Վերնագիրը վերջում44
Չէ սա երազ չէ այլ մղձավանջ է ։
Երազներն այսքան երկար չեն լինում ։
ՈՒ պատկերները իրար հաջորդող ,
Ոչ մի երազում հաճախ չեն փոխվում ։
Ահա թամբում եմ ես իմ նժույգը ,
Հեծնում եմ թամբին գնում եմ առաջ ։
Տեսնում եմ հեռվում բազմաթիվ տներ ,
Ամեն մի տնից մի դրոշ ցըցված ։
Մարդիք այդ փոքրիկ ու մութ տներում ,
Հանգիստ են առնում խոր քուն են մտած ։
Ձիս հրեղեն է գետնին չի դոփում ,
Որ չխանգարի անդորրը նրանց ։
Գնում եմ արդեն ինչ որ դաշտերով ,
Ձիս անգամ դաշտի խոտը չի կոտրում ։
Հազիվ դիպչում է խոտի ծայրերին
ՈՒ ցողից թրջված պայտերն են փայլում ։
Հրեղեն է ձիս , կրակ է շնչում ,
Բոց է դուրս գալիս նրա ռընգերից ։
Շուրջս աղմուկ է ու իրարանցում ,
Ռումբեր ու պայթյուն թշնամու կողմից ։
Ես վիրավոր եմ անկախ իմ կամքից ,
Ոտքիցս ահա արյուն է հոսում ։
Մեջքիս ուժեղ ցավ ինչ որ հարվածից,
Կուրցքս այրվում է պաղ ջուր եմ ուզում ։
Ահա քայլում եմ դեպի լեռները ,
Լեռներում սառը աղբյուրներ շատ կան ։
Սկիզբ են առնում նրանք ձնհալից ,
Շատ վերեւներում այնտեղ միշտ ձյուն կա ։
Իջնում են ներքեվ ու աղբյուր դառնում ,
Որ հայերն օծվեն ու վեր համբառնան ։
Բայց թէ ոսոխը տիրանա դրանց ,
Աղբյուրներն իսկույն լեղի կըդառնան ։
Քայլում եմ այսպես առանց հոգնելու ,
Ոտքիցս դեռ շատ արյուն է գնում ։
ՈՒ այդ արյունից , որ դուրս է թափվում ,
Մայր հողի վրա հետքեր են մնում ։
Ահա հասնում եմ ես պաղ աղբյուրին
ՈՒ ես տալիս եմ փառք Արարողին ։
Տեսնում ահա որ ինձնից առաջ
ջահել զինվորն է հասել նույն տեղին ։
Թասը դրել է սալ քարի վրա ,
Մտքում երեվի յարին գրկելով ,
ՈՒ թարմացել են վշտերը նրա
Վերջին համբույրը մտաբերելով ։
Հետո ուզել է , քիչ հեռանալով ,
Մինչ թասը լցվի գրասստը բարցել ։
Բայց նա տեղյակ չեր որ ԴԱՎ Է ՆՅՈՒԹՎԱԾ ,
ՈՒ բայրաքթարի բաժին էր դարձել ։
Թասը լցվել է ։ Զինվորը չկա ։
Լուրը հասցրեք թող մերը լացի ։
Որ որդին երբեք էլ չի նստելու
Սեղանի շուրջը իրիկնահացի ։
ՈՒ ես արնաքամ , որ էլ ուժ չկա ։
Լեզուս ծարավից քիմքիս է կպել ։
Պաղ ջուրը ահա իմ առջեվ դրված ։
Ուզում եմ վերցնել , ձեռքերս չկա ։
Մութ , դժոխք , լուսին , խավար ու արեվ ։
Էլ ոնց էք իրար դուք ասում բարեվ ։
Հիշեք , եղել է հայ ջահելի որս ,
ՈՒ այն տեվել է
ՉՈՐՍՏԱՍ ՈՒ ԷԼ ՉՈՐՍ
Էջանիշներ