Մի խոսքով, այսօր արդեն տասը տարի լրացավ, որ մնացորդ մարդկանց մասին կինո նկարվեց, նարատիվ գրվեց ու սկսվեց էդ նարատիվը պատմվել ապագայի լեզվով, որը շատ էր հեռու թվում, բայց 10 տարի էլ չձգեց...
The Leftovers-ը նայում էի ու համոզում, որ նայեն, որ ես քննարկելու տեղ ունենամ, չնայած մեծամասամբ նախընտրել եմ լռել այս կինոյի բովանդակությունը։ Սերիալ, ավելի ճիշտ։
Երբ եկավ համաճարակը, մտքով գնացի դեպի լեֆթովերս, ու հիացա` ինչ հրաշալի դետալայինությամբ էին տեսել աշխարհը` ինչ-որ ընդհանուր ողբերգությունից հետո, որի հիմքում ամենամտատանջողը անորոշությունն է։ Երբ վեր կացան ասացին` ընդունեք ու համակերպվեք` նոր նորմալը, կարծեմ, դեռ 1-2 ամիս էր անցել համաճարակի տարածումից, ես բարկացա ու որոշեցի չհամարվել, որովհետև միևնույն է , աշխարհը չի կարող այդքան ուրիշ լինել ու վերջ։ Հետո համոզվեցի (մի քիչ էլ չարախնդալով), որ երկար չգձվեց այդ ցայտնոտը, դեղը գտնվեց, բուժումը նշմարելի դարձավ։ Բայց մինչ դա հասնելը այս նույն մնացորդված մարդկանցից էլի անջատվեցին մնացողներ և գնացողներ, երբ պատերազմ սկսեց։ Իսկ երբ պարտվեցինք, ես մտա սենյակ, միացրի Մաքս Ռիխտերի «Մեկնում»-ը ու սկսեցի լացել, քանի որ էդ շան տղեն երևի եկել էր ապագա, տեսել էդ վիճակը, ու նոտաներով վերաշարադրել... ու սկսեցի հետ գնալ, ու մտովի կանգնել նրանց կողքին, ովքեր ճերմակ շորերով են, ու անորոշությունից համակերպվել են ապրելու իմաստը կորցնելու հետ, իսկ ապրելու իմաստը վերագտնել, հավատացեք, էդքան հեշտ չի, երբ ամենի համը հանում է անորոշությունը։ Ես էդ կինոյում ճերմակազգեստ համր կդառնայի, այ` Մեգի պես, ես իր չափ ուժ ունեմ, ոչ ավելի։
Չգիտեմ, գնացեք ու նայեք։ Մի երկու անգամ նայեք, մանավանդ ամենավերջին էպիզոդը` Ավստրալիայում։ Նաև ուշադիր եղեք` ոնց են նոր հիսուսներ սարքում, ու ոնց է էդ այդչափ կանխատեսելի հիմա....
Էջանիշներ