Fragile-ի խոսքերից
Սա իհարկե գործի բնույթից էլ է․ երբ գործումդ շտապ դեդլայններ չկան, նման աշխատելաոճը մի քիչ կորցնում է անհրաժեշտականությունը, և շատ հաճախ տուժում են գործընկերներդ։ Օրինակ, երբ պարզվում է, որ նույն բանի վրա դու դեռ աշխատանք ես տանում, ու գործընկերդ, չսպասելով առավոտյան հետը խոսես, փոփոխություններդ անես, գիշերվա կեսին ուղարկում է վերջնական նամակը։ Այստեղ կոնֆլիկտ է առաջանում, ինչպես կանխատեսես, որ որոշելու է գիշերով ուղարկել, ու նախապես ասես իրեն, երբ գործի ավարտից հետո մեկ էլ հաջորդ առավոտյան էիք սկսելու աշխատանքը։ Իմ չսիրած տարբերակն է մնում՝ կորցնել անձնականը ու ապրել գործով միայն 24/7։ Աշխատանք կարելի է կատարել միշտ, բայց ցույց տալ ու սպասել գովասանքի, որ արվել է գիշերով՝ աշխատանքային ժամից դուրս, անկեղծ, չեմ հասկանում տրամաբանությունը։ Ես այնքան նուրբ եմ համարում այս թեման, որ երեկոյան կամ գիշերով աշխատելիս նշում եմ, որ հաջորդ առավոտյան գնա նամակը։ Միշտ տպավորություն է ստեղծում, որ այնքան ոչ արդյունավետ պիտի տնօրինես աշխատանքային օրդ, որ ստիպված լինես գիշերվա կեսին ավարտել (խոսքս չի վերաբերում, երբ նախընտրում ես աշխ․ ժամին չաշխատել ու գիշերն անել)։ Այլ տարբերակ էլ կա․ ղեկավարությունն է այնքան առաջադրանք լցրել, որ 8 ժամը բավարար չէ դրանք կատարել․ այս դեպքում էլ՝ կազմակերպչական սխալ կա ու եթե անգամ համակերպվում ես, այնքան նուրբ պիտի մոտենաս այդ հարցին, որ դրանից չտուժի ոչ-ոքի գործը։
Էջանիշներ