Վախտին ակումբում հավես սովորություն կար՝ շնորհավորել ակումբցիների տարեդարձները։ Բայց ֆբ-ի ի հայտ գալով ակումբը կամաց-կամաց շատ խոր քուն մտավ, իսկ էդ սիրուն սովորություններն էլ վերացան։ Բայց էսօր ուզում եմ հենց ակումբում շնորհավորել ակումբի հիմնադիր Չուկի ծնունդը (հեչ էլ թե չի մտնի ու չի տեսնի էս շնորհավորանքը)։ Չուկի գոյությունը առիթ ա դարձել մեզ բոլորիս իրար քիչ-թե շատ ճանաչելու, իրար հետ մի գրագետ զանգված կազմելու ու շատ դեպքերում մնացյալից առանձնանալու համար։ Հիմա շատերը առօրյայում չեն էլ հիշում ակումբի մասին, բայց եթե մի փոքր առիթ ա լինում, հպարտությամբ շեշտում են, որ ակումբն ուրիշ ա։
Չուկ ջան, մաղթում եմ, որ քո բոլոր գործերը էսպես մնայում լինի, որ նման ձևով գնահատվի շատերի կողմից։ Առողջ լինես ու հաջողակ։ Ընտանեկան երջանկությունն ու ջերմությունը միշտ ուղեկից լինի քեզ։
Շնորհավոր , ապրես, որ ծնվել ես
Էջանիշներ