User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Dignitas / օգնություն ինքնասպան լինելու

  1. #1
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Գրառումներ
    1,888
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Dignitas / օգնություն ինքնասպան լինելու

    Ընկերներիցս մեկի տատիկը՝ 74 տարեկան, դիմել ա Շվեյցարիայում գտնվող Dignitas կազմակերպությանը՝ իրեն օգնելու՝ ինքնասպան լինել:
    Ծառայությունն արժի 4-5 հազար եվրո: Հաճելի ու հարմարավետ սենյակում, խաղաղ երաժշտության ներքո, կազմակերպության տիկինը հաճախորդի աչքի առջև թույնը պատրաստում ա, վերջինս էլ մոտիկներին ցտեսություն ասելով՝ խմում ա ու 3 րոպեյվա ընթացքում հոգին տալիս:
    Շվեյցարիան էն քիչ թվով երկրներից ա (եթե ոչ, կարծեմ, միակը), որտեղ օրենքը թույլ ա տալիս նմանատիպ կազմակերպության գործունեությունը:

    Ի՞նչ կարծիքի եք էս երևույթի մասին: Ես որ իմացա՝ ջանս փշաքաղվել էր: Նույնիսկ վիդեոներ կան յութուբում:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (02.01.2022), Varzor (05.01.2022), Աթեիստ (02.01.2022), մարդ եղած վախտ (03.01.2022), Մուշու (06.01.2022), Նաիրուհի (09.01.2022)

  3. #2
    .Net Doctor Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Հասցե
    Լէնգ
    Տարիք
    28
    Գրառումներ
    3,957
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընկերներիցս մեկի տատիկը՝ 74 տարեկան, դիմել ա Շվեյցարիայում գտնվող Dignitas կազմակերպությանը՝ իրեն օգնելու՝ ինքնասպան լինել:
    Ծառայությունն արժի 4-5 հազար եվրո: Հաճելի ու հարմարավետ սենյակում, խաղաղ երաժշտության ներքո, կազմակերպության տիկինը հաճախորդի աչքի առջև թույնը պատրաստում ա, վերջինս էլ մոտիկներին ցտեսություն ասելով՝ խմում ա ու 3 րոպեյվա ընթացքում հոգին տալիս:
    Շվեյցարիան էն քիչ թվով երկրներից ա (եթե ոչ, կարծեմ, միակը), որտեղ օրենքը թույլ ա տալիս նմանատիպ կազմակերպության գործունեությունը:

    Ի՞նչ կարծիքի եք էս երևույթի մասին: Ես որ իմացա՝ ջանս փշաքաղվել էր: Նույնիսկ վիդեոներ կան յութուբում:
    Կարծում եմ, երբ ժամանակը գա, կգնամ Շվեյցարիա։
    Խի՞ տանջվես, եթե հեշտ ու հաճելի ձև կա։

    Հ. Գ. էլի երկրներում ա թույլատրված, օրինակ՝ Հոլանդիայում, բայց տարբեր տեղեր տարբեր պայմաններ են
    Վերջին խմբագրող՝ Freeman: 02.01.2022, 11:42:
    The cake is a lie.

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (02.01.2022), Varzor (05.01.2022), Աթեիստ (02.01.2022)

  5. #3
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    43
    Գրառումներ
    8,578
    Mentioned
    46 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Երեկ ֆիլմ էինք նայում, ու հերթական անգամ հիշեցի, որ Հայաստանում ոնց որ թե տենց էլ դիակիզարան չբացվավ։
    Ես շատ լավ եմ նայում համ էֆթանազիային, համ դիակիզմանը։

    Պետք ա մահվանն ավելի թեթև նայել, չվախենալ, ու սաղ կյանքը չկապել մեռածների հետ (հանձինս գերեզման զարդարելու, ու գերեզմաններով մրցելու)։
    Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 02.01.2022, 22:57:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (02.01.2022), boooooooom (10.01.2022), Freeman (02.01.2022), Sambitbaba (03.01.2022), Varzor (05.01.2022), մարդ եղած վախտ (03.01.2022), Նաիրուհի (09.01.2022)

  7. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    40
    Գրառումներ
    12,394
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընկերներիցս մեկի տատիկը՝ 74 տարեկան, դիմել ա Շվեյցարիայում գտնվող Dignitas կազմակերպությանը՝ իրեն օգնելու՝ ինքնասպան լինել:
    Ծառայությունն արժի 4-5 հազար եվրո: Հաճելի ու հարմարավետ սենյակում, խաղաղ երաժշտության ներքո, կազմակերպության տիկինը հաճախորդի աչքի առջև թույնը պատրաստում ա, վերջինս էլ մոտիկներին ցտեսություն ասելով՝ խմում ա ու 3 րոպեյվա ընթացքում հոգին տալիս:
    Շվեյցարիան էն քիչ թվով երկրներից ա (եթե ոչ, կարծեմ, միակը), որտեղ օրենքը թույլ ա տալիս նմանատիպ կազմակերպության գործունեությունը:

    Ի՞նչ կարծիքի եք էս երևույթի մասին: Ես որ իմացա՝ ջանս փշաքաղվել էր: Նույնիսկ վիդեոներ կան յութուբում:
    Մի կողմ թողնենք ինքնասպանության նկատմամբ վերաբերմունքս ու միանգամից անցնեմ բուն թեմայի հարցին:
    Էդ ծառայության իմաստը, ճիշտն ասած, էնքան էլ չեմ հասկանում. ի՞նչն ա խանգարում, որ մարդ իր տանը կազմակերպի էդ նույնը: Նկարագրվածից դատելով` կարծես ինչ-որ արտասովոր պայմաններ չկան, առնվազն ոչ մի նենց բան, որ սովորական տնային պայմաններում հնարավոր չլինի իրագործել: Ասենք, ո՞ր մեկն էր էդ բաղադրիչներից տենց բարդ կամ թանկ. թու՞յնը (լիքը նյութեր կան կենցաղում օգտագործվող, որոնք խմելու դեպքում միանգամից կուղևորվես էն աշխարհ), հարմարավետ սենյա՞կը, թե՞ երաժշտությունը, որ մարդ դրա համար 4-5000 եվրո ծախսի:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 04.01.2022, 19:18:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (10.01.2022), Varzor (05.01.2022)

  9. #5
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,295
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի կողմ թողնենք ինքնասպանության նկատմամբ վերաբերմունքս ու միանգամից անցնեմ բուն թեմայի հարցին:
    Էդ ծառայության իմաստը, ճիշտն ասած, էնքան էլ չեմ հասկանում. ի՞նչն ա խանգարում, որ մարդ իր տանը կազմակերպի էդ նույնը: Նկարագրվածից դատելով` կարծես ինչ-որ արտասովոր պայմաններ չկան, առնվազն ոչ մի նենց բան, որ սովորական տնային պայմաններում հնարավոր չլինի իրագործել: Ասենք, ո՞ր մեկն էր էդ բաղադրիչներից տենց բարդ կամ թանկ. թու՞յնը (լիքը նյութեր կան կենցաղում օգտագործվող, որոնք խմելու դեպքում միանգամից կուղևորվես էն աշխարհ), հարմարավետ սենյա՞կը, թե՞ երաժշտությունը, որ մարդ դրա համար 4-5000 եվրո ծախսի:
    Օրինակ հարազատներից ինչ–որ մեկը իմանա տենց մտադրությունների մասին ու համապատասխան մարմիններին չասի, կամ, ավելի վատ, տեսնի ու շտապ օգնություն չզանգի, կդատվի որ հանցավոր անգործություն ա արել։ Ամեն դեպքում թույն սրսկելով անցավ մահանալը նույնը չի ինչ Domestos խմելը։ Իսկ եթե բախտը չբերի շտապ օգնությունը շուտ տեղ հասնի ու փրկի էդ մարդը ավելի վատ վիճակով ա շարունակելու ապրել։
    Սովորաբար մարդիկ սենց ծառայության են ուզում դիմել, օրինակ անբուժելի քաղցկեղների դեպքում։ Բայց տեղական օրենքներով բժիշկները պարտավոր են մինչև վերջ էդ մարդուն կենդանի պահել։ Իսկ բուժումից հրաժարվելու դեպքում մարդիկ անտանելի ցավերով են մահանում։

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (05.01.2022), Freeman (04.01.2022), ivy (04.01.2022), Varzor (05.01.2022), Աթեիստ (04.01.2022), Մուշու (06.01.2022), Նաիրուհի (09.01.2022)

  11. #6
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Գրառումներ
    1,888
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի կողմ թողնենք ինքնասպանության նկատմամբ վերաբերմունքս ու միանգամից անցնեմ բուն թեմայի հարցին:
    Էդ ծառայության իմաստը, ճիշտն ասած, էնքան էլ չեմ հասկանում. ի՞նչն ա խանգարում, որ մարդ իր տանը կազմակերպի էդ նույնը: Նկարագրվածից դատելով` կարծես ինչ-որ արտասովոր պայմաններ չկան, առնվազն ոչ մի նենց բան, որ սովորական տնային պայմաններում հնարավոր չլինի իրագործել: Ասենք, ո՞ր մեկն էր էդ բաղադրիչներից տենց բարդ կամ թանկ. թու՞յնը (լիքը նյութեր կան կենցաղում օգտագործվող, որոնք խմելու դեպքում միանգամից կուղևորվես էն աշխարհ), հարմարավետ սենյա՞կը, թե՞ երաժշտությունը, որ մարդ դրա համար 4-5000 եվրո ծախսի:
    Սթրեսի ֆակտորը շատ մեծ չի գոնե էս դեպքում: Մինչդեռ անսպասելի ինքնասպանությունների դեպքում տրավման շրջապատի մարդկանց համար մեծ ա: Գոնե սենց հարազատները հարգում են տվյալ որոշումն ու գնում են իր հետ իրեն հաջողություն ասելու:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (05.01.2022), Աթեիստ (05.01.2022)

  13. #7
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էֆթանազիան արժանապատիվ մահանալու իրավունքն ա, որը պետք ա ունենան ցանկացած մարդ։ Մահանալու ընտիր տարբերակ ա ընտրել էդ կինը։

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (06.01.2022)

  15. #8
    այվուշ
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,677
    Mentioned
    48 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընկերներիցս մեկի տատիկը՝ 74 տարեկան, դիմել ա Շվեյցարիայում գտնվող Dignitas կազմակերպությանը՝ իրեն օգնելու՝ ինքնասպան լինել:
    Ծառայությունն արժի 4-5 հազար եվրո: Հաճելի ու հարմարավետ սենյակում, խաղաղ երաժշտության ներքո, կազմակերպության տիկինը հաճախորդի աչքի առջև թույնը պատրաստում ա, վերջինս էլ մոտիկներին ցտեսություն ասելով՝ խմում ա ու 3 րոպեյվա ընթացքում հոգին տալիս:
    Շվեյցարիան էն քիչ թվով երկրներից ա (եթե ոչ, կարծեմ, միակը), որտեղ օրենքը թույլ ա տալիս նմանատիպ կազմակերպության գործունեությունը:

    Ի՞նչ կարծիքի եք էս երևույթի մասին: Ես որ իմացա՝ ջանս փշաքաղվել էր: Նույնիսկ վիդեոներ կան յութուբում:
    Քո կարծիքը գրառումիցդ լավ չի երևում, ինքդ ի՞նչ վերաբերմունք ունես, ինչի՞ց ես «փշաքաղվել»:

  16. #9
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Գրառումներ
    1,888
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Քո կարծիքը գրառումիցդ լավ չի երևում, ինքդ ի՞նչ վերաբերմունք ունես, ինչի՞ց ես «փշաքաղվել»:
    դե ամեն օր չի որ լսում ես, որ մեկը «օֆիցիալ» ինքնասպանության որոշում ա կայացրել…
    առաջին ռեակցիան շոկային ա (ով ուզում ա լինի): Միշտ ինքնասպանության լուրեր լսելուց ավելի շատ եմ ազդվել քան սովորական մահերի դեպքում):

    Կարծիքս կոնկրետ նմանատիպ կենտրոնի վերաբերյալ բացասական ա մի քիչ: Ու չեմ կարա հստակ բացատրեմ ինչի: Մի տեսակ սխալ ա թվում (չնայած ով գիտի որն ա ճիշտն ու սխալը…)… համենայնդեպս ՝ ազդում ա վրաս … մի տեսակ սխալ ա թվում…

  17. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (10.01.2022), ivy (07.01.2022), Աթեիստ (07.01.2022), Ուլուանա (07.01.2022)

  18. #10
    .Net Doctor Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Հասցե
    Լէնգ
    Տարիք
    28
    Գրառումներ
    3,957
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    դե ամեն օր չի որ լսում ես, որ մեկը «օֆիցիալ» ինքնասպանության որոշում ա կայացրել…
    առաջին ռեակցիան շոկային ա (ով ուզում ա լինի): Միշտ ինքնասպանության լուրեր լսելուց ավելի շատ եմ ազդվել քան սովորական մահերի դեպքում):

    Կարծիքս կոնկրետ նմանատիպ կենտրոնի վերաբերյալ բացասական ա մի քիչ: Ու չեմ կարա հստակ բացատրեմ ինչի: Մի տեսակ սխալ ա թվում (չնայած ով գիտի որն ա ճիշտն ու սխալը…)… համենայնդեպս ՝ ազդում ա վրաս … մի տեսակ սխալ ա թվում…
    Հոսպիսների, մահացու հիվանդների խնամքի մասին էլ ուսումնասիրի, կարող ա կարծիքդ լրիվ փոխվի։
    Իմ համար էվթանազիան ՄՌՏ-ին համարժեք նորարարություն ա, որը մարդկանց կյանքի որակը կտրուկ բարձրացնում ա
    The cake is a lie.

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (06.01.2022), Աթեիստ (07.01.2022), Նաիրուհի (09.01.2022)

  20. #11
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    33
    Գրառումներ
    3,475
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էվթանազիան ու ինքնասպանությունն ինձ համար հեչ նույնը չեն։ Ինքնասպանությունն ասոցացվում է ավելի սուր, ծայրահեղ իրավիճակի հետ, ու միշտ զգացողություն կա, որ եթե էդ մարդը ժամանակին օգնություն ստանար, նման քայլի չէր գնա։ Եթե ինքնասպանության փորձ կատարող մարդու տեսնեմ, ամեն ինչ կանեմ խանգարելու համար։

    Էվթանազիան ավելի երկար կշռադատված, սթափ որոշում է, մանավանդ որ որևէ երկրում դեռ դա հնարավոր չէ կազմակերպել անմիջապես։ Մարդը միշտ մտածելու, մտափոխվելու ժամանակ ունի, աֆեկտիվ վիճակում չի գործում, ինչպես ինքնասպանությունների մեծ մասի դեպքում։

    Բացի այդ, ինքնասպան լինելու մեթոդները սովորաբար տհաճություն են առաջացնում, ուղղակիորեն կապված են կա՛մ ցավի/տառապանքի հետ, կա՛մ արագ են, բայց մահից հետո էնքան էլ հաճելի տեսարան չի ականատեսների համար։ Ինչքան էլ մարդու համար կյանքը հետաքրքրությունը կորցրած լինի, երևի բոլորս էլ մտածել ենք՝ մեռած ժամանակ ինչ տեսք կունենանք, ու դա շատերի համար կարող է կարևոր հանգամանք լինել մահվան միջոցն ընտրելիս։ Հաճելի մթնոլորտում, սիրելի մարդկանցով շրջապատված ու սիրուն կյանքին հրաժեշտ տալը գոնե ինձ համար անհամեմատելի է ձեռքի տակ եղած միջոցներով թաքուն ինքնասպան լինելու հետ։

    Կարծեմ 2005-ին էր, երբ առաջին անգամ իմացա էվթանազիայի մասին «Ծովը հոգում» ֆիլմից։ Հիշում եմ, որ առաջին իսկ պահից անգամ ներքին տարակուսանք կամ կասկած չեմ ունեցել, որ մարդը պետք է իրավունք ունենա մեռնելու։ Գեղեցիկ ու երջանիկ մեռնելու պատկերն էլ շատ տպավորված էր Զոհրապի «Երջանիկ մահը» նովելից։ Էնպես որ լիովին կողմ եմ էվթանազիային։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (09.01.2022), Freeman (09.01.2022), Աթեիստ (09.01.2022)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •