User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 21 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: Աշխատանքային էթիկա

  1. #16
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ կարծում, թե կապ ունի բարի կամքով ես մնում երկար, թե ստիպողաբար կամ օրենքից ելնելով, մեկ ա պետք ա ավել վճարվի։
    Օրենքում բարի կամքով մնալ նախատեսված չի երևի որովհետև հնարավոր չի հասկանալ երբ ա վերջանում բարի կամքը ու սկսվում ուղղակի կամ անուղղակի պարտադրանքը։
    Եթե չես վճարում ավել մնալու համար՝ չպիտի թույլատրվի ավել մնալը, որտև էդ աշխատողի իրավունքները խախտելու ավելի շատ տեղ ա թողնում
    Չէ, ֆրիմեն ջան, օրենքով էդպես չի կարող լինել, որ ցանկացած արտաժամյա վճարվի, եթե չկա արտաժամյայի պահանջ գործատուի կողմից։ Տենց լինի՝ շատերը կմնան, որ շատ փող ստանան։
    Բայց մյուս կողմից էլ, աշխատողի կամքն ու իրավունքն ա՝ արտաժամյա աշխատել՝ անվճար , եթե ինքն ա ուզում, հատկապես եթե՝ տնից, ու էդ իրավունքի ու կամքի դեմ բռնանալ ոչ ոք չի կարող (բացառությամբ, եթե ուզում ա երկար մնալ հենց գործի տեղում, իսկ տվյալ գործի տեղը անվտանգության կամ այլ նկատառումներով մարդ չպիտի մտնի էսինչ ժամից հետո)։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 29.08.2021, 02:52:

  2. #17
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, ֆրիմեն ջան, օրենքով էդպես չի կարող լինել, որ ցանկացած արտաժամյա վճարվի, եթե չկա արտաժամյայի պահանջ գործատուի կողմից։ Տենց լինի՝ շատերը կմնան, որ շատ փող ստանան։
    Օրենքում գրված ա, որ արտաժամյան վճարվում ա սովորական դրույքից առնվազն 1,5 անգամ ավել (արդեն հստակ թիվ ա, նայել եմ, ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 184), ոչ-մի բացառություն գրած չի՝ որի դեպքում կարող ա մարդը չվճարվի, բայց չգիտես խի՝ ոչ-ոք ավել չի մնում, որ ավել գումար ստանա, իսկ հակառակը մեկ ա լիքն ա։
    Ու մեկ ա էդ դեպքում էլ ա արտաժամյա աշխատանքը սահմանափակվում՝ ասենք իրար հաջորդող երկու օրվա մեջ չես կարող գումարային 4 ժամից ավել աշխատել, բայց էդ էլ չի պահվում։

    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց մյուս կողմից էլ, աշխատողի կամքն ու իրավունքն ա՝ արտաժամյա աշխատել՝ անվճար , եթե ինքն ա ուզում, հատկապես եթե՝ տնից, ու էդ իրավունքի ու կամքի դեմ բռնանալ ոչ ոք չի կարող (բացառությամբ, եթե ուզում ա երկար մնալ հենց գործի տեղում, իսկ տվյալ գործի տեղը անվտանգության կամ այլ նկատառումներով մարդ չպիտի մտնի էսինչ ժամից հետո)։

    Դրա համար ասում եմ, որ եթե չի ուզում վճարի, չպիտի թողի, որ ավել աշխատեն, որովհետև լիքը ձևեր կան անուղղակի մարդուն երկար պահելու, հետո ցույց տալու, որ աշխատողը դե իր կամքով մնաց, հո զոռով փող չեմ տալու։
    ԻՄՀԿ ավելի կարևոր ա աշխատողներին պաշտպանել չարաշահվելուց, քան թողել, որ մարդը, եթե շատ ա ուզում, շատ աշխատի։
    The cake is a lie.

  3. #18
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատերը երկու֊երեք տեղ են աշխատում, որ ավելի վաստակեն։ Եթե արտաժամյա մնալը՝ ըստ միայն աշխատողի ցանկության, լիներ վճարովի բոլոր դեպքերում, շատերը, վստահ եմ, կօգտվեին էդ օրենքից։ Ավելի տրամաբանական ա, որ գործատուն ինքն ա որոշում արտաժամյա աշխատելու կարիքը։ Ընդ որում, եթե աշխատանքի արդյունքը ակնհայտ չի էդ ժամի սահմաններում, դա հանգիստ կարող ա դիտվել որպես ժամավաճառություն։

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (20.09.2021)

  5. #19
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատերը երկու֊երեք տեղ են աշխատում, որ ավելի վաստակեն։ Եթե արտաժամյա մնալը՝ ըստ միայն աշխատողի ցանկության, լիներ վճարովի բոլոր դեպքերում, շատերը, վստահ եմ, կօգտվեին էդ օրենքից։ Ավելի տրամաբանական ա, որ գործատուն ինքն ա որոշում արտաժամյա աշխատելու կարիքը։ Ընդ որում, եթե աշխատանքի արդյունքը ակնհայտ չի էդ ժամի սահմաններում, դա հանգիստ կարող ա դիտվել որպես ժամավաճառություն։
    Դե փաստացի տենց չի, փաստացի օրենքով պետք ա միշտ վճարվի, երբեք չի վճարվում, ավել էլ հիմնականում մնում են ստիպված։
    Ասածներս Հայաստանին ա վերաբերվում, հնարավոր ա նենց երկրներում, որտեղ աշխատողի իրավունքները պաշտպանված են, այլ տրամաբանություն գործի։
    The cake is a lie.

  6. #20
    Սկսնակ անդամ Fragile-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.09.2020
    Գրառումներ
    52
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գիտեք, նամակները ուշ գրելը ընդամենը մի, եթե կուզեք, անմեղ դեպք էր ամբողջ երևույթի մեջ, որի` էթիկայի հանդեպ հարգանքին կասկածում էի։ Ու շատ նուրբ սահման կա ինքնակատարելագործման, մոտիվացված աշխատելու, աշխատանքդ շատ սիրելու ու շատ աշխատելու մեջ. շատը` ժամերի քանակով։ Եվ երբ, իրոք, խնդիր դրված չէ որևէ առաջադրանք գիշերվա 3:26 ուղարկել, միգուցե (թող ներեն եթե սխալվեմ), խնդիրը ոչ թե շատ աշխատելն է, այլ ցույց տալը, որ բոլորից շատ ես աշխատում։
    Կրկին, չմոռանանք այն նուրբ սահմանը, որը գծվում է նշած դեպքի առանձնահատկություններով.
    Արդյունավետության տեսանկյունից, ես էլ, բոլոր թեզերս ծեգին եմ ավարտել, միգուցե մեկը, շատ ոգևորված, ուղարկել հենց լուսաբացին։
    Գիտեք, խնդիրը նման մարդկանց` քեզանից նույնը սպասելն է, ու ինչ-որ անհայտ բարոյական պատասխանատվությամբ պիտի պատասխանես զանգերին 20:00, որովհետև ինքը մինչև 02:00 է աշխատելու։ Ներեք ամերիկերենս` it's legal, but feels illegal (:
    Jeez, here we go again!

  7. #21
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լրիվ համաձայն եմ Բարեկամի հետ:

    Արտաժամյա աշխատանքը պետք է վարձատրվի միայն այն դեպքում, երբ դրա մասին նախապես պայմանավորվածություն է եղել գործատուի հետ:
    Հակառակ դեպքում կարող է ստեղծվել մի իրավիճակ, որ ասենք գիշերաժամին նամակ ուղարկողն էլ իր տնից աշխատելու համար վարձատրություն ակնկալի:

    Ընդհանրապես օրինակ Բելգիայում արտաժամյա աշխատանքն էլ ամբողջությամբ կարգավորվում է օրենքով:
    Մինչև անգամ տարեկան «նորմալ» արտաժամերի քանակ է սահմանված՝ 150ժ:
    Դրանից ավել աշխատած արտաժամերի դիմաց ստացած վարձատրությունը շատ ավելի բարձր տոկոսով է հարկվում:

    Իսկ իմ աշխատավայրում, օրինակ, արտաժամյա ունեցած յուրաքանչյուր աշխատաժամը գրանցվում է հատուկ դրա համար տեղադրված համակարգիչներում, որտեղ մարդիկ հետո գալիս են, լոգին լինում ու ընտրում, թե ինչ են կոնկրետ էդ օրվա արտաժամերի դիմաց ակնկալում՝ 150% աշխատավա՞րձ, թե՞ ճիշտ այդքան ազատ ժամ (հավելյալ արձակուրդ):
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Fragile (21.09.2021)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •