էջ 2 8-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •