User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: Ելակի դաշտեր հավերժ

  1. #1
    Սկսնակ անդամ Fragile-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.09.2020
    Գրառումներ
    52
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ելակի դաշտեր հավերժ

    Երբեք օրագիր չեմ պահել, նախ՝ երևի որովհետև ձեռագիրս աչքիս դուր չի գալիս, հետո էլ՝ հաստատ հետ չէի դառնա կարդալու, երբ փոխարենը կա, ասենք, պարսկական պոեզիա։
    Բայց հիշում եմ, մի անգամ ափերս լավ քոր էին գալիս, երբ շատ էի տխուր․ դա գրեթե մեկ տարի առաջ էր, երբ չէի մարսում պատերազմը՝ որպես երևույթ․ դեռ պարտվելուն չէր էլ հասել ժամանակը։ Մի տեղ կարդացել էի, որ էմպատիան, չնայած անունիս պես սիրուն երևույթ է, ամեն դեպքում ախմախությամբ աչքի է ընկնում հաճախ․ ախմախը՝ խանգարելու առումով․ մի հարցրեք՝ ինչին էր խանգարում․ չգիտեմ՝ լեգալ է՞ր քնելը էն ժամանակ, բայց ես չէի կարողանում։ Չքնողների հետ էի մտոք, որ ինձանից փոքր են մի հինգ տարով, ու էնտեղ՝ սահմանի սոդոմ-գոմորի մեջ չեն քնում․ այ, էնտեղ քնելն էր ոչ լեգալ, եթե բառը կիրառելի է։ Էդպես, ականջներումս low roar․ ձեռքս պարսկական պոեզիա, որ աշխարհի ամենաանիմաստ բաներից էր թվում էդ ժամանակ, որոշեցի փոքր բան գրել՝ մտքիս իմաստ տալու համար։ Հիմա կիսվում եմ, որովհետ պարբերաբար հետ են գալիս էդ "նորմալ կյանքի անօրինականության" մասին վախերը, ավելի ճիշտ բառով ասեմ՝ տագնապը, եթե կուզեք։ Leftovers-ը հիշեցի, դրանից էլ կպատմեմ հետո․

    ***
    Հերթական քնաբերով,
    Որ ներեմ քնելս,
    Երազում հետդ խոսեմ,
    Որ չքնես հանկարծ։
    Ենթադրենք` արդեն գարուն է,
    Բայց օդում կախված անհանգստություն կա,
    Քո մարմինը հետս ճամփա է ընկել
    Հետ դեպի այնտեղ, ուր կուզեի լինել.
    Բայց հեռու եմ տնից շատ...
    Գիտեմ քո ձայնը, գիտեմ քո դեմքը,
    Բայց հույս տուր ինձ, ոչ` կասկած,
    Որ հետս քեզ բերեցի։
    Չգիտեմ` գիտե՞ս`
    Հեռու ենք տնից շատ։
    Տարածությունը ամպերն են,
    Նայում ես` գնում են,
    Նայում ես` գալիս են,
    Իսկ դու շարունակ կանգնած ես մնում։
    Ինձ խոսելու բան էլ չմնաց,
    Դու ամենապատեհ իմ լռությունն ես,
    Ամեն չասածը։
    Եթե ես կանգնեմ,
    Գուցե հոգնած չեմ,
    Գուցե գնալու տեղ չունեմ հիմա։
    Արի ստենք իրար,
    Որ ոչ աշուն է, ու ոչ էլ` երազ,
    Դու հավատաս ու չանհետանաս,
    Որ ճայերի վերջին խմբի հետ
    տուն վերադառնաս։
    Խաբեմ ու ասեմ,
    Որ մառախուղ եմ,
    Դու հավատաս ու անհետանաս,
    Խաբեմ ու ասեմ,
    Որ հմայիլ եմ
    Դու հավատաս ու քեզ մոտ պահես,
    Երբ քնած լինեմ,
    Իսկ դու` երազում,
    Ուր ես խոսում եմ,
    Որ դու չքնես։
    Jeez, here we go again!

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (03.09.2021), John (05.09.2021), Sambitbaba (04.09.2021), Բարեկամ (06.09.2021), մարդ եղած վախտ (04.09.2021), Նաիրուհի (07.09.2021), Ուլուանա (08.09.2021)

  3. #2
    Սկսնակ անդամ Fragile-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.09.2020
    Գրառումներ
    52
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջերս սկսել եմ չսիրել, երբ պիտի ընտրեմ։ Ասեմ ավելին, ընտրությունը կարծես չվճարովի պարտականություն լինի, էն էլ` շաբաթ-կիրակի օրերին անելու ուզում ես արագ անել-պրծնել։ Ես որ առաջ մինչև համապատասխան երգը չընտրեի, չէի սկսում քայլել, որ իրերի գույնն էի ընտրում ժամերով, հիմա երազում եմ, ինձ ընտրության առաջ չդնեն` ոչ հասարակ, ոչ էլ ճակատագրական։
    Ժամանակատար է. Հաճախ` արդյունքր բոլոր դեպքերում գրեթե նույնը։ Ուրեմն պիտի խնդրել առավելագույնը 2 բանի միջև ընտրության առաջ կանգնեցնել, կամմ, կամ ընտրել մեկին, ով քո փոխարեն սկսի որոշել։ Հավես չկա....
    Վերջին խմբագրող՝ Fragile: 10.09.2021, 23:47:
    Jeez, here we go again!

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (11.09.2021)

  5. #3
    Սկսնակ անդամ Fragile-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.09.2020
    Գրառումներ
    52
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուշխորհրդային ինտելիգենցիայի երեխաները մեծացել են դիսիդենտության հերոսական միֆի վրա։ Սերունդների գիտակցության մեջ այլախոհ էին մնացել նրանք, ում հեռու էին աքսորել կամ ավելի երկար նստեցրել կամ ավելի երկար բուժել։ Մենք անհամաձայնության դերային մոդելը յուրացրել ենք որպես գոյության ոճ. այս ողջ հերոսականությունը կառուցվել է կրկնակի դիմադրությունների վրա։ Մի կողմից ռեպրեսիվ պետական ապարատը, մյուս կողմից` ագրեսիվ-հնազանդ մեծամասնությունը` «արյունարբու զոմբիների ամբոխ», որ աղաղակում են այրել ամեն անհասկանալի բան։ Եվ դուք ստիպված կլինեք պատվով անցնել դրանց միջով` կրկնելով «Տե’ս, էս քո շանսն է իմանալու, թե ինչ տեսք ունի ներսից այն, ինչին այդքան երկար նայում էիր դրսից»։ Հիշիր մանրամասները` բացականչելով «Vive la Patrie!»: Եթե բախտդ բերի, մենակ չես լինի։ Քո կողքին կկանգնեն նրանք, ովքեր իրենց չեն դավաճանել ոչ էն ժամանակ, երբ իրենց գովել են, ոչ էլ էն, երբ հալածել։ Արժանավորների փոքրամասնությունը։
    Մենք միս ու արյունով այդ հերոսական միֆից ենք։ Բայց ինչը «Ջահել այլախոհների հանրագիտարանը» գրողները մեզ չեն սովորեցրել, ագրեսիվ-հնազանդ փոքրամասնության ֆենոմենն է։ Էդ ո՞նց ստացվեց, որ նրանք, ովքեր իրենց ռադիկալ ինդիվիդուալիստական անհամաձայնությամբ պիտի ընդդիմանային ամբոխին, իրենք են վերածվել ամբոխի, և հիմա, մաշված (ստեղնաշարից) ցուցամատը պարզած, մի ժամանակվա յուրայիններին բացականչում են` «մերոնցից չէ’»:
    Այլախոհության գրականությունը մեզ սրան չէր պատրաստել. էնտեղ նման հատված չկար` «Եթե ամբոխի մաս չես, համակարգի մեղսակիցն ես»։
    Առանց կասկածի` դրանք ուժեղացնում են հաջորդ ֆյուրերի ֆեթվան (որպես կանոն, մի ակտիվ մեկին, որին ամբոխը կհայտարարի գլխավոր այլախոհ)` մոռանալով, որ դեռ երեկ հիանում էին մեկով, ում հիմա խարանում են մի հռետորաբանությամբ, որ Ռոզենբերգին կուրախացներ։
    Իսկ մոխրագույն ստանդարտ կանտորան ժպիտով դեռ ասում է` «Նայի'ր, չէ՞ որ սա քո հնարավորությունն է ներսից տեսնելու....»:
    Jeez, here we go again!

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (26.09.2021), Բարեկամ (26.09.2021), Նաիրուհի (07.10.2021), Վիշապ (03.06.2023)

  7. #4
    Սկսնակ անդամ Fragile-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.09.2020
    Գրառումներ
    52
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի խոսքով, այսօր արդեն տասը տարի լրացավ, որ մնացորդ մարդկանց մասին կինո նկարվեց, նարատիվ գրվեց ու սկսվեց էդ նարատիվը պատմվել ապագայի լեզվով, որը շատ էր հեռու թվում, բայց 10 տարի էլ չձգեց...
    The Leftovers-ը նայում էի ու համոզում, որ նայեն, որ ես քննարկելու տեղ ունենամ, չնայած մեծամասամբ նախընտրել եմ լռել այս կինոյի բովանդակությունը։ Սերիալ, ավելի ճիշտ։
    Երբ եկավ համաճարակը, մտքով գնացի դեպի լեֆթովերս, ու հիացա` ինչ հրաշալի դետալայինությամբ էին տեսել աշխարհը` ինչ-որ ընդհանուր ողբերգությունից հետո, որի հիմքում ամենամտատանջողը անորոշությունն է։ Երբ վեր կացան ասացին` ընդունեք ու համակերպվեք` նոր նորմալը, կարծեմ, դեռ 1-2 ամիս էր անցել համաճարակի տարածումից, ես բարկացա ու որոշեցի չհամարվել, որովհետև միևնույն է , աշխարհը չի կարող այդքան ուրիշ լինել ու վերջ։ Հետո համոզվեցի (մի քիչ էլ չարախնդալով), որ երկար չգձվեց այդ ցայտնոտը, դեղը գտնվեց, բուժումը նշմարելի դարձավ։ Բայց մինչ դա հասնելը այս նույն մնացորդված մարդկանցից էլի անջատվեցին մնացողներ և գնացողներ, երբ պատերազմ սկսեց։ Իսկ երբ պարտվեցինք, ես մտա սենյակ, միացրի Մաքս Ռիխտերի «Մեկնում»-ը ու սկսեցի լացել, քանի որ էդ շան տղեն երևի եկել էր ապագա, տեսել էդ վիճակը, ու նոտաներով վերաշարադրել... ու սկսեցի հետ գնալ, ու մտովի կանգնել նրանց կողքին, ովքեր ճերմակ շորերով են, ու անորոշությունից համակերպվել են ապրելու իմաստը կորցնելու հետ, իսկ ապրելու իմաստը վերագտնել, հավատացեք, էդքան հեշտ չի, երբ ամենի համը հանում է անորոշությունը։ Ես էդ կինոյում ճերմակազգեստ համր կդառնայի, այ` Մեգի պես, ես իր չափ ուժ ունեմ, ոչ ավելի։
    Չգիտեմ, գնացեք ու նայեք։ Մի երկու անգամ նայեք, մանավանդ ամենավերջին էպիզոդը` Ավստրալիայում։ Նաև ուշադիր եղեք` ոնց են նոր հիսուսներ սարքում, ու ոնց է էդ այդչափ կանխատեսելի հիմա....
    Jeez, here we go again!

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (16.10.2021), Աթեիստ (15.10.2021), Անվերնագիր (15.10.2021), Յոհաննես (16.10.2021), Ներսես_AM (15.10.2021)

  9. #5
    Սկսնակ անդամ Fragile-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.09.2020
    Գրառումներ
    52
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պոստմոդեռն բուրժուազիայի քաղքենի քամահրանքով վերաբերում եմ ցանկացած վատ երաժշտության ու այն միացնողներին. զարմանալիորեն նախանձում այն վստահությանը, որով ավելի բարձր են միացնում, քան անհրաժեշտ է միայն սեփական ականջները պղծելու համար։ Մամաս միշտ ասում էր՝ երբ տեղ ենք գնում, ու ուտելիքը չես հավանում, աշխատիր այնպես անել, որ դեմքիցդ չերևա։ Չեմ կարում, մամ ջան։

    Կայարանի անցումը, որով ամեն օր գործի եմ գնում, «կիսաբաց լուսամուտներ» նայելու պես մի բան ա. դու կարող ես չհավանել այն, բայց ջայլամությունիցդ դրանք չեն դադարում գոյություն ունենալ։ Մի տաղավար կա, որ մանկական խաղալիքներ են վաճառում, բայց ավելի մեծ առաքելությունը նեղ ու տհաճ հոտով լցված այդ կառամատույցային միջավայրի գորշ տարածություններին մի շերտ էլ տարածություն էր ավելացնում՝ ականջներդ կազմաքանդող, հոգիդ կեղեքող վատ երաժշտությունը, ու բարձր այնքան, որ մոտավորապես 10 քայլ/վայրկյան արագությամբ պիտի անցնես, որ հնարավորինս շուտ հատես այն տարածությունը, որը, հա, գոյություն ունի ժամանկից անկախ։ Կայարանում տենց բաներ լինում են ֆիզիկայի հետ։ Մի տղա կար, մի երկու անգամ քայլել ենք, բայց ես իրենից հասցրել ու սովորել եմ, թե կայարանի որ կիսաքանդ շենքում որ տեսակի թմրամոլներն են, ինչ են օգատգործում հեչ, սոսինձը ինչպես կիրառել (սոսի՞նձ), ու էդպես...
    Ես շուկաներ էլ չեմ սիրում, որովհետև բոլոր կողմերից ասում են, որ իրենցից առնես, առաջարկում են նոր կարտոֆիլ, ճաշեր եփելու այլ մթերքներ, մինչդեռ դու հստակ որոշած գնում ես գիլասի հետևից. մամաս ինձ չի սովորացրել, թե ոնց պահեմ ինձ շուկայում. մեկ-մեկ պտտվում ու բոլորին հատ-հատ ասում եմ՝ «չէ, շնորհակալություն», մեկ-մեկ էլ արհամարում ու անցնում. առաջինի դեպքում ինձ թարս են նայում, երկրորդի դեպքում՝ ոչ մի տարօրինակ արձագանք, այնինչ ես մտածում եմ, որ ավելի քաղաքավարի է առաջին մոտեցումը։

    Սրանք դատարկ բաներ են, բայց հոգնածությունը գրգռող։ Մանավանդ, երբ ահմաբեր սպասում ես մայիսին, որ վայելես ամենասիրուն եղանակը, բայց արդեն հունիսի 1-ն է։
    Jeez, here we go again!

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (06.06.2023), Freeman (01.06.2023), ivy (02.06.2023), Sambitbaba (06.06.2023), Արէա (02.06.2023), մարդ եղած վախտ (01.06.2023), Վիշապ (03.06.2023)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •