Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
[FONT="]
Հոդված 181. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները

[/FONT]

[FONT="]1. Տեղական ինքնակառավարման մարմիններն են համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը, որոնք ընտրվում են հինգ տարի ժամկետով: Ընտրական օրենսգրքով կարող է սահմանվել համայնքի ղեկավարի ուղղակի կամ անուղղակի ընտրություն: {…}
[/FONT]

[FONT="]
Հոդված 182. Համայնքի խնդիրները և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները

[/FONT]

4. Համայնքի ղեկավարը կատարում է համայնքի ավագանու որոշումները, իրականացնում է համայնքի աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը։ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՌՋԵՎ:


---------------------------------------
Էսօր Հայկոն ինքն էլ ընդունեց ավագանու ու իր միջև կապի խզումը։ Ու դա արդեն նշանակում էր, որ ավագանին պարտավոր էր իրան հանել։ Բայց աբսուրդ էր, որ նշում էին, որ թեև 2019 թվից խնդիր կար, բայց 2022-ի նախաշեմին նոր հանում են։
Կամ որ հա խոսում են ինչ որ կոռուպցիոն ռիսկերից, ու դրանում մեղադրում Հայկոյին։ Կա՞ն կոռուպցիայի դրսևորումներ, դիմեք համապատասխան մարմիններին, Հայկոն չէր, որ պտի դրանով զբաղվեր։
Կարճ ասած երկու կողմն էլ մեղավոր են էս հարցում։ Հայկոն, որ չի ենթարկվել ավագանուն, ինչպես պահանջում ա օրենքը, իսկ ավագանին, որ մինչև հիմա հիմա ձգել են խնդիր, ու էդքանով հանդերձ չկարացան նորմալ հիմնավորեն։
Ամենամեղավորը ՔՊ-ն ա, որ էդ ամեն ինչը արեց հնարավորինս անասուն, ստոր, երեխավարի ձևով։
Էն, որ օրենքով կարա ավագանին հանի քաղաքապետին, էս պահին ոչ մեկի չի հետաքրքրում, ոչ էլ էն, որ կապի խզում կար, սաղ ջղայնանում են էն քայլերից, որով ՔՊ-ն գնաց Հայկոյին հանելու։
Ասենք ասում են Քոչարյանի հետ ա հանդիպել ։դ Լավ ա չեն ասում գեյ էր կամ քաղաքապետարանի զուգարանում գետնից բան ա վերցրել։ Չնայած չեմ զարմանա, որ դրան էլ հասնի մի երկու շաբաթից