User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Ելակի դաշտեր հավերժ

  1. #1
    Սկսնակ անդամ Fragile-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.09.2020
    Գրառումներ
    42
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ելակի դաշտեր հավերժ

    Երբեք օրագիր չեմ պահել, նախ՝ երևի որովհետև ձեռագիրս աչքիս դուր չի գալիս, հետո էլ՝ հաստատ հետ չէի դառնա կարդալու, երբ փոխարենը կա, ասենք, պարսկական պոեզիա։
    Բայց հիշում եմ, մի անգամ ափերս լավ քոր էին գալիս, երբ շատ էի տխուր․ դա գրեթե մեկ տարի առաջ էր, երբ չէի մարսում պատերազմը՝ որպես երևույթ․ դեռ պարտվելուն չէր էլ հասել ժամանակը։ Մի տեղ կարդացել էի, որ էմպատիան, չնայած անունիս պես սիրուն երևույթ է, ամեն դեպքում ախմախությամբ աչքի է ընկնում հաճախ․ ախմախը՝ խանգարելու առումով․ մի հարցրեք՝ ինչին էր խանգարում․ չգիտեմ՝ լեգալ է՞ր քնելը էն ժամանակ, բայց ես չէի կարողանում։ Չքնողների հետ էի մտոք, որ ինձանից փոքր են մի հինգ տարով, ու էնտեղ՝ սահմանի սոդոմ-գոմորի մեջ չեն քնում․ այ, էնտեղ քնելն էր ոչ լեգալ, եթե բառը կիրառելի է։ Էդպես, ականջներումս low roar․ ձեռքս պարսկական պոեզիա, որ աշխարհի ամենաանիմաստ բաներից էր թվում էդ ժամանակ, որոշեցի փոքր բան գրել՝ մտքիս իմաստ տալու համար։ Հիմա կիսվում եմ, որովհետ պարբերաբար հետ են գալիս էդ "նորմալ կյանքի անօրինականության" մասին վախերը, ավելի ճիշտ բառով ասեմ՝ տագնապը, եթե կուզեք։ Leftovers-ը հիշեցի, դրանից էլ կպատմեմ հետո․

    ***
    Հերթական քնաբերով,
    Որ ներեմ քնելս,
    Երազում հետդ խոսեմ,
    Որ չքնես հանկարծ։
    Ենթադրենք` արդեն գարուն է,
    Բայց օդում կախված անհանգստություն կա,
    Քո մարմինը հետս ճամփա է ընկել
    Հետ դեպի այնտեղ, ուր կուզեի լինել.
    Բայց հեռու եմ տնից շատ...
    Գիտեմ քո ձայնը, գիտեմ քո դեմքը,
    Բայց հույս տուր ինձ, ոչ` կասկած,
    Որ հետս քեզ բերեցի։
    Չգիտեմ` գիտե՞ս`
    Հեռու ենք տնից շատ։
    Տարածությունը ամպերն են,
    Նայում ես` գնում են,
    Նայում ես` գալիս են,
    Իսկ դու շարունակ կանգնած ես մնում։
    Ինձ խոսելու բան էլ չմնաց,
    Դու ամենապատեհ իմ լռությունն ես,
    Ամեն չասածը։
    Եթե ես կանգնեմ,
    Գուցե հոգնած չեմ,
    Գուցե գնալու տեղ չունեմ հիմա։
    Արի ստենք իրար,
    Որ ոչ աշուն է, ու ոչ էլ` երազ,
    Դու հավատաս ու չանհետանաս,
    Որ ճայերի վերջին խմբի հետ
    տուն վերադառնաս։
    Խաբեմ ու ասեմ,
    Որ մառախուղ եմ,
    Դու հավատաս ու անհետանաս,
    Խաբեմ ու ասեմ,
    Որ հմայիլ եմ
    Դու հավատաս ու քեզ մոտ պահես,
    Երբ քնած լինեմ,
    Իսկ դու` երազում,
    Ուր ես խոսում եմ,
    Որ դու չքնես։
    Jeez, here we go again!

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (03.09.2021), John (05.09.2021), Sambitbaba (04.09.2021), Բարեկամ (06.09.2021), մարդ եղած վախտ (04.09.2021), Նաիրուհի (07.09.2021), Ուլուանա (08.09.2021)

  3. #2
    Սկսնակ անդամ Fragile-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.09.2020
    Գրառումներ
    42
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջերս սկսել եմ չսիրել, երբ պիտի ընտրեմ։ Ասեմ ավելին, ընտրությունը կարծես չվճարովի պարտականություն լինի, էն էլ` շաբաթ-կիրակի օրերին անելու ուզում ես արագ անել-պրծնել։ Ես որ առաջ մինչև համապատասխան երգը չընտրեի, չէի սկսում քայլել, որ իրերի գույնն էի ընտրում ժամերով, հիմա երազում եմ, ինձ ընտրության առաջ չդնեն` ոչ հասարակ, ոչ էլ ճակատագրական։
    Ժամանակատար է. Հաճախ` արդյունքր բոլոր դեպքերում գրեթե նույնը։ Ուրեմն պիտի խնդրել առավելագույնը 2 բանի միջև ընտրության առաջ կանգնեցնել, կամմ, կամ ընտրել մեկին, ով քո փոխարեն սկսի որոշել։ Հավես չկա....
    Վերջին խմբագրող՝ Fragile: 10.09.2021, 23:47:
    Jeez, here we go again!

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (11.09.2021)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •